Դելայլա։-))

Ես քեզ տեսա երբ անցնում էիր դու փողոցով մեր
Եւ ժպտացիր դու ինձ բաց ժպիտով վարարուն։
«Ո՜հ, սա իմ կինն է»,—
Մտածեցի, շտապեցի հետքերով քո իսկույն։

Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…
Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,
Բայց դա շատ քիչ է, կուզեմ միշտ լինել քո կողքին։

Դա շատ վաղուց էր․ արդեն գլորվել է շաբաթը,
Ու մինչ այսօր քեզ տեսել եմ միայն յոթ անգամ։
Դու ինձ տանջում ես,
Բայց կփնտրեմ, կգտնեմ քո սրտի նեղ ճամփան։

Հա՜յ, հա՜յ, հա՜յ, Դելայլա…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, Դելայլա…
Գերեցիր դու ինձ ժպիտով քո անգին,
Բայց դա շատ քիչ է, շատ քիչ է կուզեմ ավելին։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն