Ռաֆայել Ալոյզիուս Լաֆֆերտի. Սարսափների շաբաթը
— Կուզե՞ս, քեզնից որեւէ բան կորչի,— հարցրեց իր մորը Կլարենս Ուիլլոբին։ — Դե․․․, գուցե կեղտոտ ամանեղենով լվացարանը։ Բայց դու ինչպե՞ս դա կանես։ — Ես պատրաստել եմ «Անհայտացիչ»։ Դա բոլորովին էլ դժվար չէ։ Կտրում հանում ես գարեջրի թիթեղատուփի երկու տակերը։ Հետո վերցնում ես մեջտեղում ծակ ունեցող երկու կտոր կարմիր ստվարաթուղթ, վերեւից եւ ներքեւից հարմարեցնում ես տուփին, […]