Month: Ապրիլի 2014
Յունիփուլ ընկերության խորհրդանիշը
Ռաֆայել Ալոյզիուս Լաֆֆերտի. Սարսափների շաբաթը
— Կուզե՞ս, քեզնից որեւէ բան կորչի,— հարցրեց իր մորը Կլարենս Ուիլլոբին։ — Դե․․․, գուցե կեղտոտ ամանեղենով լվացարանը։ Բայց դու ինչպե՞ս դա կանես։ — Ես պատրաստել եմ «Անհայտացիչ»։ Դա բոլորովին էլ դժվար չէ։ Կտրում հանում ես գարեջրի թիթեղատուփի երկու տակերը։ Հետո վերցնում ես մեջտեղում ծակ ունեցող երկու կտոր կարմիր ստվարաթուղթ, վերեւից եւ ներքեւից հարմարեցնում ես տուփին, նայում ես ծակով ու թարթում։ Եւ ինչի վրա նշան բռնես՝ կանհայտանա։ — Յա՜․․․ — Միայն թե ինչպես անել, որ այն ետ գա, ես առանձնամպես չգիտեմ։ Այնպես որ արի ավելի լավ է մի ուրիշ բանի վրա…
Կարդալ ավելինՅուրիյ Էնտին. Լավագույն զբաղմունքն է թափառելը…
* * * Լավագույն զբաղմունքն է թափառելը Եւ ընկերներով երկրով շրջելը․ Համերաշխ ենք՝ հեչ են տագնապները․ Թանկ են մեզ բոլոր ճանապարները։ Չենք մոռնա երբեք մենք մեր կոչումը․ Տալ մարդկանց մեր խինդն, ուրախությունը․ Պալատանց թաղերն ու ճոխությունը Չեն փոխարինի ազատությունը։ Մեր կարպետը ծաղկավոր բացատն է, Մեր պատերը ծառերի սաղարտն է, Մեր տանիքը կապուտակ երկինքն է Եւ մեր այդ բախտով էլ երջանիկ ենք։
Կարդալ ավելինՁմռան երեկոն
Александр Сергеевич Пушкин Зимний вечер Буря мглою небо кроет, Вихри снежные крутя; То, как зверь, она завоет, То заплачет, как дитя, То по кровле обветшалой Вдруг соломой зашумит, То, как путник запоздалый, К нам в окошко застучит. Наша ветхая лачужка И печальна и темна. Что же ты, моя старушка, Приумолкла у окна? Или бури завываньем Ты, мой друг, утомлена, Или дремлешь под жужжаньем Своего веретена? Выпьем, добрая подружка Бедной юности моей, Выпьем с горя; где же кружка? Сердцу будет веселей. Спой мне песню, как синица Тихо за морем жила; Спой…
Կարդալ ավելինԱլեքսանդր Սերգեեւիչ Պուշկին. Որքա՜ն հըրաշք հայտնություններ են…
* * * Որքա՜ն հըրաշք հայտնություններ են Բերում մեզ շունչն իմացության, Հանճարն՝ անկարծության ընկերը, Եւ փորձն՝ որդին մոլորության, Եւ դեպքը՝ գյուտարար Աստվածը․․․
Կարդալ ավելինԱլեքսանդր Սերգեեւիչ Պուշկին. Օլեգի վահանը
Երբ Կոստանդին կայսրի քաղաքը Քեզ հետ, վարյագ դու ռազմատենչ, Եկավ սլավոնական ջոկատը Եւ հաղթության դրոշ ճոճեց, Դու տոնեցիր ռուս զենքի փառքը. Ի վախ ու քեն համառ հույնին Դու գամեցիր պողպատ վահանդ Կոստանդնուպոլսի դարպասին։ Ահա եկան ռազմի օրերը Եւ քո ճամփով անցանք կրկին, Բայց երբ նորից փառքով օծված մենք Ստամբուլի մոտ գոռ հոսեցինք Դղրդալով ցնցվեց բլուրդ Խանդոտ հառաջդ մեզ շեղեց Եւ Ստամբուլի առջեւ մեր զորքը Քո հին վահանը կանգնեցրեց։
Կարդալ ավելինԱլեքսանդր Սերգեեւիչ Պուշկին. Սիրել եմ ձեզ…
* * * Սիրել եմ ձեզ: Եւ սերն էլ այդ գուցեեւ Դեռ չի մարել իսպառ հոգուս խորքում: Բայց թող որ չտանջի այն ձեզ այլեւս. Ես վշտացնել բնավ ձեզ չեմ ուզում: Սիրել եմ ձեզ անձայն, անհույս սիրով եւ Եղել խանդի, երկչոտության գերի: Սիրել եմ ձեզ այնքան քնքուշ սիրով, որ, Աստված տա, ձեզ ուրիշն այդպես սիրի:
Կարդալ ավելինՎադիմ Եգորով. Ստվերների շեղում…
* * * Ստվերների շեղում…միահյուսված ձեռքեր… Աննինջ լուսնի զննող, խորաթափանց հայացքը… Օ՜հ, իմ նկարչուհի, չկայացած ընկեր՝ մենակ եմ առանց քեզ, դատարկ է կյանքս: Աչքերս կընկղմեմ անհունձ հունիսի մեջ եւ խենթության ալիք կայրի հանկարծ հոգիս, կարծես կրկին անզուսպ ու պատանի եմ ես եւ սերը առաջին ձեռքով կանչում է ինձ: Բույրերը գիշերվա գլուխ են արբեցնում, իսկ վերեւում, որտեղ ծնվում է զով թովչանքը, երամ կազմած դեպ քեզ բառեր են սլանում. «Մենակ եմ առանց քեզ… դատարկ է կյանքս…» Այսուհետեւ՝ հավետ, հոգոցը մինչ վերջին թող կյանքը բարությամբ լինի ընդմիշտ լեցուն, թող միշտ ձեռքիդ լինի քեզ…
Կարդալ ավելինԲորիս Բարկաս. Առլեկինո
Պայծառ, խայթող լույսի հոսքում վարար Վազում, վազում եմ. վերջ չունի ճամփան։ Աշխարհը մեծ դարձել է ինձ համար Անդեմ դիմակ եւ ասպարեզ-շրջան… Հտպիտ եմ, Արլեկին եմ, սոսկ՝ ծիծաղ. Առանց անվան, առանց ճակատագրի… Ինչո՞ւ պիտի հուզեն ցավերն, իրավ, Նրանց, ում որ հանում եք դուք ծաղրի։ Առլեկինո, առլեկինո, Պետք է միշտ լինել ուրախ։ Առլեկինո, առլեկինո, Կա լոկ մեկ պարգեւ՝ ծիծա՛ղ։ Ելնում են ասպարեզ դյուցազուններ, Չիմանալով որ ցավ էլ կա կյանքում. Ասես լուցկի՝ կոտրում են գերաններ, Եւ շարժումով ուսի շղթա պոկում։ Իրե՛նցն են. դահլիճներ ծափահարող, Եւ ասպարեզ նետվող ծաղկեփնջեր, Իրենցն են. ողջույններ, աչքեր՝…
Կարդալ ավելին