Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։
Կարդալ ավելինCategory: Հրապարակախոսական
Հայաստանի ներկայիս վարչախմբին
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2020 թվականի սեպտեմբերի 19-ին։
Կարդալ ավելինՀամընդհանուր մարտահրավերները եւ դավադրության տեսությունը
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2020 թվականի սեպտեմբերի 8-ին։
Կարդալ ավելինՊատը, որը կառուցել է․․․ օրենսդիրը
Անօգուտ օրենքներից թուլանում են օգտակար օրենքները։Շարլ Մոնտեսքյո Պատկերացրեք, որ ձեզ պետք է կառուցել քարե պարսպի վեց մետր երկարությամբ հատված։ Ոչ թե առանձնատուն, կամ քսան հարկանի շենք, կամ կամուրջ՝ Հրազդանի վրայով, կամ վերնախավային (էլիտար), ասենք, «Արամազդի» թաղամաս, այլ ձեր եւ ձեր հարեւանի հողամասերի միջեւ ցանկապատի բացակայող մի հատված։ Ինչի՞ց սկսել․․․ Բնականաբար․․․ թույլտվությունից։ Ճիշտ է, ձեր պապերը բազմիցս կառուցել են նման «հատվածներ» եւ առանց որեւէ թույլտվության։ Նույնիսկ արնախում Հովսեփի օրոք։ Հաստատ, դուք էլ եք կառուցել։ Բայց հիմա այլ է։ Հիմա իրավական երկիր է։ Ուրեմն այնպես չէ, որ ահա․ բերեցիր քարը, ավազը, ցեմենտը․…
Կարդալ ավելինՄի՛ շտապիր
Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։ Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների…
Կարդալ ավելինՄոսկովյան Մաքսային Միությունը
Коту под хвост. (Ռուսական արտահայտություն) Վերջերս հոդվածներ գրեթե չեմ գրում։ Վերջին գրածս, թերեւս, երեք տարի առաջ էր՝ օտարալեզու (իմա՝ ռուսական) դպրոցների վերաբացման դեմ․ մի գործընթացի, որը բացահայտորեն պարտադրված էր Ռուսաստանի կողմից։ Առհասարակ, եթե հուզված չես, գրելու պահանջ չես զգում։ Իսկ տարիքի հետ հուզվելու ունակությունը, կարծես թե, անշեղորեն նվազում է, եւ հուզվելու համար պահանջվում են ավելի ու ավելի հզոր ազդակներ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/14/395814/
Կարդալ ավելինՏեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ քաղաքակրթության օրինաչափությունները
«Քաղաքաշինության մասին» օրենքի վերաբերյալ
Այսօր, հին նյութերս նայելու ընթացքում մի հետաքրքիր փաստաթուղթ գտա՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերաբերյալ իմ կազմած կարծիքը։ Այն ժամանակ, Նախագահը չէր ստորագրել Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքը եւ վերադարձրել էր լրամշակման։ Դրանից հետո տարբեր կազմակերպություններում, այդ թվում եւ Ճարտարապետաշինարարականում, օրինակգծի քննարկումներ եղան, եւ այդ առիթով ես շարադրել էի իմ կարծիքը, որը եւ տեղադրում եմ ստորեւ։ Ընդհանուր առմամբ ես գտնում էի, որ այդ տարօրինակ օրինագիծը, որի ծավալի մոտ կեսը իրենից ներկայացնում էր հղումներ այլ օրենքների, իսկ առանձին հոդվածների բովանադակությունը գրեթե նույնությամբ կրկնում էր նույն հոդվածի վերնագիրը կապ չունի քաղաքաշինության կամ ճարտարապետության հետ, այլ վերաբերում է սոսկ հողահատկացման,…
Կարդալ ավելին«Ռուսաֆիկացում»
Հայոց երկրում այցելուներին գրավում են սարքավորման ոչ թե հայացման առաջարկով այլ՝ ռուսաֆիկացման ռուսացման։ Ի դեպ նկատենք, որ չորս բառից՝ մեկն է միայն հայերեն․ մյուսները՝ տառադարձումներ են։ Բայց դե կարող էին եւ չտառադարձել, չէ՞․ միեւնույն է, ո՛չ խիղճները կցավար, ո՛չ էլ բան ասող կգտնվեր։
Կարդալ ավելինԱպագա Հայոց պետության օրհներգը
Համաշխարհային քաղաքական վերջին զարգացումներին ուշադրությամբ հետեւողների համար պարզ է, որ մեզ սպասում են լուրջ փոփոխություններ։ Եւ եթե աստված տա, եւ մեր երկիրը կարողանա հաղթահարել իր առջեւ հայտնված բոլոր խնդիրները, այն դուրս կգա այդ փորձություններից միանգամայն նորացված։ Իսկ նորացված երկրին անհրաժեշտ կլինեն նաեւ պետական նորացված խորհրդանշաններ՝ դրոշ, զինանշան․․․ օրհներգ։ Ու հենց նորացված, եւ ոչ թե՝ նոր․ ժառանգորդությունը պետք է ապահովվի։ Ինչ վերաբերում է օրհներգին, ապա սթափ դատողության դեպքում ակնհայտ է, որ այն պետք է հիմնվի Հայոց Երկրորդ հանրապետության՝ Արամ Խաչատրյանի եւ Սարմենի հեղինակած օրհներգի վրա, քանի որ այսօր Հայաստանը աշխրահի միակ…
Կարդալ ավելին