ВОЗ-ի տղերքը շուտ թե ուշ
Ասպարեզից կհեռանան
Եւ դիմակներն էլ ստոր-ապուշ
Ձեր դեմքերից կանհայտանան։
Դե, «ժամանակն էր այդպիսին․
Այն պարտադրում էր հավատալ»՝
Կմեղադրեք դուք մեկ մյուսին․
Ու կփորձեք արդարանալ։
Եւ ուժերին նախկին արագ
Նշավակել դուք կսկսեք՝
Աներեւույթ մի նոր դիմակ
Երեսներին ձեր կքաշեք։
Բայց ամոթի այս դիմակից
Չի հաջողվի ձեզ ազատվել․
Այն չի ստացվի հանել կյանքից
Այն խղճի մեջ է ձեր դաջվել։
Հարակից փակցվածքներ
-
***
Թե աչքիդ աշխարհն անխախտ է,Նույնն է օրն այս ինչ երեկ,Նույնն է, կաթը, նույն է վարդը,Պատանի ես... -
* * *
Տիգրան Երկրորդ՝ ամեն երկրորդը,Ամեն երրորդը՝ գնդապետ,Սակայն չեղավ գեթ մեկն, ով զորքըԿառաջնորդեր Տիգրանակերտ։ Կպաշտպաներ Ստեփանակերտը,Որպես հանգչող հույսի... -
Շնորհանդես․ Երեք գիրք եւ մի կայք
Ւիլյամ Շեյք-Սպիըրի Հնչյակները Ըստ Լեոնիդ Ֆիլատովի․ Հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին Ռուբէն Թարումեան․ Խառնուրդ․ Բանաստեղծություններ, թարգմանություններ...