Ո՞ւր եք դուք, «այլախոհներ»
«Իրավունքի պաշտպաններ»,
Սախառովներ, Բոններներ,
«Սովետից» մեզ փրկողներ։
Դուք՝ Կորչնոյին աջակցող
NHL-ով հիացող,
Ազատ աշխարհ մեզ տանող,
Արդարություն խոստացող։
Հաճելի՞ են զանազան
Արժեքներն արեւմտյան՝
Օրենքով կամայական,
Բարքերով անբնական։
Գո՞հ եք «համաճարակից»։
Այն բխո՞ւմ է ձեր սրտից։
Պատվաստվե՞լ եք «վարակից»
Ու հերթական «շտամերից»։
Ձեզ չի՞ կպնի վերահաս,
Թագավարակ պատուհաս։
Ունե՞ք QR «աուսվայս»,
Որ առողջ եք, անվնաս։
Չկա «Սովետն» էլ դաժան։
Ու մարդիկ ազա՞տ դարձան,
Եւ կա՞ անկախ դատարան,
Ընտրված խորհրդարան։
Եւ հարգվո՞ւմ են օրենքներ,
Թեկուզ՝ չվեք Նահանգներ։
Չկա՞ն էլ փակ սահմաններ,
Գրաքննող Facebook-ներ։
Կամ էլ ի՞նչ եք կամենում
ԿավԲյուրոյի որոշո՞ւմ,
Թե՞ Մադրիդյան հաստատում․
Մո՞ւր, թե՞ մրջուր եք ընտրում։
Խոստովանեք վերջապես,
Որ դուք չունեք ոչ մի «ես»,
Միշտ խաբել, խաբում են ձեզ․
Խաղալիք եք պարզապես։