Category: Գրականություն

Գարուն

Արեւն այսօր արդեն խայթող է,Հողի խորքերն է թափանցում,Զով օդը մեղմ ու կազդուրող է․Շուտով կգա նոր արթնացում։Գրչանկար դարձած ծառերըՀետզհետե կթանձրանան,Ջրաներկի հյութեղ գույներըԿազդարարեն գալուստ գարնան։Ահա՜․ եկա՜վ․ անցա՜վ ձմեռը։Հոգում՝ բերկրանք անորսալի․Ինչ-որ մի բան արդեն փոխվել է,Ինչ-որ մի բան դեռ կփոխվի։Եւ կորոտա ցասմամբ երկինքը,Շանթեր արդար կճաճանչեն,Բյուրեղ ջրի բյուր-բյուր շիթերըՄաքրող հոսքի կվերածվեն։Սառույցը կլցնեն գետերը,Եւ ցուրտը կկորչի հեռվում,Ու կտիրեն միայն Արեւը,Անվերջ […]

Նոր տարի

Կրկին եկավ երեսունմեկը։Կրկին կյանքից հեռացավ մեկը՝Հիվանդ հոգնած մի հին տարի։Աստված նրան թող ողորմիԵւ հիշատակը վառ պահի։Հոսում է, փրփրում գինի,Ծնվում նոր մանուկ տարի․Եւ թող այն երջանիկ լինի։ Մինչ կտոնեն ծնունդը այդ,Մանկիկը կքնի անդարդԵւ նա Հունվար ամսվա վերջինԿասի բառերն իր առաջին։Փետրվար, Մարտ ամիսներինԿանգնած է դեռ կյանքի շեմին։Երջանկություն կակնկալիՆա արեւից ջերմ Ապրիլի։Սակայն Ապրիլ, Մայիս, Հունիս՝Իր երազածը չեն տալիս,Իսկ […]

Ձեր հիացմունքը ուշանում է…

Ձեր հիացմունքը ուշանում է, Երբ նոր մի գործ եմ ավարտում, Երբ որ հաստատ եմ ես զգում, Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։ Եւ ընկճվում եմ ես, տխրում, Եւ իմ եռանդը ինձ լքում է։ Բայց մտածում եմ ես այդժամ, Որ լավ է դա գուցե անգամ, Որ ավելին է ձեր սպասումը, Որ ես առաջ պիտի գնամ։ 2020

Օրոր

Մութ է, իմ փոքրիկս․քեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ Թող քեզ Արեգակըմիշտ լուսավորի,իսկ հիմա Լուսնյակըքեզ երազ բերի։ Դու փակիր աչիկդ,դու հանգիստ քնի․ես, այստեղ, կողքիդ եմ՝ինչ էլ որ լինի։ Թող քեզնից մրրիկըմիշտ հեռու մնա,եւ մեղմիկ հովիկըքեզ ընկեր դառնա։ Իսկ հիմա փոքրիկսքեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ 2020

О некоторых особенностях формы береговых линий

Այս հոդվածը կարող է կասկածելի թվալ այս կայքում։ Սակայն, թեեւ այն վերաբերում է երկրաբանությանը, բայց դիտված է զուտ ճարտարապետի աչքով, ուստիեւ գիտականությունը խախտված չէ։ Դա գնահատվել է նաեւ Ուրալյան երկրաբանական հանդեսում հրապարակված գրախոսությունում, ընդուվելով վերապահմամբ։ Եւ այս հոդվածի դեպքում էլ (ինչպես եւ նախորդ՝ կենասաբանությանը վերաբերող հոդվածի) ասում եմ․ ո՞վ գիտի, գուցե որեւէ մասնագետ օգտակար հատիկ […]

Ձանձրույթ ու թախիծ է…

Михаил Юрьевич Лермонтов И скучно и грустно… И скучно и грустно, и некому руку подать В минуту душевной невзгоды… Желанья!.. Что пользы напрасно и вечно желать?.. А годы проходят – все лучшие годы! Любить… Но кого же?.. На время – не стоит труда, А вечно любить невозможно. В себя ли заглянешь? – там прошлого нет […]

Աղքատը

Михаил Юрьевич Лермонтов Нищий У врат обители святой Стоял просящий подаянья Бедняк иссохший, чуть живой От глада, жажды и страданья. Куска лишь хлеба он просил, И взор являл живую муку, И кто-то камень положил В его протянутую руку. Так я молил твоей любви С слезами горькими, с тоскою; Так чувства лучшие мои Обмануты навек тобою! […]

Ինչ-որ դարում

Ինչ-որ դարում ապրել էր մեկը,Մյուսները՝ այլ ինչ-որ դարում,Ինչ-որ դարում ապրել ենք մենք էլ․Ինչպես կասեն ապագայում։Որքան չնչին է ժամանակըՄեծ Տիգրանի եւ մեր միջեւ․Ինչ-որ երկու հազարամյակ էԱյն օրերից՝ ՀՀ մինչեւ։Իրոք, երկու հազարը ի՞նչ էՀարյուր հազար տարվա կողքին։Հազա՜ր դարի։ Բայց դա էլ քիչ է,Քան միլիոն, կամ ավելին։Որոնք սակայն նույնպես հոսել ենԿամ կհոսեն, կանցնեն իսկույն,Եւ մեկ կետում արդեն շարվել […]

Հասնել…

Տեսնել Անին ու նոր՝ մեռնել․Դա բանաստեղծն է երազել։Իսկ ի՞նչ երգենք Շուշվա մասին,Դարձած այսօր հաջորդ Անին։ Այո, տեսել ենք մենք Շուշին,Իսկ ի՞նչ ասենք նոր սերնդին․Որ սովորո՞ւյթ ենք մենք դարձրել․Նոր հող կորցնել, հետո՝ լացել․«Կուզեմ տեսնել ու նոր՝ մեռնել»։ Գուցե հենց դա՞ է բանալին,Որ չենք նայում ապագային։Չենք հասկանում, որ ապագան,Դարեր հետո պիտի դեռ կգա։ Եւ որ լինի մեր […]

Back To Top