Այս տառատեսակը ներկայացնում է Գեւորգ Էմինի ձեռագիրը։
«Նույն արճիճից են ձուլում, իմացի՛ր Գնդակն ու … տառը» — ասել է բանաստեղծը։ Հետաքրքիր բան․ Էմինի կյանքի վերջին տարիներին արճիճը դուրս մղվեց գրատպության ասպարեզից, եւ կարող էր թվալ, թե նրա բառերը կորցրեցին արդիականությունը։ Բայց արի ու տես, որ գրատպության նոր՝ թվանշային դարում, տառերը (եւ տառատեսակները) կառավարվում են այն նույն՝ համակարգչային եղանակով, որով ուղղորդվում են նաեւ հրթիռները․ ստացվում է, Էմինն իր դիտարկմամբ բացահայտել է շատ ավելի խորը օրինաչափություն…
Տառատեսակը կարող եք ազատորեն ներբեռնել եւ անվճար գործածել։