«Քաղաքաշինության մասին» օրենքի վերաբերյալ

Այսօր, հին նյութերս նայելու ընթացքում մի հետաքրքիր փաստաթուղթ գտա՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերաբերյալ իմ կազմած կարծիքը։ Այն ժամանակ, Նախագահը չէր ստորագրել Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքը եւ վերադարձրել էր լրամշակման։ Դրանից հետո տարբեր կազմակերպություններում, այդ թվում եւ Ճարտարապետաշինարարականում, օրինակգծի քննարկումներ եղան, եւ այդ առիթով ես շարադրել էի իմ կարծիքը, որը եւ տեղադրում եմ ստորեւ։

Ընդհանուր առմամբ ես գտնում էի, որ այդ տարօրինակ օրինագիծը, որի ծավալի մոտ կեսը իրենից ներկայացնում էր հղումներ այլ օրենքների, իսկ առանձին հոդվածների բովանադակությունը գրեթե նույնությամբ կրկնում էր նույն հոդվածի վերնագիրը կապ չունի քաղաքաշինության կամ ճարտարապետության հետ, այլ վերաբերում է սոսկ հողահատկացման, նախագծերի հաստատման եւ շինարարության թույլտվություն տալու ընթացակարգերին։ Այն քննարկման ընթացքում ներկաները կարծիք հայտնեցին, որ իմ առաջարկները սահմանափակում են նախագծողների ստեղծագործական ազատությունը ու հետեւպես անընդունելի են։ Միայն Արմեն Աղալյանը առաջարկեց ուշադրություն դարձնել իմ առաջարկներին, սակայն նրա կարծիքը նույնպես անտեսվեց։

Հետո եղավ 2000-ականների շինարարական «պայթյունը»՝  որեւէ կերպ չսհամանափակված «ստեղծագործական ազատությամբ»։ Քանդվեցին հուշարձաններ, աղավաղվեցին ճարտարապետական համալիրներ, կառուցապատվեցին արժեքավոր հողատարածքներ․․․ Ի՞նչ ասես՝ ազատություն է․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *