Մութ է, իմ փոքրիկս․
քեզ ասեմ օրոր,
վաղը, անուշիկս,
կբացվի նոր օր։
Թող քեզ Արեգակը
միշտ լուսավորի,
իսկ հիմա Լուսնյակը
քեզ երազ բերի։
Դու փակիր աչիկդ,
դու հանգիստ քնի․
ես, այստեղ, կողքիդ եմ՝
ինչ էլ որ լինի։
Թող քեզնից մրրիկը
միշտ հեռու մնա,
եւ մեղմիկ հովիկը
քեզ ընկեր դառնա։
Իսկ հիմա փոքրիկս
քեզ ասեմ օրոր,
վաղը, անուշիկս,
կբացվի նոր օր։
2020