Երբեմն (օրինակ՝ բառարաններով աշխատելիս) անհրաժեշտ է լինում իմանալ, թե ինչպես է հնչում որեւէ օտար լեզվով գրված այս կամ այն բառը։ Եթե տվյալ լեզվի գրային համակարգը գոնե մոտավորապես հայտնի է՝ դա հնարավոր է։ Սակայն եթե գործ ունենք բոլորովին անծանոթ համակարգերի հետ վիճակը բարդանում է։
Ներբեռնել Արաբատառից՝ հայատառ
Ներբեռնել Եբրայատառից՝ հայատառ
Ներբեռնել Վրացատառից՝ հայատառ
Ներկայացված երեք ծրագրությունները հնարավորություն են տալիս հայերեն տառադարձել արաբերեն, պարսկերեն, եբրայերեն եւ վրացերեն գրվածքները։ Բավական է անցկացնել տվյալ նյութը Word-ի միջավայր եւ աշխատեցնել համապատասխան ծրագրությունը։ Բնականաբար, ցանկացած տառադարձում սոսկ մոտավորապես կարող է պատկերացում տալ բնագրի հնչյունների մասին։ Հատկապես մոտավոր են արաբերեն եւ պարսկերեն գրվածքների հայատառ ներկայացումները, որոնց բաղաձայնական համակարգը չափազանց հեռու է հայերենից։ Որոշ չափով վիճակն ավելի բարվոք է եբրայերենի դեպքում եւ առավել հաջող է վրացերենի դեպքում։ Նկատենք նաեւ, որ թեեւ արաբատառ եւ արամեատառ համակարգերն ընթերցվում են աջից ձախ, սակայն եթե գործավար համակարգը չի աջակցում «աջից-ձախ» լեզուները, այս ծրագրությունների աշխատանքի արդյունքում անմիջապես ստացվում է շրջված, այսինքն արդեն իսկ ուղիղ «ձախից-աջ» գրվածք։