Գինի

«Գինով կուտվի», ասում են։
«Կուտվի՞»…
Կոպիտ է բառը.
Նոր համ ձեռք կբերի ա՛յն, ինչ համից տկար է։
Աշխարհ նոր կբացվի եւ ապրելու իմաստը,
Ճշմարտությամբ ամբողջ, որ գինու մեջ լուծված է։

Գինի։ Նրբին հեղուկ եւ քաղցրաշունչ թմբիր։
Լինես սպիտակ, դեղին, թե վարդագույն, կարմիր՝
Քեզ գովերգել են միշտ ու քեզանով արբել են,
Քո ոգեղեն աչքով այս աշխարհին նայել են։

Երդվել, ձոնել, օհրնել են, բագիններին զեղել ,
Ուրախությունն ու սուքն են քեզ հետ դիմավորել։
Քեզ ներբողեց Խայամը, փառաբանեց Հոմերը
Եւ որպես իր արյուն ազդարարեց քեզ Տերը։

2012

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *