Նոր եզրերի բառարան

Այս բառարանը նրանց համար է, ովքեր փնտրում են օտար բառերի կարճ հայերեն համարժեքները։ Այստեղ ներկայացված են առավել հաճախ փոխառվող (հիմնականում՝ անգլերենից) հասկացությունների հայերեն համարժեքները։ Աստղանշված են հեղինակի առաջարկները։
Ամբողջ բառարանն այստեղ է։
Այս պահին բառարանում կա 333 միույթ։
Վերջին թարմացումը․ 03.07.2026


EnglishՀայերենԾանոթագրություններ
AccessՄատչել, մատչումՇատ հաճախ սխալմամբ թարգմանվում է «մուտք», խառնվելով «enter» հասկացության հետ։
AccessibilityՄատչելիություն
Advertising (Advertisement, ads)(Գով)Ազդ
Advertising campaignԳովազդային արշավԱյս հասկացությունը հաճախ սահմանափակվում է գնիջեցմամբ, որ անվանում են գերմ․ Werbeaktion-ից ռուսերենի միջնորդությամբ փոխառված акция բառով։ Տե՛ս նաեւ Aktion։
Aktion1. Գործողություն 2. Գործույթ 3. ԶեղչՍա գերմ․ տարբերակն է, որը մաս է Werbeaktion «գովազդային գործողություն» բառի։ Տե՛ս նաեւ Advertising, Reklame։
AlbumԿազմոց*, ժողովածո(ւ)Բնագրի սկզբնական իմաստն է «սպիտակ= մաքուր, դատարկ թերթեր», որոնք հետո ինչ-որ կերպ լրացվում էին, կազմելով գրությունների, պատկերների, երգերի ժողովածո։ Տվյալ ժողովածոյին բնորոշ որոշակի կազմություն եւ կազմ՝ որոշակի վերտառությամբ շապիկ ունենալը այդ ժողովածոյի հիմնական հատկությունն է։
Algorithm1. Հաշվեկարգ 2. Քայլաշար
AndroidՄարդարդ*Անգլ․ < հուն․ ἀνδρός- «մարդ» + -εἴδω «ձեւ, կերպ»։ Հայ․ կազմված է -արդ «կերպ» ածանցով։ Տե՛ս նաեւ Robot
Animated filmՇարժունացված ժապավեն
Animation1. Շարժունացում 2. Կենդանացում
Animation moviesՇարժունացված (շարժա)նկարներ
ApplicationՀավելվածՈրոշ ժամանակ գործածվել է նաեւ «գործադիր» թարգմանությունը։
Artificial intelligence (AI)Արհեստական բանականություն (ԱԲ, «ԱյբԲեն»)
AudioԼսան(յութ)*
Authentication Իսկորոշում*
BackronymՀետ(հա)պավում*Գոյություն ունեցող հապավման կամ բառի դիտարկում, որպես նոր հապավում։
BackupՊահուստ, պահուստավորելԵրբեմն գրվում է «պահեստ, պահեստավորել», խառնվելով «storage» իմաստի հետ։
Banner1. Դրոշ 2. Ազդրոշ*
BasketballՕղգունդ*, օղագնդակ*Անգլ․ Basket «զամբյուղ», բայց խաղի տեսակետից կարեւորը զամբյուղը չէ, այլ օղակը։
BeatԴոփ*Այս բառի իմաստային հարեւաններն են դոփել, տրոփել, տոփել, գվռ․ տփել, ռուս․ бить եւ այլն։
Biennale Երկամ*«Երկամյա»՝ «երկու տարին մեկ անգամ»․ լատ․ bis «կրկնակի» + լատ․ annus «տարի, ամ»։ Հայաստանը մասնակցել է Վենետիկի երկամյային։ Կարող է զարգացվել նաեւ «երեք (չորս․․․) տարին մեկ անգամ» իմաստների համար․ Եռամյա, Քառամյա եւ այլն։
BlockbusterՋարդուփշրիչ*Բնագրի ծագումը վիճահարույց է։ Հայ․ համարժեքը չեզոք է։-))
BlogԲլօգ*Կիրառված է «հետհապավում» (Backronym տե՛ս)․ ԲարեԼավված ՕրաԳիր։
Bot(Սպա)սարք*Տե՛ս նաեւ < Անգլ․ կրճատ․ Robot
BoxingԲռանցքամարտ
BoycottՀամամերժում*Հատուկ անուն․ Charles C. Boycott (1832-1897)
Brand1. Խարան 2. ՄակնիշՏե՛ս նաեւ Label
Branding 1. Խարանում 2. Մակնշում
BrokerՄիջնորդԳերմ․ Makler
BrowseԶննել
BrowserԶննիչ
BudgetՊարկ< Հին նորմանդ․ bougette «պարկ, պայուսակ»
BugՎրեպՏե՛ս նաեւ Debug(ing) — Վրիպազերծել(ում)
BulldozerՑլահարթիչ*ԺԹ դ․ ԱՄՆ-ում bulldose էին անվանում որեւէ դեղի քանակը՝ dose-ը, որը կարող էր արդյունավետ լինել ցուլի դեմ։
BulletՊարբերակ*Պարբերությունները սկզբնավորող նշան։
BusՀանրակառք, ինքնակառք*, կառք*Անգլ․ Bus < Omnibus-ի կրճատագիրն է եւ ունի բազմաթիվ տարբերակներ․ Multibus, Motorbus, Autobus եւ այլն։
Business1. Գործ 2. Գործարարծություն
Business(person/man/woman)Գործարար (անձ/(տղա)մարդ/կին)
Cache1. Շտեմ 2. ՇտեմելՏե՛ս նաեւ Cash Իրականում՝ նույն հասկացությունն է, սակայն անհարկի բարդացման սիրահարների կողմից սրանից անջատված։
ChampionՀաղթակիր
ChampionshipԱռաջնություն, մրցաշար
CancelՉեղարկել
CaptureԿորզում, կորզել
CardՔարտՅուրացված փոխառություն < հուն․ χαρτος «թուղթ»։ Ունենք նաեւ քարտեզ։
CashԿանխիկ (փող)
CashbackԿանխադարձ*, վարձադարձ*
CastingԶատում*Սկզբնական իմաստը՝ «կաղապարի մեջ նետում, լցոնում, ձուլում (մետաղի)»։ Թատրոնում, հավանաբար՝ «տվյալ դերին համապատասխանեցում» կամ «անհաջող թեկնածուի «դեն նետում» տրամաբանությամբ։ Անցած դարի կեսերից՝ «բազմոց՝ Հոլիվուդում՝ դերակատարների ընտրության տնօրենի գրասենյակում», որը ենթադրում է սեռական ծառայությունների մատուցում՝ շարժանկարում դեր ստանալու դիմաց։
CategoryԱնվանակարգ«Դասակարգող ցուցակ» իմաստով
ChatԶրույց
ChatbotԶրուցսարքԱնգլ․ Զրույց+(սպա)սարք Տե՛ս նաեւ՝ Bot
Check 1. Ստուգել 2. Կտրոն
Check boxՆշատուփ
CheckoutՍտուգարկՍա տարբերվում է «ստուգարք»՝ «գիտելիքների ստուգում» իմաստից․ տվյալ դեպքում ստուգվում է որեւէ գործընթացքի ձեւական կողմը․ վճարումը՝ խանութում, գրանցումը՝ որեւէ տեղ եւ այլն։
ClickԿտտոց, կտտացնելԵրբեմն թարգմանում են «սեղմել», սակայն սա բոլորովին այլ գործողություն է նշանակում եւ համապատասխանում է անգլ․ Press, push հասկացություններին։
ClientՍպասառու*Տե՛ս նաեւ՝ Server
ClipՀոլովակ
CocktailԽառնումպ*
CodeԱյլագիր
Coding ԱյլագրումՏե՛ս նաեւ Encoding
CombineՀամակցաքաղ*
CompanyԸնկերություն
Computer(Համա)կարգիչԱյս եւ File եզրերը հիմնականն են համակարգչային ոլորտի համար, եւ հենց սրանք թարգմանված են բազմաթիվ լեզուներում։ Դրանցից մի քանիսը․ հուն․ Υπολογιστής, գերմ․ Rechner, ֆրանս․ Ordinateur, չին․ 電腦 [դիաննաո] Նկատենք, որ հայերեն բառը ֆրանս․ համարժեքի տրամաբանությամբ է ստեղծվել, սակայն ֆրան․ ordin-ը հայ․ «կարգն» է, եւ պիտի լիներ Կարգիչ, մինչդեռ «համակարգիչը» դա «Coordinateur»-ն է։ Բարեբախտաբար ունենք դեռ «համակարգող» ձեւը։
ConceptՀայեցակարգ
ConceptualՀայեցակարգային
ConfigurationԿազմաձեւ*
ConfigureԿազմաձեւել*
Contact(s)Կապորդ(ներ)*Երկու իմաստով․ որպես մարդ, որի միջոցով կապվում են մեկ այլ մարդու հետ, եւ որպես տվյալներ (հասցե, հեռախոսահամար եւ այլն), որոնց միջոցով կարելի է կապվել տվյալ մարդու հետ։
Container1. Պարունակիչ 2. Տարողություն
Content1. Բովանդակություն 2. պարունակություն
Control1. Հսկիչ 2. Կառավար
Control panelՀսկիչ հարթակ, վահանակ
ConveyorՀարահոս
CookieԹխուկ
CopyrightՊատճենաշնորհ*
Corner kickԱնկյունային հարված
Cover versionԾածկ վարկած*
CursorՆշորդ
CustomԸնտել, ընտելական
CustomizeԸնտելացնել
CutԿտոր, կտրել
Cyborg< Անգլ․ cybernetic + organism
DataՏվյալ
DatabaseՏվյալների շտեմարանԳուցե ապագայում հնարավոր լինի հապավել․ Տվյաշտեմ ձեւով։
DeadlineՎերջնաժամկետ
Dealer1. Միջնորդ 2. Գործակալ 3. Բաժանող 4. Տարածող
Debug(ing)Վրիպազերծել(ում)Տե՛ս նաեւ Bug՝ «վրեպ»
DefaultԼռելյայնՀաճախ գործածվում է «սկզբնադիր» տարբերակը, որն այլ իմաստային երանգ ունի։
Desktop1. Սեղան (սեղանի հարթակ) 2. Սեղանի, սեղանային
Dialog boxԵրկխոսություն, երկխոսության տուփ, եկխոսատուփ
Disc 1. Սկավառ*(ակ) 2. Պնակ
Disc jockey (DJ)Սկավար (ՍՎ) (ՍեՎեւ)Անգլ․ տառացի․ «սկավառակ(ներ)ի տղա» Տե՛ս նաեւ Jockey։ Կապոց բառ < Սկավառակ վարող։
DispatcherԿարգավարԱնգլ․ բառի ստուգաբանությունը պարզ չէ։
DisplayՑուցադրիչԱյս բառը կապված է monitor հասկացության հետ, որոնք երկուսն էլ վերաբերում են որեւէ բան ցուցադրելուն։ Սակայն display իմաստը «քանդել, ապա՝ բացել, բացայտել» իմաստային զարգացման արդյունքն է, իսկ monitor-ը՝ «վերասկող, վերահսկիչ սարք» եւ այստեղից էլ «ցուցադրիչ (վերասհկելու համար»։
Downdate Հնեցնել
DownloadՆերբեռնել, ներբեռնումԹերեւս, չի կարելի է բացառել նաեւ հասարակ «քաշել, իջեցնել» տարբերակները։-))
DroidՄարդարդ*Տե՛ս նաեւ < Անգլ․ կրճատ․ Android
DroneԲոռԲնաձայն բառ է՝ «դռռան» իմաստով։ Հայերեն համարժեքը, թերեւս, հիմքում նույն ծագումն ունի։
DruidԿաղնորդ*
DomainՏիրույթ
Domain nameՏիրույթային անուն
Double clickԵրկկտտոց, Կրկնակտտոց
DuetԵրկե*Նաեւ՝ Bicinium։ Տե՛ս նաեւ Solo, Trio։
Electric multiple unit (EMU) Քաղաքամերձ Էլեկտրագնացք (ՔԷԳ)* Ռուս․ Пригородный электропоезд, электричка։
EncodingԱյլագրումՏե՛ս նաեւ Coding
FacsimileԻսկապատճեն*Սա կապվում է անգլ․ fax բառի հետ, որը լատ․ fac simile – «արա նման» (որից՝ նոր լատ․ faximile) բառի կրճատ ձեւն է, եւ որի համար արդեն կայացել է «հեառապատճեն» համարժեքը։ Տե՛ս Fax։
Fade in/outԽամր* ներս/դուրս
FakeԹյուր*
FAQՀուՊ*«Հարց-ու-Պատասխան»․ սա իմաստային թարգմանություն է, ոչ տառացի։
FaxՀեռապատճեն*, Հպտճ*
FeedbackԱրձագանք, հետադարձ կապ,
FileՆիշք*Այս անգլերեն բառը առանձին տեղ ունի համակարգչային եզրերի շարքում․ սա (ու նաեւ հենց «համակարգիչը») թարգմանված է աշխարհի լեզուների զգալի մասում։ Դրանցից մի քանիսը․ հուն․ Αρχείο, գերմ․ Datei, ֆրանս․ Fichier, լեհ․ Plik եւ այլն։ Աչքի ընկնող լեզուներից թերեւս միայն ռուսերենն է (եւ դրա հետ մշակութաբաներեն կապվածները), որ փոխառել է այդ եզրը։
FilmԵրիզ, ժապավենՏե՛ս նաեւ Movie եւ Motion picture.
FilterԶտիչ
Finances Միջոցներ*Միջոցների նախարարություն
FiscalԳանձարանային, գանձարանի
FiscusԳանձարան< Լատ․ «զամբյուղ»
FitnessՄարզվածք*
FlashbackՀետդետ*Տե՛ս նաեւ Flashforward
FlashforwardԱռաջդետ*Տե՛ս նաեւ Flashback
FolderՊանակ
FormՁեւաթուղթ«Փաստաթուղթ» իմաստով։
FootballՈտգունդ*, ոտնագնդակ
Frame1. Շրջանակ 2. Կտրակ, հատքFrame բառի «շրջանակ» թարգմանությունը լայնորեն գործածվում է, սակայն երկրորդ՝ «պատկերի» մաս, կտոր, իմաստով դրա գործածումը գրեթե անհնար է՝ բառի երկարության պատճառով։ Սակայն ֆրանս․ cadre թարգմանությունը, որով հաճախ ռուս․ միջնորդությամբ գործածվում է հայերենում, չափազանց նման է հայ․ կտոր բառին եւ այն կարող է գործածվել այդ իմաստով, որպես ամբողջական տեսարանի «կտոր»։ Սակայն կտոր բառը երկվանկ է, եւ որպես բառակազմական զարգացում կարելի է գործածել հատք տարբերակը։
FrameworkԿմախքՀմմտ․ ֆրանս․ carcasse
FramingԿմախք
FreelanceԱրտահաստիք
FreestyleԲացոճ*
GadgetՍարածք*
GasԳազՅուրացված փոխառություն։ Հավանաբար < հուն․ χάος
GeyserՋր(ա)բուխ*Բառը ստեղծված է «հրաբուխ»-ի կաղապարով։ «Ճեպագիտարանում» փոխվել է «ջերմաբուխ»-ի, ինչը ճիշտ չի, քանի որ Geyser-ը տարբերվում է հրաբուխից ոչ թե ջերմությամբ (եկուսն էլ՝ ջերմ են), այլ որ մի՛ դեպքում բխում է ջուր, մյուս դեպքում՝ հուր․ երկուսն էլ՝ ջերմ։-)))
GoalԲաղձ*Փոխառյալ բառը գործածելիս չի գիտակցվում, որ դա հանրածանոթ հայերեն նպատակ բառն է, որը սակայն գործառութային առումով հարմար չէ, մինչդեռ բաղձ եւ իղձ համանիշները երկարությամբ միանգամայն կարող են փոխարինել անգլ․ բառը։ Երկրոդը, թերեւս, համեմատաբար բարաոճ է, իսկ առաջինը, հենց այն է, ինչ պետք է։-)))
GradientՍահանցում*Լատ․ gradiens, սեռ․ հոլ․՝ gradientis- «քայլող, աճող»։ Իմաստանյին թարգմանություն։
HandballՁեռգունդ*, ձեռնագնդակ
HardwareՍարքաշար, կարծրեղեն*Տե՛ս նաեւ Hardware
HashՃաղ*Սա # վանդականիշի անունն է, որը ավելի բնական է անվանել ավելի կարճ՝ ճաղ։
HashtagՃաղպիտ(ակ)*
Highlight Ընդգծել, ընդգծում, ընդգծվածքԿաճախ կիրառվում է նաեւ «գունանշել» տարբերակը, որը սակայն ընդգծելու մասնավոր դեպքն է, թեեւ իմաստային կապը (light «լուսյս»/«գույն») ավելի մոտ է։
HitՄեխ*
HockeyՄական(ախաղ)Անգլ․ բառը կապում են ֆրանս․ hoquet «կեռ, մական» բառի հետ․ հմմտ․ նաեւ ռուս․ клюшка < клюка։ Հայ․ բառը կապում են հատկապես խոտի վրայի խաղի հետ, մինչդեռ անգլ․ բառը չունի այդ տարբերակումը։ Ճշտելու համար (ինչպես դա ռուսերենում է) կարող են գործածվել տափօղ(ակ)ով, գննդակով եւ այլ լրացումներ։
HoodieԳլխաքրտնոց*Տե՛ս նաեւ Sweater։
HomepageՏնէջՍա տառացի թարգմանություն է․ անգլ․ բառը բուն «բնակարան» իմաստից բացի ունի նաեւ ածանցյալ «սկիզբ, ակունք» իմաստը եւ հաճախ հենց թարգմանում են «սկիզբ»։ Սակայն հայ․ բառը նույնպես ունի այդ իմաստը, թեեւ ոչ այնքան արտահայտված, ուստի՝ հարացույցը պահելու համար՝ նախընտրելի է տառացի թարգմանությունը։
HostԽնամորդ
HostingԽնամք
HumorԵրգեծ*< Լատ․ Humor «խոնավություն»․ մինադարյան եւրոպական «բժշկությունը» կապում էր մարմնի հատկությունները, այդ թվում՝ առողջությունը՝ հիմնական «հեղուկների» հետ՝ արյան, լեղիի եւ այլն։ Հիմքն է Երգիծանք բառի։ Հայ․ Երգեծ (դասական ուղղագրությամբ՝ Երգէծ) բառի սկզբնական իմաստն է «կտրել, պատռել»․ հմմտ․ ռուս․ резать։
HyperlinkԳերկապ, գերհղում
Hypertext Գերգրվածք
IconՊատկերակ
InfluencerՆերազդող, ներազդու< Լատ․ in- «ներ» + fluere «հոսել»․ տառացի՝ «ներհոսել»․ աստղաբաշխական եզր՝ աստղերի ազդեցությանը վերաբերող։
Influencer marketingՆերազդող շուկայավարություն
InfluencingՆերազդում
InformationՏեղեկույթ*Կարեւորագույն հասկացություն, որը շատ հաճախ սխալ թարգմանվում է, որպես «տեղեկատվություն», որը համապատասխանում է առավելապես «announcement», «notification» իմաստներին։ Հմմ․ ռուս․ «сообщение», մինչդեռ պիտի լինի «све՛дение»։
InputՆերածում, ներածվածք*
Input/OutputՆերած/Արտած*
InsertԶետեղել, զետեղում
InsiderՆերսորդ*
InstallՏեղադրել
InstallationՏեղադրում, տեղադրություն
InteractiveՓոխազդական, փոխազդու
InternetՀամացանց
InterfaceՄիջերես*Պահպանված է «Surface—Մակերես» հարացույցը
InvestmentՆերդրում
InvestorՆերդրող
ItemՄիույթ
JockeyՁիավար< jock < John «Յովհան» անունից՝ կիրառված «տղա» իմաստով։
JoystickՁողղեկ*
Jumper Ցատկոց*Կա կարծիք, որ ադպես են կոչվել, քանի որ չեն խանգարել շարժումների ազատությանը։
Key1. Բանալի, Հանգուցային, Հիմնա(կան) 2. ՍտեղնԿարեւոր բառ է անգլ․ հարացույցերում։ Պետք է հուսալ, որ գործածության ընդլայնումը կբերի նոր՝ կրճատ բառերի գոյացմանը։
KeyframeՀիմնակտրակՏե՛ս նաեւ Key եւ Frame
LabelՊիտակ, պիտակ(ավոր)ելՏե՛ս նաեւ Brand
LabelingՊիտակ(ավոր)ում
LaptopԾնկ(ա)դիր
Larva Սաղմէ*Կազմված է «մանրէ» բառի կաղապարով։ Հաճախ թարգմանում են «թրթուռ», ինչը ճիշտ չէ, քանի որ դա հատկապես թիթեռների larva-ներին է վերաբերում։
LayoutԴասավորություն
LeaderԱռաջնորդ
LeasingՎարձակալությունՏե՛ս նաեւ Renting
LifehackԿյանքիճար*< անգլ․ Life hack «կյանքի կոտրիչ»
LikeՀաճ(ել)*Հաճ-ը ծագում է համահնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից, որի սկզբնական իմաստը հատկապես հարմար է այսօրվա ցանցային իրողություններին․ եթե հաճ է, ուրեմն՝ գուցեեւ կհետեւեն՝ Համացանցում։
Link1. Կապ 2. ՀղումՏե՛ս նաեւ Reference, Hyperlink
LocaleՏեղույթ*
LocomotiveՏեղաշարժ*, քարշաքարշՖրանս․ locomotif «տեղաշարժ» < ուշ լատ․ loco «տեղից» + motivus «շարժում»։
MalwareՎնասագիր, վնասեղեն*
ManagerԿառվարիչ, տնօրեն
MarkerՆշիչ
Marketing1. Շուկայագիտություն, շուկայաբանություն 2. ՇուկայավարությունԱնգլ․ եզրը ունի երկու իմաստային արժեք, որոնք այդ լեզվի բառակազմական աղքատության պատճառով չեն կարող զանազանվել։ Հայերենում դրանք հեշտությամբ զանազանվում են։ Առաջինը՝ շուկաների ուսումնասիրությունն է՝ գիտական նպատակով, երկրորդը՝ շուկայական գործուներությունը։
Master classՎարպետանոց*, Արվեստանոց, Վարպետաց դասարան*
MeetingՀանրահավաք
ModeratorՉափավորող, կարգավորող, հսկիչ, նիստավար
Monitor1. Ցուցադրիչ 2. ՎերահսկիչՏե՛ս նաեւ՝ Display
Motion pictureՇարժանկարՏե՛ս նաեւ՝ Film
MovieՇարժա*Տե՛ս նաեւ՝ Film
Narrate Պատմել
Narrative Պատմվածք, պատմություն, պատմողական
NarratorՊատմող
NomenclatureԱնվանաշար, անվանացանկԼատ․ nōmen «անուն», եւ calāre «կոչել»
NominationԱնուն, անվանում, անվանադրում, առաջադրումԼատ․ nōminātio «անվանում» Որոշ դեպքերում նույնն է, ինչ՝ category տե՛ս։ Շարժանկարը անվանադրված է (առաջադրված է) Օսկարի՝ երեք անվանակարգերում։
Office1. Գրասենյակ 2. Հիմնարկ
Offline, Off-lineԱնգիծ*
Offnet, Off-netԱնցանց*
OffsideԿողմնանց
OffshoreՕտարերկրյա, արտերկրյա, օտարափ(յա), ափ(ա)հեռ*
On/OffՄիաց/Անջ
Online, On-lineԱռգիծ*Հաճախ թարգմանվում է «առցանց», ինչը սխալ է, քանի որ գոյություն ունի նաեւ «onnet, on-net» բառը։
Onnet, On-netԱռցանցՏե՛ս նաեւ՝ Online
OptionԸնտրանք
OutputԱրտածում, արտածվածք*
PagerՀեռատողԿա նաեւ էջազանգ տարբերակը, սակայն այն դուրս է մնում «հեռախոս, հեռազանգ» հարացույցից։
Pan1. Փեղկ 2. Համատեսք, համադիտում
Panel1. (Կառա)Վահանակ 2. Փեղկ
Penalty1. Տուգանք 2. Պատիժ
Perforated/Punched cardՍորաքարտՌուս․ Перфокарта Գոյությոն ունի ծակոտաքարտ թարգմանությունը, որը, բնական է, չի գործածվում
Perforated/Punched tapeՍորերիզ*, սորաժապավենՌուս․ Перфолента
PerforationՍոր, սորատում, սոր(ատ)ել
PhishingՈրսում
Pike poleԿեռտեգ*Համապատասխանում է ռուս․ багор
PixelՊատ(կերա)տարր*
PlaceholderՏեղապահ
PluginԽրվակ*
Podcast(ing)Շարասփյուռ*(անգլ. iPod + broadcasting / personal on demand broadcasting), որեւէ նյութի վերաբերող տեսա-/լսա- նիշքերի շարք, որը օգտվող կարող է ներբեռնել Ցանցից՝ հարմար պահին դիտելու/լսելու համար։ Իսաստային թարգմանություն․ «Որեւէ տեսա-լսային նիշքերի շարքի սփռում»։ Հայերենը կազմված է «ձայնասփյուռ» բառի հարացույցով, որն իր հերթին կազմված է անգլերենի հարացույցով։
Pop-downՎար-ցատկ*
Pop-upՎեր-ցատկ*
PortableԿրելի, փոխադրելի, դյուրակիր
PortmanteauԿապոց*Բնագիր եզրի իմաստ է «(բառ) պայուսակ»։ Դրա հեղինակն է Լյուիս Քերոլլը
Post1. Փոստ 2. Փակցնել, փակցվածք*Հաճախ ասում են գրառում, հրապարակում, սակայն սրանք շատ ընդհանուր են, այս եզրին համապատասխանելու համար։
Preference(s)Նախընտրանք(ներ)
PresetՆախակայվածք, նախակայում
ProcessorՄշակիչ*
Projector(Լուս)/(Առ)*Արձակ(իչ)/(ող)
ProjectionԱրձակվածք*
PromoterԱռաջշարժող*
Promotion1. Առաջաշարժ 2. Առաջանցում
ProposalԱռաջարկ
ProviderՄատակարար, տրամադրող
Public Relations (PR)Հանրային կապեր (ՀոԿեն*)PR հապավումը ունի նաեւ «գովազդ» իմաստը, հատկապես՝ բացասական երանգով՝ «ցուցամոլություն» իմաստով, օրինակ․ «ՓիԱր անել»։ Այդ իմաստով կարող է գործածվել հայ․ հապավումը․ ՀոԿեն անել, հոկենվել։-))
Purpose1. Նպատակ 2. Մտադրություն
RadarՃահոր*Հպվ․ անգլ․ RAdio Detecting And Ranging «ՃԱռագայթային Հայտնաբերում եւ Հեռավորության Որոշում»
Réclame(Գով)ԱզդՖր․ < գերմ․ Reklame < ռուս․ Реклама։ Տե՛ս նաեւ Advertising։
Record1. Գրանցում 2. Գրառում 3. Մրցագիր*, գրցանիշ
RedoՎերարկել
ReferenceՀղում
ReferralՀղորդ*
RefererՀղող*
Refresh Թարմացնել
RegulationԿարգավորումԱյս բառը ինչ-որ մի պահից սկեց գործածվել Set, Settings իմաստով, ինչը խախտում է իմաստային հարացույցը, առաջացնում է թարգմանությունների անհարկի երկարացումներ։ Տե՛ս․ Settings (8 տառ) - Կայանք (6 տառ) - Կարգավորում (11 տառ)։
RegulateԿարգավորել
RelfieԲնագիրը կազմված է, որպես համադրություն՝ Կապոց* (տե՛ս՝ Portmanteau) Relationship + Selfie) Տե՛ս նաեւ՝ Selfie
RenderԴիտելիացումՏե՛ս նաեւ Visualization
RemakeՎերակերտ*
RemixՎերախառն*
RentՎարձԽճճված (զգալիորեն՝ միտումնավոր) եզր < լատ․ arrendare։
RentingՎարձակալությունՏե՛ս նաեւ Leasing
ResetՎերակայել
ResourceՊաշար
RobotՍպասարք*< Չեխ․ robotnik «հարկադիր աշխատող», < robota «հարկադիր, դաժանակիր աշխատանք» < rabu «ստրուկ». Հայ․ Սպաս + սարք՝ «սպասարկող սարք»։ Տե՛ս նաեւ Android
RouterԵրթուղիչՌուս․ ընդունված է Маршрутизатор
ScaleՍանդղակ1. Չափիչ սարքի ցուցադրվող մեծությունների շարք։ 2. Իրական չափի ներկայացման գործակից։ | Քարտեզը գծված է 1։5000 սանդղակով։ Նախագծելիս պետք է պահապանել շենքերի մարդկային սանդղակը։
ScreenshotՀանույթ
Script1. Գիր 2. Ձեռագիր 3. Ծրագրույթ*
Scroll1. Հոլան, փաթաթ (թղթի, մագաղաթի) 2. Ոլոր(ել)
SelfieԻնքնակՏե՛ս նաեւ՝ Relfie
SensorԶգիչ, տվիչԱյս երկու համարժեքների գոյության պատճառը ռուսերենի միջնորդությունն է․ ռուս․ датчик, գոյություն է ունեցել մոտ 1960-ականներից, հետո փոխառվել է գրեթե նույնարժեք անգլ․ եզրը, իսկ հայերենում երկուսն էլ թարգմանվել են։ Ռուս․ сенсор եզրը առավելապես վերաբերում է մուտքային արժեքին, իսկ датчик եզրը՝ ստացված ելքային ազդանշանին։ Այսինքն, եթե խոսք այն մասին է, որ թվյալ սարքը ընկալում է ինչ-որ բան, իմաստ ունի կիրառել զգիչ եզրը, իսկ եթե այն մասին, որ սարքը հաղորդում է այդ ընկալման մասին որեւէ ազդանշան, իմաստ ունի կիրառել տվիչ եզրրը։
SensoryԶգիչային*
Serial1. Շար 2. (Հեռուստա)Շար* 3.Հաջորդական
Series 1. Շար(ք) 2. Մաս (շարժանակարի)
ServerՍպասարկիչՏե՛ս նաեւ Client
Set1. Կայել, տեղադրել 2. Կազմ, դրվածք, ժողովածու եւ այլն
Setting(s)Կայանք(ներ)Այս բառի թարգմանության համար ինչ-որ մի պահից սկեց գործածվել «կարգավորում» բառը, որն այլ իմաստ ունի (համապատասխանում է Regulate բառին)։ Դա խախտում է իմաստային հարացույցը եւ առաջացնում է թարգմանությունների անհարկի երկարացումներ։ Տե՛ս․ Settings (8 տառ) - Կայանք (6 տառ) - Կարգավորում (11 տառ)։
Share Բաժին, բաժնետոմսՌուս․ Акция < գերմ․ Aktie
ShareholderԲաժնետերՌուս․ Акционер < գերմ․ Aktionär
ShoppingԳնարշավ*
ShowՀանդես
SkillՀմտություն
SlideՍահիկ
SliderՍահիչ*
SmartphoneԽելախոս*
Solo1. Մենե* 2. Մեներգ, մենակատարությունՏե՛ս նաեւ Duet, Trio։
SoloistՄենակատար
Soft(ware)Ծրագրաշար, ծրագրեղեն*Հաճախ գործածվում է նաեւ ռուս․ համարժեքի թարգմ․ Ծրագրային ապահովում, որը սակայն շատ «ծանր» է, որպես եզր ընկալվելու համար։ Իսկ -եղեն-ով կառուցվածքը ստեղծում է հարացույց, այդ կարգի այլ եզրերի համար։ Տե՛ս նաեւ Hardware, Malware.
SoundtrackՁայնահետ*
Space1. Տարածություն 2. Բացատ
SpacebarԲացատ(իչ)
SpamՓաղբ*, Փ(ոստ)աղբԱգլ․ spam < sp(iced h)am «համեմված խոզապուխտ»
SpammerՓաղբիչ*
SpoilerՄատնիչ*
SportsmanՄարզիկ
StarterՄեկնարկիչ
StartupՄեկնարկորդ*
Stand-up comedyԿանգ-ասք*Պատճենված է արտաքին կաղապարը։ Սկզբնապես ունեցել է «կայուն, վստահելի» իմաստը։
StorageՊահեստ
StoryՊահուստ, պահուստավորել
StreamՀոսք
StreamingՀոսքային
SurfԿոհ*Սա հետադարձ վերակառուցում է հայ․ կոհակ բառից, որը համարվում է (ո՞վ կասկածեր։-)) իրան․ փոխառություն (թեեւ ոչ մի հաստատ կռվան չկա․ ինչպես միշտ)։ Իրան․ կոհ սկզբնապես ունի «լեռ, բլուր» իմաստը․ հմմտ․ Կապ-կոհ «կապանների լեռ»․ փաստորեն Կովկասի հայ-իրան․ անվանումը, որի սկզբնական կով»-ը թերեւս հենց հայ․ «լեռ» իմաստն է կրում։
SurfingԿոհասահք*
SweaterՔրտնոց*Կա կարծիք, որ բժիշկները առաջարկել են այդ զգեստով մարզվել, նպաստելու համար քրտնելու միջոցով ճարպերի այրմանը եւ որպես հետեւանք՝ նիհարելուն․ < անգլ․ to sweat «քրտնել»։
Synopsis1. Համատես, համադետ, համատեսություն, համադիտություն 2. Համատեսք
SynopticՀամատեսական, համադիտական
Tag1. Տրոհ 2. Պիտ(ակ)Վերականգնվում է-ակ նվազական ածանցը, հետեւապես հիմքն է՝ Պիտ
TargetԹիրախ
TargetingԹիրախավորում
TrailerԿանխորդ*
Tercet1. Եռե* 2. Եռյակ 3. Եռերգ* 4. Եռտող*Տե՛ս նաեւ Trio։ < Իտալ․ նավազ․ terzetto «երրորդիկ» < terzo «երրորդ»։
TermԵզր(ույթ)
TestՓորձարկ
TextԳրվածքԼատ․ textum «հյուսք» բառն է․ եթե հաջողվեր այս բառը դնել գործածության մեջ, դա նախընտրելի լուծում կլիներ։
TimelineԺամա(նակա)գիծ
ToolbarԳործիքագոտի, գործիքք*
TramwayՔաղգնացք*Տառացի անգլ․ «հեծանուղի»։
TrafficՀոսույթ
TraffickerՇահավաճառ
Trafficking Շահավաճառություն
TrendՄիտում
Trio1. Եռե* 2. ԵռյակՏե՛ս նաեւ Solo, Duet։
TrolleybusԼարակառք*
TunnelԳետնանցք*, գետնուղիՍկզբնապես՝ ձազգարաձեւ մետաղական ցանց-ծուղակ՝ թռչունների համար։ Հավանաբար, tonne, tunne «տակառ» արմատի զարգացումն է, որը դարձել է զանգվածի միավոր։
Type (font) designerՏառաստեղծ*
UndoՀետարկել, հետարկ
UpdateԱրդիացնելՀաճախ թարգմանում են «Թարմացնել», ու թեեւ մեծ մասամբ դա հնարավոր է, սակայն այդ բառը համապատասխանում է Refresh «Թարմացնել» բառի հետ՝ տե՛ս։ Ու բացի այդ այդ բառով հարացույցը չի ավարտվում․ կա նաեւ Downdate եզր․ տե՛ս։
UploadՎերբեռնել, վերբեռնում
UserՕգտվողՀաճախ թարգմանվում է օգտատեր բառով, որն անհաջող է թե՛ երկարությամբ, թե՝ իմաստային երանգով, քանի որ ունի «շահառու» երանգը, մինչդեռ անգլ․ բառը չեզոք է։
User-friendlyՕգտահարմար*
UsernameՕգտանուն
VariantՏարբերակ
VersionՎարկածՀաճախ թարգմանում են Տարբերակ, ինչը շփոթություն է առաջացնում Variant (Տե՛ս) եզրի հետ, ինչպես նաեւ Hypothesis (Տե՛ս)։ Թերեւս < նհե wer- «պտույտ» արմատից։
VideoՏեսան(յութ)
Viola Ջութ*Հետադարձ վերակազմում՝ «ջութակ»-ից, որպես ավելի խոշոր գործիք։ Ռուս․ Альт
VirtualԿարծական*Անլգ․ բառը ծագում է լատ․ virtus «ուժ, կատարելություն», որը «տպավորություն ստեղծելու կարողություն» իմատի զարգացմամբ ստացել է «իրականում գոյություն չունեցող» իմաստը։ Հայ․ կարծ-, թերեւս, < կար- «ուժ», համընկնելով լատ․ կաղապարին։
VisualizationՏեսողականացումՏե՛ս նաեւ Render
VolleyballԹռգունդ*, թռգնդակ*
WasherԹափող(ակ)Համապատախանում է ռուս․ шайба < գերմ․ Scheibe։
WebՎեպ, ոստայն
WidgetԶպռտ*
WorkshopԱրվեստանոցԳրում են նաեւ «Արհեստանոց»։ Հայերենում արհեստ եւ արվեստ բառերը տարանջատվել են ԺԹ դարի երկրորդ կեսից հետո։ Սակայն «արվեստանոց»-ը կապվում է նաեւ ուսուցման հետ, մինչդեռ «արհգեստանոց»-ը, առավելապես արտադրության հետ։
ZoomԴիտփոխ*, դիտ(ա)փոխելzoom-ը բնաձայն բառ է, «դզզում»-ումից։ Ներկա իմաստը զարգացել է «դզզալով մոտենալ» իմաստից՝ հատկապես, նկատի ունենալով ինքնաթիռները։ Հմմտ․՝ drone՝ թերեւս «դռռան» իմաստով։