***

Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Մարած են բոլոր լապտերները, Եւ լուռ են դատարկ փողոցները։ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Սովի ուրվականն է շրջում, Դողում են դատարկ, գոց սրտերը․ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում, Մարած են բոլոր լապտերները։ 16.11.1991

Անցավ

Անցավ։ Եւ այժմ նա օտար է։ Ինչպես բոլորն աչքիցդ դուրս։ Ճաշակեցիր գավաթն այդ դառը Քո բթության ձեռից անհույս։ Դուք ինչպես միշտ տեսնվելու եք, Բայց ձեր միջեւ արդեն անգութ Եւ աներեր հայտնվելու է Մի ցուրտ պատնեշ աներեւույթ։ Եւ կանիծես այդ նենգ պատնեշը, Եւ ինչպես ճանճը՝ ապարդյուն, Մինչ արնաքամ, մինչ կյանքիդ վերջը Կզարկըվես դու ապակուն։

Գիտե՛ի…

Գիտե՛ի, գալու է․Ահա եւ եկավ…Եւ որ անցնելու է․Ահա եւ անցավ։ Անցավ, ինչ սկսվել էր,Անցավ, ինչ բացվեց,Անցավ, ինչ լույսով մի աշխարհ ողողեց։Խամրում են գույները,Հարթվում ելեւեջ,Բայց սկիզբ կունենա, ինչն այսօր ունի վերջ։

Դա կլինի վերջին անգամ…

Դա կլինի վերջին անգամ։ Եւ կարեւոր չէ, թե հենց ինչը․ Գուցե համբույր, գուցե պատգամ, Գուցե այսինչը, կամ այնինչը։ Գուցե վերջին ընկնող տերեւ, Շփոթություն, կասկած. թեեւ։ Մի կայծ վերջին, վերջին արեւ։ Գուցե, այո, ծեծված բարեւ։ Կամ բանաստեղծը կշրջի, Տանջված տետրում վերջին իր էջը, Եւ կայցելի մի միտք վերջին Ու վերջապես կգա անվերջը։

Գիլգամեշ

(Աղյուսակ 11-ի սկիզբը) Թարգմանություն Ի․ Դյակոնովի ռուսերեն եւ արեւմտահայերեն թարգմանությունների հիման վրա։ Եւ ասում է Գիլգամեշը հեռավոր Ութնափիշտին— Քեզ նայում ու զարմանում եմ, նախնի դու իմ թանկագին։ Երկուսիս հասակը նույնն է,Երկուսիս էլ ուժը նույնն է,Եւ երկուսս էլ հոգնածՀանգստանում ենք պառկած։Քեզ ինչպե՞ս է հաջողվելԱստվածներին հմայել,Եւ հաստատվել վերեւում՝Անմահների կաճառում։ Եւ տալիս է պատասխանն իր Ութնափիշտին հեռավոր․— Լսիր, […]

Գեւորգ Էմինի Ձեռագիրը

Այս տառատեսակը ներկայացնում է Գեւորգ Էմինի ձեռագիրը։ «Նույն արճիճից են ձուլում, իմացի՛ր Գնդակն ու … տառը» — ասել է բանաստեղծը։ Հետաքրքիր բան․ Էմինի կյանքի վերջին տարիներին արճիճը դուրս մղվեց գրատպության ասպարեզից, եւ կարող էր թվալ, թե նրա բառերը կորցրեցին արդիականությունը։ Բայց արի ու տես, որ գրատպության նոր՝ թվանշային դարում, տառերը (եւ տառատեսակները) կառավարվում են այն […]

Եւգենիյ Օնեգին

А. С. Пушкин ЕВГЕНИЙ ОНЕГИН Роман в стихах Pétri de vanité il avait encore plus de cette espèce d’orgueil qui fait avouer avec la même indifférence les bonnes comme les mauvaises actions, suite d’un sentiment de supériorité, peut‑être imaginaire. Tiré d’une lettre particulière Ա․ Ս․ Պուշկին ԵՒԳԵՆԻՅ ՕՆԵԳԻՆ Շափածո վեպ Pétri de vanité il avait […]

Back To Top