Պարզապես

Արել եմ ամեն ինչ, որ չանիծեն եւ
Արել ամենը, որ չըհայհոյեն։
Նաեւ ձգտել եմ միշտ, որ ինձ չատեն եւ
Կշտամբանքով անունս չհիշեն։

Այնպես չէ, որ անեծքը վախեցրել է,
Ու չեմ կարծում, երբեք ինձ չեն ատել․
Բայց հայհոյված լինելը միշտ վանել է,
Ես, պարզապես, սիրվելն եմ նախընտրել։

2019.10.11

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն