Դա կլինի վերջին անգամ…

Դա կլինի վերջին անգամ։
Եւ կարեւոր չէ, թե հենց ինչը․
Գուցե համբույր, գուցե պատգամ,
Գուցե այսինչը, կամ այնինչը։

Գուցե վերջին ընկնող տերեւ,
Շփոթություն, կասկած. թեեւ։
Մի կայծ վերջին, վերջին արեւ։
Գուցե, այո, ծեծված բարեւ։

Կամ բանաստեղծը կշրջի,
Տանջված տետրում վերջին իր էջը,
Եւ կայցելի մի միտք վերջին
Ու վերջապես կգա անվերջը։

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն