Ձեր հիացմունքը ուշանում է…

Ձեր հիացմունքը ուշանում է,
Երբ նոր մի գործ եմ ավարտում,
Երբ որ հաստատ եմ ես զգում,
Որ ինչ-որ բան ինձ հաջողվում է։
Եւ ընկճվում եմ ես, տխրում,
Եւ իմ եռանդը ինձ լքում է։
Բայց մտածում եմ ես այդժամ,
Որ լավ է դա գուցե անգամ,
Որ ավելին է ձեր սպասումը,
Որ ես առաջ պիտի գնամ։

2020

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն