Օդակաթիլային


* * *
Շոշն անցավ կարմիր լույսին՝
«Պորշ»-ով փռին ասֆալտին,
Լավ է կար քթին դիմակ,
Չունեցավ թագավարակ։

* * *
Ունեցավ սրտի կաթված
Իմաստունը պատվաստված,
Շատ հանգիստ էր նա սակայն․
Թեստն էր իր բացասական։

* * *
Գործարարը տվեց տակ,
Բայց չուներ թագավարակ։
Ու այդպես գաղտնիք մնաց․
Ինչո՞ւ գործը վատ գնաց։

* * *
Համառներին կստիպեն,
Որ անպայման պատվաստվեն,
Որ լսողին պատվաստված,
Չվարակեն էլ հանկարծ։

* * *
Նա հազում է ու ջերմում,
Բայց թագեր չունի թեստում։
Բժիշկներն են զարմանում․
Բա ինչո՞ւ է նա հազում։

Related posts

Leave a Comment