Յուրիյ Էնտին. Լավագույն զբաղմունքն է թափառելը…

* * *

Լավագույն զբաղմունքն է թափառելը
Եւ ընկերներով երկրով շրջելը․
Համերաշխ ենք՝ հեչ են տագնապները․
Թանկ են մեզ բոլոր ճանապարները։

Չենք մոռնա երբեք մենք մեր կոչումը․
Տալ մարդկանց մեր խինդն, ուրախությունը․
Պալատանց թաղերն ու ճոխությունը
Չեն փոխարինի ազատությունը։

Մեր կարպետը ծաղկավոր բացատն է,
Մեր պատերը ծառերի սաղարտն է,
Մեր տանիքը կապուտակ երկինքն է
Եւ մեր այդ բախտով էլ երջանիկ ենք։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն