Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։
Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների հետեւանքներ են։ Իսկ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում իշխանությունը այդ գործընթացում ի՛ր ներդրումն ունենալու ուղղությամբ։ Այս հարցով մեր թղթակիցը զրուցեց երթեւեկության կարգավորման վարչության ղեկավարի հետ։
— Այո, դուք ճիշտ եք․ շարժման արագությունը անշեղորեն նվազում է եւ դա իրոք օբյեկտիվ իրողություն է։ Բայց մենք էլ մեր ձեռքերը ծալած չենք նստում…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/24/1045412/