Պատը, որը կառուցել է․․․ օրենսդիրը

Անօգուտ օրենքներից թուլանում են օգտակար օրենքները։Շարլ Մոնտեսքյո Պատկերացրեք, որ ձեզ պետք է կառուցել քարե պարսպի վեց մետր երկարությամբ հատված։ Ոչ թե առանձնատուն, կամ քսան հարկանի շենք, կամ կամուրջ՝ Հրազդանի վրայով, կամ վերնախավային (էլիտար), ասենք, «Արամազդի» թաղամաս, այլ ձեր եւ ձեր հարեւանի հողամասերի միջեւ ցանկապատի բացակայող մի հատված։ Ինչի՞ց սկսել․․․ Բնականաբար․․․ թույլտվությունից։ Ճիշտ է, ձեր պապերը բազմիցս կառուցել են նման «հատվածներ» եւ առանց որեւէ թույլտվության։ Նույնիսկ արնախում Հովսեփի օրոք։ Հաստատ, դուք էլ եք կառուցել։ Բայց հիմա այլ է։ Հիմա իրավական երկիր է։ Ուրեմն այնպես չէ, որ ահա․ բերեցիր քարը, ավազը, ցեմենտը․…

Կարդալ ավելին

Մի՛ շտապիր

Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։ Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների…

Կարդալ ավելին

Մոսկովյան Մաքսային Միությունը

Коту под хвост. (Ռուսական արտահայտություն) Վերջերս հոդվածներ գրեթե չեմ գրում։ Վերջին գրածս, թերեւս, երեք տարի առաջ էր՝ օտարալեզու (իմա՝ ռուսական) դպրոցների վերաբացման դեմ․ մի գործընթացի, որը բացահայտորեն պարտադրված էր Ռուսաստանի կողմից։ Առհասարակ, եթե հուզված չես, գրելու պահանջ չես զգում։ Իսկ տարիքի հետ հուզվելու ունակությունը, կարծես թե, անշեղորեն նվազում է, եւ հուզվելու համար պահանջվում են ավելի ու ավելի հզոր ազդակներ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/14/395814/ 

Կարդալ ավելին