Не ходите, дети в Африку гулять…
Դուրս մի՛ եկեք ձեր տներից,
Այնտեղ մութ փողոցում,
Թագավարակն է թփերից
Խոցել ձեզ պատրաստվում։
Դուրս մի՛ եկեք ձեր տներից,
Նստեք ու դողացեք․
Հարազատին դիտեք հեռվից,
Եւ հյուր մի՛ գնացեք։
Եթե ելնեք ու նա տեսնի
(Ասենք, բակում ձեր տան)
Իսկույն փախչեք ուր պատահի՝
Բիլլ Գեյթս ձեզ պահապան։
Ձեռք մի՛ մեկնեք բարեկամին․
Դիպչեք նրան ոտքով,
Որ նենգ վարակը թոքերին
Չանցնի մաշկի տակով։
Նիկոլ չտա, եկեղեցում
Լսեք դուք պատարագ,
Վտանգավոր այդ տարածքում
Ձեզ չեն թողնի մնաք։
Եւ քահանան դիմակավոր
Կասի ձեզ․ «Իմ որդյակ,
Աստծո կամոք է հարկավոր,
Որ դու կրես դիմակ»։
Ամբողջ շաբաթ տանջել է քեզ
Հանգի՞ստը երազած՝
Երեկոյան չարժե մտնես
Դու սրճարան հանկարծ։
Այնտեղ մարդիկ խմում են սուրճ
Դիմակը իջեցրած․
Չեն ամաչում, որ իրենց շուրջ
Կանայք էլ են նստած։
Դուրս մի՛ ելեք ձեր տներից,
Նստեք դուք ու սպասեք,
Մինչեւ Թորոսը՝ Սորոսից,
Կանչի, որ պատվաստվեք։
Ա՜յ, երբ որ պատվաստվեք… կուզեք՝
Գուցե փողոց իջնեք…
Սակայն դիմակը՝ մի՛ հանեք,
Շառից հեռու եղեք։