Գիտե՛ի, գալու է․Ահա եւ եկավ…Եւ որ անցնելու է․Ահա եւ անցավ։ Անցավ, ինչ սկսվել էր,Անցավ, ինչ բացվեց,Անցավ, ինչ լույսով մի աշխարհ ողողեց։Խամրում են գույները,Հարթվում ելեւեջ,Բայց սկիզբ կունենա, ինչն այսօր ունի վերջ։
Կարդալ ավելինCategory: Չափածո
***
Նախաճաշին՝ ձվածեղ։ Եւ էժան է եւ՝ համեղ։ Ընդամենը ձու եւ եղ․ Վրաից էլ՝ սեւ պղպեղ։
Կարդալ ավելինԴա կլինի վերջին անգամ…
Դա կլինի վերջին անգամ։ Եւ կարեւոր չէ, թե հենց ինչը․ Գուցե համբույր, գուցե պատգամ, Գուցե այսինչը, կամ այնինչը։ Գուցե վերջին ընկնող տերեւ, Շփոթություն, կասկած. թեեւ։ Մի կայծ վերջին, վերջին արեւ։ Գուցե, այո, ծեծված բարեւ։ Կամ բանաստեղծը կշրջի, Տանջված տետրում վերջին իր էջը, Եւ կայցելի մի միտք վերջին Ու վերջապես կգա անվերջը։
Կարդալ ավելինՎարդ անուշիկ
Վարդ անուշիկ, Կարմիր թուշիկ, Իմ խորոտիկ, նազելի, Զարդ աննման, Սիրո դարման, Սրտիս փշոտ բանալի։ Դու ծաղկեցիր, Հմայեցիր Կերպարանքով վարդերես, Ու կարծեցի՝ Սըխալվեցի, Թե միշտ ինձ հետ կլինես։ Արեւ մտավ, Օրը հատավ, Փորձանք եկավ իմ գլխին․ Անձրեւ արեց, Սիրտս լացեց՝ Քեզ չգտա իմ կողքին։ Ու տխրեցի, Ու տրտմեցի, Եւ ուժ չկար փնտրելու, Ու մնացի, Դարդից բացի, Գորշ մենությամբ սնվելու։ 09.08.1991
Կարդալ ավելինԳինի
«Գինով կուտվի», ասում են։ «Կուտվի՞»… Կոպիտ է բառը. Նոր համ ձեռք կբերի ա՛յն, ինչ համից տկար է։ Աշխարհ նոր կբացվի եւ ապրելու իմաստը, Ճշմարտությամբ ամբողջ, որ գինու մեջ լուծված է։ Գինի։ Նրբին հեղուկ եւ քաղցրաշունչ թմբիր։ Լինես սպիտակ, դեղին, թե վարդագույն, կարմիր՝ Քեզ գովերգել են միշտ ու քեզանով արբել են, Քո ոգեղեն աչքով այս աշխարհին նայել են։ Երդվել, ձոնել, օհրնել են, բագիններին զեղել , Ուրախությունն ու սուքն են քեզ հետ դիմավորել։ Քեզ ներբողեց Խայամը, փառաբանեց Հոմերը Եւ որպես իր արյուն ազդարարեց քեզ Տերը։ 2012
Կարդալ ավելինՄարգարե
Չեմ գուշակում․ ես մարգարե եմ․ Հաշվարկելու կարիք չունեմ, Ինչ, որ պատմում եմ՝ վերապրել եմ․ Ես մարգարե եմ։ Ես գիտեմ։ Ես չեմ կարող ձեզ պարտադրել, Ես չեմ կարող ձեզ հմայել, Ես չեմ կարող ձեզ համոզել, Կամ հետքերով իմ ձեզ տանել։ Կարող եք ինձ դուք անտեսել։ Կարող եք ինչ ուզեք անել։ Ինձ մի՛ հարցրեք, ոնց իմացա։ Ոչ-ոչ, Նրան ես չտեսա։ Ասեմ, նույնիսկ չլսեցի, Նրա անվամբ չըերդվեցի։ Կարող եք դուք չհավատալ, Կարող եք ինձ վրա խնդալ, Կարող եք եւ արհամարհել, Բայց ի՞նչ կարող է դա փոխել։ Ես չեմ կարող ապացուցել․ Մնում է ձեզ…
Կարդալ ավելին