Ըստ Լեոնիդ Ֆիլատովի Տեղայնացված թարգմանությունը՝ Ռուբէն Թարումեանի Հեքիաթ թատրոնի համար Գործող անձինք․ Թորոս Արուս (Տատրակ) Թագավոր Զորավար Արքայադուստր Դայակ Ջադու պառավ Ձայն (Այն-Ինչ-Չի-Կարող-Լինել) Զույգ կտրիճներ Դեսպաններ Ժողովուրդ Պատմող (Խեղկատակ-ծաղրածու) Խեղկատակ-ծաղրածուԿըհավատաք, թե՝ ոնց, լուս աշխարհում Հայոց կար Թորոս-հըրաձիգ, մի կըտրիճ ճարպիկ։ Ոչ սիրուն էր, ոչ էլ գեշ, ոչ խելոք էր, ոչ էլ էշ, ոչ կարմրայտ, ոչ՝ գունատ, ոչ հարուստ, ոչ՝ աղքատ, ոչ այսպես, ոչ՝ այնպես, այլ կար, պարզապես։ Բերում էր Թորոսը՝ ձըկան ու այլ որսը։ Արքային՝ ձուկ ու որս, Թորոսին՝ բարի խոսք։ Հյուրե՜ր պալատում, ինչ՝ աստղեր երկընքում։ Մեկը՝ Մըսրից, մյուսն՝ Երանից,…
Կարդալ ավելին