Օդակաթիլային քառյակներ


* * *
Շոշն անցավ կարմիր լույսին՝
«Պորշ»-ով փռին ասֆալտին,
Լավ է կար քթին դիմակ,
Չունեցավ թագավարակ։

* * *
Ունեցավ սրտի կաթված
Իմաստունը պատվաստված,
Շատ հանգիստ էր նա սակայն․
Թեստն էր իր բացասական։

* * *
Գործարարը տվեց տակ,
Բայց չուներ թագավարակ։
Ու այդպես գաղտնիք մնաց․
Ինչո՞ւ գործը վատ գնաց։

* * *
Համառներին կստիպեն,
Որ անպայման պատվաստվեն,
Որ լսողին պատվաստված,
Չվարակեն էլ հանկարծ։

* * *
Նա հազում է ու ջերմում,
Բայց թագեր չունի թեստում։
Բժիշկներն են զարմանում․
Բա ինչո՞ւ է նա հազում։

Հարակից փակցվածքներ

2 Thoughts to “Օդակաթիլային քառյակներ”

  1. Anahit Simonyan

    Դո՞ւք եք այս հոդվածի հեղինակը։ Եթե այո, շատ շնորհակալություն, վաղուց այսպիսի խոր բազմակողմանի վերլուծություն չէի կարդացել։ Ստի հսկայական ինդուստրիան իր բոլոր մետաստազներով ամփոփեք եք այս ոչ երկար հոդվածի մեջ։ https://www.lragir.am/2020/09/08/577014/?fbclid=IwAR37wOVepgEP60r4Mb5snbYJQ_90n5o0vfm9RexvWVwmDnvf9wDH7G5EBGQ

    1. Թարումեան

      Շնորհակալություն, գնահատականի համար։ Ցավոք, ընդամենը 1000-ից միքիչ ավել դիտում ունի․ լսարանի մեծ մասը խնդրի լրջությունը չի գիտակցում։ Միքիչ զարմացա, որ այդ հոդվածին նվիրված ձեր մեկնաբանությունը տեսա այս քառյակների տակ։

Թողնել մեկնաբանություն