Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին. Օլեգի վահանը

Երբ Կոստանդին կայսրի քաղաքը
Քեզ հետ, վարյագ դու ռազմատենչ,
Եկավ սլավոնական ջոկատը
Եւ հաղթության դրոշ ճոճեց,
Դու տոնեցիր ռուս զենքի փառքը.
Ի վախ ու քեն համառ հույնին
Դու գամեցիր պողպատ վահանդ
Կոստանդնուպոլսի դարպասին։

Ահա եկան ռազմի օրերը
Եւ քո ճամփով անցանք կրկին,
Բայց երբ նորից փառքով օծված մենք
Ստամբուլի մոտ գոռ հոսեցինք
Դղրդալով ցնցվեց բլուրդ
Խանդոտ հառաջդ մեզ շեղեց
Եւ Ստամբուլի առջեւ մեր զորքը
Քո հին վահանը կանգնեցրեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *