ArmSCII-8 > UNICODE վերայլագրիչ՝ MS Word-ի համար

Գրվածքները հայկական ամենատարածված 8-բիտանոց ArmSCII-8 ստուգարդից UNICODE-ի վերայլագրելու գործիք է։ Այն արագագործ է եւ այս պահին միակն է, որ ճշգրտորեն հետեւում է UNICODE-ի եւ ՀՍՏ 34.001-06 հատկորոշումերին։ Գրվածքների վերայլագրումը մեծագրերով հնարավորություն է տալիս պահպանել դրանց ձեւավորումն ու ներքին հղումները, ինչը հարմար է գիտական, իրավաբանական եւ նման այլ բնույթի նյութերը UNICODE-ի անցկացնելիս։

downloadՆերբեռնել

Մեծագիրն օգտագործելու համար անհրաժեշտ է.

  • Ներբեռնել համապատասխան ծրագիրը,
  • Բացել եւ պատճենել այն,
  • Շարժվել Tools > Macro > Macros… ուղով, ապա Macro Name դաշտում ներգրել համապատասխան մեծագրի անունը, սեղմել Create եւ բացված Microsoft Visual Basic-ի խմբագրիչի տարածքում սոսնձել պատճենված ծրագրի գրությունը՝ փոխարինելով խմբագրիչի ստեղծած գրությունը,
  • Պահել Word-ի փոփոխված Normal ձեւանմուշը,
  • Աշխատացնել macro ծրագիրը Tools > Macro > Macros…> Run հրամանով։
    Հարմարության համար կարելի է նաեւ մի փոքրիկ պատկերակ դուրս բերել գործիքագոտիների վրա։ Դրա համար պետք է.
  • Շարժվել Tools > Customize…> Commands ներդիրը > Categories պատուհանը > Macros խումբը,
  • Macros խմբի վրա ձախ կտտոցի արդյունքում ներդիրի ձախ՝ Commands պատուհանում գտնել նորաստեղծ macro ծրագիրը,
  • Քաշել այն եւ տեղադրել գործիքագոտիներից որեւէ մեկի վրա,
  • Փակել Customize երկխոսությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *