Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․Հավասար են հեռու քեզանիցՆորվեգյան լեռների ցուրտ անհունըԵւ Օմանը՝ տապով իր կիզիչ։ Հասկացել են այդ փաստը բոլորը,Երբ ուզել են աշխարհը տիրել․Այն, որ նախ եւ առաջ կարեւորն էՀենց կենտրոնն աշխարհի գրավել։ Հասկացել են դա հույնը, մոնղոլը,Հասկացել են թուրքեր ու ռուսներ,Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։ Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում ենՔո հողերն իրարից են խլումՔեզ ասում են, իբրեւ թե օգնում ենՄինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։ Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլՕտարները միմյանց չեն հաղթի,Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլՈրեւէ մի զավթիչ չի մարսի։…
Կարդալ ավելինCategory: Չափածո
Խաչմերուկին
Երեկոյան Երեւան,Կոմիտասով՝ Մերգելյան,Լուսացույցի վառ կարմիր,Լարից կախված ազդագիր։Ներսում՝ տաք է, վառարան,Ֆորշի խռպոտ «Կառապան…»։Դրսում՝ քամի, տերեւներ,Ապակով վազող շիթեր,Մաքրիչների տատանում՝Հղկած շրջան ապակուն,Մայրամուտից շիկացածԱմպեր՝ Պարին սոսնձված։Հովանոցը ձեռքերինԴանդաղ անցնող մարդ ու կին…Անհամբեր ազդանշան՝Մերգելյանով՝ Բաղրամյան… 2021.03.22
Կարդալ ավելինՇտապում եմ
Շտապում եմ ես, ժամերն արագ ցնդում են,Մտքերը կուտակվում են սրընթաց,Ապա հերթով կորչում, անհետանում են,Կամ անօգուտ մնում են լճացած։Մտքերն ու հանգը փոխադարձ հյուսվում են,Բերում է միտքը՝ հանգ, եւ հանգը՝ միտք․Միայն թե հաջողվի որսալ պոռթկումը,Վայրկյան հետո այն կկորչի ընդմիշտ։Վայրկյան հետո գուցեեւ գա հաջորդը,Գուցե մեկ այլ մի հանգ էլ նշմարվի,Կամ կմնա սոսկ հների ճահճուտը,Կամ ափսոսանք, որ հինն էլ չի հիշվի։Շտապում եմ ես, թե միտքն այս չծլի,Ինչո՞ւ պիտի հաջորդը այցելի։ 2020
Կարդալ ավելինԳարուն
Արեւն այսօր արդեն խայթող է,Հողի խորքերն է թափանցում,Զով օդը մեղմ ու կազդուրող է․Շուտով կգա նոր արթնացում։Գրչանկար դարձած ծառերըՀետզհետե կթանձրանան,Ջրաներկի հյութեղ գույներըԿազդարարեն գալուստ գարնան։Ահա՜․ եկա՜վ․ անցա՜վ ձմեռը։Հոգում՝ բերկրանք անորսալի․Ինչ-որ մի բան արդեն փոխվել է,Ինչ-որ մի բան դեռ կփոխվի։Եւ կորոտա ցասմամբ երկինքը,Շանթեր արդար կճաճանչեն,Բյուրեղ ջրի բյուր-բյուր շիթերըՄաքրող հոսքի կվերածվեն։Սառույցը կլցնեն գետերը,Եւ ցուրտը կկորչի հեռվում,Ու կտիրեն միայն Արեւը,Անվերջ երկինք ու ջերմություն։ 2021.03
Կարդալ ավելինՆոր տարի
Կրկին եկավ երեսունմեկը։Կրկին կյանքից հեռացավ մեկը՝Հիվանդ հոգնած մի հին տարի։Աստված նրան թող ողորմիԵւ հիշատակը վառ պահի։Հոսում է, փրփրում գինի,Ծնվում նոր մանուկ տարի․Եւ թող այն երջանիկ լինի։ Մինչ կտոնեն ծնունդը այդ,Մանկիկը կքնի անդարդԵւ նա Հունվար ամսվա վերջինԿասի բառերն իր առաջին։Փետրվար, Մարտ ամիսներինԿանգնած է դեռ կյանքի շեմին։Երջանկություն կակնկալիՆա արեւից ջերմ Ապրիլի։Սակայն Ապրիլ, Մայիս, Հունիս՝Իր երազածը չեն տալիս,Իսկ Հուլիսին, Օգոստոսին,Նա ճանաչում է կյանքը սին,Մնում է չորս տխուր ամիս,Երբ էլ ապրելն էլ չի գալիս։Սակայն քանի դեռ կան օրեր,Կան նաեւ քիչ թե շատ հույսեր,Եւ սպասումներ․ ոչ այս կյանքից,Այլ դեռ գալիք իր ժառանգից։Անցավ արդեն եւ Սեպտեմբեր,Եւ…
Կարդալ ավելինՁեր հիացմունքը ուշանում է…
Ձեր հիացմունքը ուշանում է, Երբ նոր մի գործ եմ ավարտում, Երբ որ հաստատ եմ ես զգում, Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։ Եւ ընկճվում եմ ես, տխրում, Եւ իմ եռանդը ինձ լքում է։ Բայց մտածում եմ ես այդժամ, Որ լավ է դա գուցե անգամ, Որ ավելին է ձեր սպասումը, Որ ես առաջ պիտի գնամ։ 2020
Կարդալ ավելինՕրոր
Մութ է, իմ փոքրիկս․քեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ Թող քեզ Արեգակըմիշտ լուսավորի,իսկ հիմա Լուսնյակըքեզ երազ բերի։ Դու փակիր աչիկդ,դու հանգիստ քնի․ես, այստեղ, կողքիդ եմ՝ինչ էլ որ լինի։ Թող քեզնից մրրիկըմիշտ հեռու մնա,եւ մեղմիկ հովիկըքեզ ընկեր դառնա։ Իսկ հիմա փոքրիկսքեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ 2020
Կարդալ ավելինԻնչ-որ դարում
Ինչ-որ դարում ապրել էր մեկը,Մյուսները՝ այլ ինչ-որ դարում,Ինչ-որ դարում ապրել ենք մենք էլ․Ինչպես կասեն ապագայում։Որքան չնչին է ժամանակըՄեծ Տիգրանի եւ մեր միջեւ․Ինչ-որ երկու հազարամյակ էԱյն օրերից՝ ՀՀ մինչեւ։Իրոք, երկու հազարը ի՞նչ էՀարյուր հազար տարվա կողքին։Հազա՜ր դարի։ Բայց դա էլ քիչ է,Քան միլիոն, կամ ավելին։Որոնք սակայն նույնպես հոսել ենԿամ կհոսեն, կանցնեն իսկույն,Եւ մեկ կետում արդեն շարվել ենՆախամարդիկ, շումեր եւ հույն։ 2020
Կարդալ ավելինՀասնել…
Տեսնել Անին ու նոր՝ մեռնել․Դա բանաստեղծն է երազել։Իսկ ի՞նչ երգենք Շուշվա մասին,Դարձած այսօր հաջորդ Անին։ Այո, տեսել ենք մենք Շուշին,Իսկ ի՞նչ ասենք նոր սերնդին․Որ սովորո՞ւյթ ենք մենք դարձրել․Նոր հող կորցնել, հետո՝ լացել․«Կուզեմ տեսնել ու նոր՝ մեռնել»։ Գուցե հենց դա՞ է բանալին,Որ չենք նայում ապագային։Չենք հասկանում, որ ապագան,Դարեր հետո պիտի դեռ կգա։ Եւ որ լինի մեր ուզածով,Պիտի կերտենք այն դարերով։Ամեն մի օր, ամեն տարի՝Պիտի շարժվենք ըստ ծրագրի։ Չասենք․ «Կուզեմ տեսնել Անին»,(Կամ Մուշը, Վանը, կամ՝ Շուշին)։Պիտի չուզենք տեսնել հիմա․Պիտի մեր սիրտը դիմանա։ Կգա մի օր, պայծառ մի օր,Երբ Հայրենիքը մեր բոլորԿնվաճենք մենք…
Կարդալ ավելինՀայագետ բալա
Դու որոշեցիր պաշտոնդ թողնելՈւ քո դիպլոմի գործը շարունակել,Դու որոշեցիր դառնալ հայագետՈւ հայտնաբերել նոր Տիգրանակերտ։ Էլ չես լինի դու երկրորդ քարտուղար,Որ պիտի հետո առաջին դառնար։Հազիվ դու հիմա կ.գ.ա. կլինես,Էն էլ թե ստացվի՝ թեզդ պաշտպանես։ Բա մտածեցի՞ր ա՛յ տղա Զավեն,Թե մեր էրեխեքն ի՞նչ պիտի ուտեն,Թե էսօր-էգուց ի՞նչ պիտի հագնեն,Թե թաղում իրենց, ո՜նց պիտի նայեն։ Գոնե քիչ, միքիչ էլի դիմանայիր,Անոյին գոնե դու մարդու տայիր,Ամուսնացնեինք գոնե Վաղոյին,Հետո նոր տայիր խելքդ Լեոյին։ Բայց դե ինչ․ պիտի մենք գոտեպնդվենք,Պիտի գոտում էդ նոր անցքեր բացենք,Պիտի հետո նոր, նոր անցքեր բացենք,Ու էլի, էլի, շատ անցքեր բացենք… Դիպլոմիդ մեռնեմ…
Կարդալ ավելին