Ինչ-որ դարում

Ինչ-որ դարում ապրել էր մեկը,
Մյուսները՝ այլ ինչ-որ դարում,
Ինչ-որ դարում ապրել ենք մենք էլ․
Ինչպես կասեն ապագայում։
Որքան չնչին է ժամանակը
Մեծ Տիգրանի եւ մեր միջեւ․
Ինչ-որ երկու հազարամյակ է
Այն օրերից՝ ՀՀ մինչեւ։
Իրոք, երկու հազարը ի՞նչ է
Հարյուր հազար տարվա կողքին։
Հազա՜ր դարի։ Բայց դա էլ քիչ է,
Քան միլիոն, կամ ավելին։
Որոնք սակայն նույնպես հոսել են
Կամ կհոսեն, կանցնեն իսկույն,
Եւ մեկ կետում արդեն շարվել են
Նախամարդիկ, շումեր եւ հույն։

2020

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն