Անցավ

Անցավ։ Եւ այժմ նա օտար է։
Ինչպես բոլորն աչքիցդ դուրս։
Ճաշակեցիր գավաթն այդ դառը
Քո բթության ձեռից անհույս։

Դուք ինչպես միշտ տեսնվելու եք,
Բայց ձեր միջեւ արդեն անգութ
Եւ աներեր հայտնվելու է
Մի ցուրտ պատնեշ աներեւույթ։

Եւ կանիծես այդ նենգ պատնեշը,
Եւ ինչպես ճանճը՝ ապարդյուն,
Մինչ արնաքամ, մինչ կյանքիդ վերջը
Կզարկըվես դու ապակուն։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն