Ձմեռ

Վերջն էր աշնան, օր առ օր
Ձմեռ կիջներ սարից ձոր
Ու կհասներ դաշտերին,
Սեւ-սեւ վարած հանդերին։
Ծանրամարմին քուլաներ
Գյուղի վերեւ կկախեր
Ու կմրցեր սաստկացած
Բուխարու հետ վախեցած։
Ու կըոռնար գազազած՝
Դըրսի դռնից կիսաբաց
Ու իր շնչով ահարկու
Ձյուն կդիզեր մութ բակում։
Լուսադեմին կլռեր,
Հոգնած՝ հոգոց կքաշեր,
Ու խաղաղված, ապակուն
Նախշ կգծեր զարդարուն։
Խորհրդավոր լռություն
Կհաստատեր աշխարհում,
Սառը արեւ, կապույտ ստվեր՝
Կախարդական մի պատկեր։

27.10.1991

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն