Գավարիտյե պա ռուսսկի

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի մարտի 25-ին 30 տարի առաջ 1980-ականների վերջ՝ 90-ականների սկիզբ։ Հայկական «գարուն» (այսօրվա բառերով)։ Խորհրդային Միության վերջին տարիներին կյանքի գրեթե բոլոր ոլորտները գրաված ռուսաց լեզվի ու սնկի պես բազմացած ռուսական դպրոցների հետագա անսանձ տարածումը կանխելու համար հայտնվում են լեզվական դաշտը կարգավորող օրենքի մի շարք նախագծեր եւ ներկայացվում խորհրդարանի քննարկմանը։ Կար մոտ 10 էջանոց, ինչպես թվում էր՝ շատ սեղմ, հիմնական հարցերը կարգավորող մի նախագիծ։ Կար մի ծավալուն՝ «Լեզվական օրենսգիրք»՝ շուրջ 40 էջ ծավալով, ուր դիտարկված էին կարգավորում պահանջող բոլոր հնարավոր դեպքերը։ Բայց 1993 թվականին հաստատվեց հազիվ…

Կարդալ ավելին

Շնորհանդես․ Երեք գիրք եւ մի կայք

Ւիլյամ Շեյք-Սպիըրի Հնչյակները Ըստ Լեոնիդ Ֆիլատովի․ Հրաձիգ Թորոսի՝ ճարպիկ կտրիճի մասին Ռուբէն Թարումեան․ Խառնուրդ․ Բանաստեղծություններ, թարգմանություններ Շնորհանդեսի տեսագրությունը

Կարդալ ավելին

Ո՞րն է պատճառը, որ․․․

Ինչպես հայտնի է (ասում են), Ռուսաստանը Հայաստանի գոյության երաշխավորն է, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի առաջապահը։ Եւ առհասարակ, մեր ազգերը եղբայրներ են․ ռուսները ավագ եղբայրն են, հայերը՝ կրտսեր։ Եւ ընթացող պատերազմները, որոնց մասնակցում են «եղբայրները», որքա՜ն նման են մի շարք մանրամասներով։ Եւ նույնիսկ այն մանրամասները, որոնցով եղբայրները տարբերվում են, միեւնույն է բերում են արդյունքում ընդհանուր պատկերի նմանության։ Եւ այսպես, ո՞րն է պատճառը, որ․ Հայաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։ Ռուսաստանում ասում են «Հաղթելու ենք», բայց պարտվում են։ Հայաստանում հարցնում են, ինչո՞ւ բանակը չի հարվածում թշնամու կարեւոր ռազմական կետերին՝ երկաթգծին, կամուրջներին…

Կարդալ ավելին

Հայոց գիրը եւ թիթեռը

կամ՝ Հայակենտրոնություն-2 Նա ընկավ հատակին՝ մի նրբագեղ արարած, մի փոքր բան, որ ընդունակ էր խախտելու հավասարակշռությունը, եւ շրջվեց շարանը փոքրիկ դոմինոների, մեծ դոմինոների, եւ ապա՝ հսկա դոմինոների․ վայր ընկան Ժամանակով շաղկապված բոլոր տարիները։ Ռեյ Բրեդբերի, «Եւ ամպրոպ որոտաց» ԼՈՐԵՆՑԻ ԵՒ ԲՐԵԴԲԵՐԻԻ ԹԻԹԵՌՆԵՐԸ Ասում են, թե պատմությունը պայմանական եղանակ չի սիրում։ Սակայն, թերեւս, դա վերաբերում է միայն պատմության շարադրմանը, բայց ոչ պատմագիտության շրջանակներում դրա օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ենթադրույթներ առաջ քաշելը, վերլուծվող համակարգի տարբեր հատկանիշների փոփոխման հետեւանքների հետազոտումը գիտական եղանակի անբաժան մասն են կազմում, նույնիսկ եթե դրանք երբեմն չափազանց վերացական արդյունքների են հանգեցնում։ Համակարգերը լինում են, մասնավորապես, կանխորոշ, այսինքն…

Կարդալ ավելին

Միասնական գրոհ հայ ինքնության դեմ

Նկարում՝ Մաշտոցը, Եզնիկն ու Կորյունը Yelling ընկերության «նկարիչների» պատկերացմամբ։ Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի հուլիսի 6-ին

Կարդալ ավելին