Սկիզբ
Ներածություն
Նորություններ
Մասին...
Գրականություն
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Օն անդր առա՜ջ... | 10 ապրիլի 2014 |
Այսօր հերթական անգամ, փորձում եմ վերսկսել կայքիս այս հատվածի մշակումը։ Թերեւս, առավելապես՝ սկզբունքից ելնելով․ որ սկսած գործը, վերջը, պետք է ավարտել։ Այլապես, կարելի էր եւ չվերսկսել, քանի որ անցած տարիների ընթացքում մի քանի անգամ արնդրադարձել եմ այս խնդրին, ստեղծելով մասնավորապես իմ կայքում տեղադրված Տառաստեղծի համառոտ տեղեկատուն, վերջերս էլ նույնիսկ վերաթողարկեցի հիմնական կայքս, որի մասն է կազմում այս նախագիծը։ Իսկ թարգմանությունը վերսկսելու անմիջական առիթը դարձավ այն, որ ինչպես պարզվեց, նույնիսկ այս անավարտ վիճակում բառարանի հասցեն հայտնվել է տեղեկագիտության (ինֆորմատիկա։-)) դասագրքերում եւ դրա ավարտելը արդեն կենսական անհրաժեշտություն է։
|
|
|