Սկիզբ
Ներածություն
Նորություններ
Մասին...
Գրականություն
|
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Տառատեսակը կարեւո՛ր է։ Տառատեսակն անհրաժե՛շտ է։ Տառատեսակն ամենո՛ւր է։
Այսպես է սկսում իր այս կայքը Ս․ Նովիկովը, նկատելով, որ տառատեսակի տեսության եւ պատմության հարցերը, ինչպես նաեւ կիրառականը մեծ կարեւորություն ունեն։ Եւ ես լիովին կիսում եմ իր այդ կարծիքը։
Սակայն տառաստեղծության հարցերին նվիրված հայերեն տեղեկությունը, այնքան էլ շատ չէ, եւ այս կայքը ձեռնարկվել էր հենց որպես այդ նյութի հայթայթման ու թարգմանության վայր։ Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ բնագրի նյութը վերաբերում է հիմնականում եւրոպական տպագրական ավանդույթին, որը միշտ չէ, որ համապատասխանում է հայկականին։ Թեեւ բնագավառի օրինաչափությունների ընդհանրությունը օգտակար է դարձնում բերված նյութը նաեւ հայ տպագրության տեսանկյունից։ Հատկապես, որ տեղ-տեղ ես հավելել եմ նաեւ հայկական նյութը։
Նշեմ, որ բառարանը կազմելիս առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ թարգմանիչի գործը թարգմանելն է․ իսկ կգործածվեն թարգմանությունները, թե՛ ոչ, ցույց կտա ժամանակը։ Իմ առաջարկած այն թարգմանությունները, որոնք ակնհայտորեն չեն բխում բնագրից ես նշել եմ աստղանիշով։
Հատուկ ուշադրություն եմ դարնձում այն հանգամանքի վրա, որ բնագիր կայքի՝ հին տեխնոլոգիայով պատրաստված լինելու պատճառով ես չեմ կարողացել ճիշտ թարգմանել եւ տեղայնացնել դրա որոշ հատվածները։ Այսպես, հենց անվանումը դարձել է «ՏառաԲառարան», այսինքն «Տառաստեղծի Բառարան» անունը գլխագրում կրճատվել է։ Մեկ այլ դեպքում «տառատեսակներ» բառի փոխարեն ցանկում գրվել է «տառեր»։ Թերեւս նման այլ դեպքեր էլի կան, որոնց համար ներողություն եմ խնդրում։
Ուրախ կլինեմ, եթե ցանկություն հայտնեք միանալու այս գործին։ Գրե՛ք եւ ուղարկեք տառարվեստի, եւ հատկապես՝ հայ տառարսվետի հետ կապված ձեր նյութերը։ Առավել հետաքրքիր, գիտականորեն եւ գործնականորեն պիտանի տեղեկությունը կտեղադրվի։
Ձեր անունը հատուկ կնշվի եւ կհավելվի օգնականների ցուցակին․ նախագծի՝ արդեն հայալեզու շարունակողների շարքում։
|
|