Շտապում եմ ես, ժամերն արագ ցնդում են,
Մտքերը կուտակվում են սրընթաց,
Ապա հերթով կորչում, անհետանում են,
Կամ անօգուտ մնում են լճացած։
Մտքերն ու հանգը փոխադարձ հյուսվում են,
Բերում է միտքը՝ հանգ, եւ հանգը՝ միտք․
Միայն թե հաջողվի որսալ պոռթկումը,
Վայրկյան հետո այն կկորչի ընդմիշտ։
Վայրկյան հետո գուցեեւ գա հաջորդը,
Գուցե մեկ այլ մի հանգ էլ նշմարվի,
Կամ կմնա սոսկ հների ճահճուտը,
Կամ ափսոսանք, որ հինն էլ չի հիշվի։
Շտապում եմ ես, թե միտքն այս չծլի,
Ինչո՞ւ պիտի հաջորդը այցելի։
2020