DejaVu

DejaVu-ն տառատեսակների ընտանիք է, հիմնված Bitstream Vera տառատեսակների վրա, ընդլայնված՝ Unicode֊ի լրացուցիչ տառաշարեր եւ նաեւ լրացուցիչ ոճեր ընդգրկելու համար։ DejaVu նախագիծը սկսել է Ստեփան Ռոն։ DejaVu-ի բոլոր ոճերը պարունակում են հայերեն տառաշարեր, որոնք ներառվել են առանձին նախագծի շրջանակներում։ Դրանց ուրվագծերի հեղինակն է Ռ․ Թարումյանը։ Որոշ ուրվագծեր ներկայացված են այստեղ։ Նախքան այդ նախագծի իրագործումը, DejaVu-ի միայն որոշ ոճերում էին ներառված հայերեն տառաշարեր, […]

Հնգածովքի վեկտորային քարտէզ-հիմք 1.0

Մի գրող դիպուկորեն նկատել է, որ հայերը կարող են ժամերով ներընկղմվել պատմական քարտեզների մեջ։ Իսկ Հնգածովքը աշխարհի հենց այն հատվածն է, որը կազմում է հայ ազգի կենսական շահերի գոտին, որտեղ ընթացել ու ընթանում է հայ ազգի կյանքը։ Եւ հենց այս տարածաշրջանը պատկերող քարտեզները առավել հոգեհարազատ են մեզ, հայերիս։ Սակայն, հակառակի պես, երբ անհրաժեշտ է լինում կազմել հերթական […]

Աղվանքին առնչվող որոշ անվանումների ստուգաբանությունը

Այս նյութը զեկուցվել է 2012 թ․ Երեւանում կայացած աղվանագիտական գիտաժողովում։ Այստեղ բերված է նաեւ դրա ռուսերեն թարգմանությունը։   Աղվանքին առնչվող որոշ անվանումների ստուգաբանությունը Попытка этимологизации некоторых географических названий имеющих отношение к Кавказской Албании

«Ասիա» բառի ստուգաբանությունը

Զեկույց «Հայաստանի քաղաքակրթական ավանդը Մետաքսի ճանապարհի պատմության մեջ» միջազգային գիտաժողովում   Մետաքսի ճանապարհը, լինելով ավելի շատ ոչ թե մայրուղի, այլ՝ առեւտրա-քաղաքական նախագիծ, ճյուղավորվելով եւ մի ամբողջ ցանց կազմելով ընդգրկել է ամբողջ Ասիա աշխարհամասը, ունենալով իր փաստացի ավարտը՝ դրա արեւմտյան ծայրամասում՝ Փոքր Ասիա թերակղզում։ Եւ հետաքրքիր է պարզել այդ աշխարհամասի անվան ծագումը։ «Ասիա» տեղանունը հայտնի է […]

«Ռուսաֆիկացում»

Հայոց երկրում այցելուներին գրավում են սարքավորման ոչ թե հայացման առաջարկով այլ՝ ռուսաֆիկացման ռուսացման։  Ի դեպ նկատենք, որ չորս բառից՝ մեկն է միայն հայերեն․ մյուսները՝ տառադարձումներ են։ Բայց դե կարող էին եւ չտառադարձել, չէ՞․ միեւնույն է, ո՛չ խիղճները կցավար, ո՛չ էլ բան ասող կգտնվեր։

Ապագա Հայոց պետության օրհներգը

Համաշխարհային քաղաքական վերջին զարգացումներին ուշադրությամբ հետեւողների համար պարզ է, որ մեզ սպասում են լուրջ փոփոխություններ։ Եւ եթե աստված տա, եւ մեր երկիրը կարողանա հաղթահարել իր առջեւ հայտնված բոլոր խնդիրները, այն դուրս կգա այդ փորձություններից միանգամայն նորացված։ Իսկ նորացված երկրին անհրաժեշտ կլինեն նաեւ պետական նորացված խորհրդանշաններ՝ դրոշ, զինանշան․․․ օրհներգ։ Ու հենց նորացված, եւ ոչ թե՝ նոր․ […]

Մի՞թե կանոններով նախատեսված է «STOP» գիծ

Վերջերս մեր փողոցների գծանշումը հարստացել է մի նոր տարրով․ հետիոտնային անցումների «ձեբրի» երկու կողմերում սկսել են լատինատառ գրել «STOP»։ Սա շատ տարօրինակ նշան է, քանի որ կարծես թե չի նախատեսված Ճանապարհային երթեւեկության կանոններով։ Այդ կարգի գիծ նախատեսված է վարորդների համար, բայց համաձայն այդ փաստաթղթի այն կոչվում է «Կանգ» գիծ։ Կամ նույնիսկ, եթե նախատեսված է (ո՞վ […]

Back To Top