Ցուրտ ու մութ

Շուտով կրկին պիտի սպասենք գարնանը,
Անիրական են թվալու կրկին
Հոսող ասֆալտն, անձրեւն ու ծիածանը,
Լազուր երկինքը ու կանաչ այգին։

Շուտով կրկին պիտի հաշվենք օրերը․
Ոգեւորված ջերմացումով չնչին
Պիտի կարծենք, թե վերջ, բեկվեց ձմեռը,
Եւ համոզվենք, որ խաբվեցինք կրկին։

Բայց կտեսնենք՝ օրըստօրե անցնում է
Ու նահանջում է ցուրտը աշխարհի։
Ինչ ցուրտ լինի, միեւնույն է, հեռանում է․․․
Թեեւ կրկին շոգին կհետեւի…

11.09.1992

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն