ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди

ՋԻԱՄԲԱՏՏԻՍՏԱ ԲՈԴՈՆԻ
GIAMBATTISTA BODONI

(GIOVANNI BATTISTA BODONI)



Իտալացի տպագրիչ (1740 - 1813)։ Բոդոնին համարվում է «նոր հնաշխարհիկների», այսինքն բարակ գծափակոցներով, ձվածիր տարրերի ուղղաձիգ անկյունով եւ ավելացրած հակադրականությամբ տառատեսակների հայտնագործողը։ Արդեն կյանքի օրոք Բոդոնին համարվում էր Եւրոպայի տպարվեստի առաջատար վարպետը։

Ջամբատտիստան ծնվել է Տուրինում՝ Իտալիայի հյուսիսում, տպագրիչի ընտանիքում։ Տասնութ տարեկան հասակում աշխատանքի է ընդունվում Հռոմի Propaganda Fide տպարանում, որպես գրաշար, իսկ արդեն 28 տարեկանում (1768-ից)՝ ղեկավարում է Պարմայի (Stamperia Reale) Դուքսական տպարանը։

Իր առաջին տառատեսակները Բոդոնին անում է Ֆուրնյեի գործերի հիման վրա՝ որոնցվ անկեղծորեն հիանում էր։ Բայց շարունակում է իր փորձերը։ Իսկ 1798-ից ստեղծում է լրակազմը, որն այսօր մենք իր անունով ենք կոչում։ Այն առկայծող ազդանք է գործում շարվածքում՝ հակադրականության շնորհիվ եւ հիացնում է տառերի գեղեցկությամբ։ Շարվածքային տառատեսակներից բացի Բոդոնին պատրաստում է նաեւ բազմաթիվ վայելչագրական լրակազմեր։

Իր տպարանի հրատարակած գրքերը առանձնանում են նրբագեղ էջկապով, խոշոր տառաչափով եւ սպիտակ տարածության առատ օգտագործմամբ։

Տառարվեստի իր սկզբունքները (բավականին ընդարձակ) նա շարադրել է երկհատոր «Ձեռնարկ տպարվեստի» (Manuale Tipografico) գրքում։ Գիրքն ավարտել եւ հրատարակել է նրա կինը 1818 թվականին՝ վարպետի մահից հինգ տարի անց։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)