Խաչմերուկին

Երեկոյան Երեւան,Կոմիտասով՝ Մերգելյան,Լուսացույցի վառ կարմիր,Լարից կախված ազդագիր։Ներսում՝ տաք է, վառարան,Ֆորշի խռպոտ «Կառապան…»։Դրսում՝ քամի, տերեւներ,Ապակով վազող շիթեր,Մաքրիչների տատանում՝Հղկած շրջան ապակուն,Մայրամուտից շիկացածԱմպեր՝ Պարին սոսնձված։Հովանոցը ձեռքերինԴանդաղ անցնող մարդ ու կին…Անհամբեր ազդանշան՝Մերգելյանով՝ Բաղրամյան… 2021.03.22

Շտապում եմ

Շտապում եմ ես, ժամերն արագ ցնդում են,Մտքերը կուտակվում են սրընթաց,Ապա հերթով կորչում, անհետանում են,Կամ անօգուտ մնում են լճացած։Մտքերն ու հանգը փոխադարձ հյուսվում են,Բերում է միտքը՝ հանգ, եւ հանգը՝ միտք․Միայն թե հաջողվի որսալ պոռթկումը,Վայրկյան հետո այն կկորչի ընդմիշտ։Վայրկյան հետո գուցեեւ գա հաջորդը,Գուցե մեկ այլ մի հանգ էլ նշմարվի,Կամ կմնա սոսկ հների ճահճուտը,Կամ ափսոսանք, որ հինն էլ […]

Սոնետ 10

For shame deny that thou bear’st love to any, Who for thyself art so improvident. Grant, if thou wilt, thou art beloved of many, But that thou none lov’st is most evident; For thou art so possess’d with murd’rous hate, That ‘gainst thyself thou stick’st not to conspire, Seeking that beauteous roof to ruinate Which […]

Գարուն

Արեւն այսօր արդեն խայթող է,Հողի խորքերն է թափանցում,Զով օդը մեղմ ու կազդուրող է․Շուտով կգա նոր արթնացում։Գրչանկար դարձած ծառերըՀետզհետե կթանձրանան,Ջրաներկի հյութեղ գույներըԿազդարարեն գալուստ գարնան։Ահա՜․ եկա՜վ․ անցա՜վ ձմեռը։Հոգում՝ բերկրանք անորսալի․Ինչ-որ մի բան արդեն փոխվել է,Ինչ-որ մի բան դեռ կփոխվի։Եւ կորոտա ցասմամբ երկինքը,Շանթեր արդար կճաճանչեն,Բյուրեղ ջրի բյուր-բյուր շիթերըՄաքրող հոսքի կվերածվեն։Սառույցը կլցնեն գետերը,Եւ ցուրտը կկորչի հեռվում,Ու կտիրեն միայն Արեւը,Անվերջ […]

Նոր տարի

Կրկին եկավ երեսունմեկը։Կրկին կյանքից հեռացավ մեկը՝Հիվանդ հոգնած մի հին տարի։Աստված նրան թող ողորմիԵւ հիշատակը վառ պահի։Հոսում է, փրփրում գինի,Ծնվում նոր մանուկ տարի․Եւ թող այն երջանիկ լինի։ Մինչ կտոնեն ծնունդը այդ,Մանկիկը կքնի անդարդԵւ նա Հունվար ամսվա վերջինԿասի բառերն իր առաջին։Փետրվար, Մարտ ամիսներինԿանգնած է դեռ կյանքի շեմին։Երջանկություն կակնկալիՆա արեւից ջերմ Ապրիլի։Սակայն Ապրիլ, Մայիս, Հունիս՝Իր երազածը չեն տալիս,Իսկ […]

Ձեր հիացմունքը ուշանում է…

Ձեր հիացմունքը ուշանում է, Երբ նոր մի գործ եմ ավարտում, Երբ որ հաստատ եմ ես զգում, Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։ Եւ ընկճվում եմ ես, տխրում, Եւ իմ եռանդը ինձ լքում է։ Բայց մտածում եմ ես այդժամ, Որ լավ է դա գուցե անգամ, Որ ավելին է ձեր սպասումը, Որ ես առաջ պիտի գնամ։ 2020

Օրոր

Մութ է, իմ փոքրիկս․քեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ Թող քեզ Արեգակըմիշտ լուսավորի,իսկ հիմա Լուսնյակըքեզ երազ բերի։ Դու փակիր աչիկդ,դու հանգիստ քնի․ես, այստեղ, կողքիդ եմ՝ինչ էլ որ լինի։ Թող քեզնից մրրիկըմիշտ հեռու մնա,եւ մեղմիկ հովիկըքեզ ընկեր դառնա։ Իսկ հիմա փոքրիկսքեզ ասեմ օրոր,վաղը, անուշիկս,կբացվի նոր օր։ 2020

О некоторых особенностях формы береговых линий

Այս հոդվածը կարող է կասկածելի թվալ այս կայքում։ Սակայն, թեեւ այն վերաբերում է երկրաբանությանը, բայց դիտված է զուտ ճարտարապետի աչքով, ուստիեւ գիտականությունը խախտված չէ։ Դա գնահատվել է նաեւ Ուրալյան երկրաբանական հանդեսում հրապարակված գրախոսությունում, ընդուվելով վերապահմամբ։ Եւ այս հոդվածի դեպքում էլ (ինչպես եւ նախորդ՝ կենասաբանությանը վերաբերող հոդվածի) ասում եմ․ ո՞վ գիտի, գուցե որեւէ մասնագետ օգտակար հատիկ […]

Back To Top