***

ВОЗ-ի տղերքը շուտ թե ուշԱսպարեզից կհեռանանԵւ դիմակներն էլ ստոր-ապուշՁեր դեմքերից կանհայտանան։ Դե, «ժամանակն էր այդպիսին․Այն պարտադրում էր հավատալ»՝Կմեղադրեք դուք մեկ մյուսին․Ու կփորձեք արդարանալ։ Եւ ուժերին նախկին արագՆշավակել դուք կսկսեք՝Աներեւույթ մի նոր դիմակԵրեսներին ձեր կքաշեք։ Բայց ամոթի այս դիմակիցՉի հաջողվի ձեզ ազատվել․Այն չի ստացվի հանել կյանքիցԱյն խղճի մեջ է ձեր դաջվել։

Կարդալ ավելին

Շառից հեռու

Не ходите, дети в Африку гулять… Դուրս մի՛ եկեք ձեր տներից,Այնտեղ մութ փողոցում,Թագավարակն է թփերիցԽոցել ձեզ պատրաստվում։ Դուրս մի՛ եկեք ձեր տներից,Նստեք ու դողացեք․Հարազատին դիտեք հեռվից,Եւ հյուր մի՛ գնացեք։ Եթե ելնեք ու նա տեսնի(Ասենք, բակում ձեր տան)Իսկույն փախչեք ուր պատահի՝Բիլլ Գեյթս ձեզ պահապան։ Ձեռք մի՛ մեկնեք բարեկամին․ Դիպչեք նրան ոտքով, Որ նենգ վարակը թոքերին Չանցնի մաշկի տակով։ Նիկոլ չտա, եկեղեցումԼսեք դուք պատարագ,Վտանգավոր այդ տարածքումՁեզ չեն թողնի մնաք։ Եւ քահանան դիմակավորԿասի ձեզ․ «Իմ որդյակ,Աստծո կամոք է հարկավոր,Որ դու կրես դիմակ»։ Ամբողջ շաբաթ տանջել է քեզՀանգի՞ստը երազած՝Երեկոյան չարժե մտնեսԴու սրճարան հանկարծ։ Այնտեղ…

Կարդալ ավելին

***

«Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ Քաղաքում պարեկներ են շրջում, Բերանները փակել պահանջում։ «Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։ Ձայնազուրկը բերան չի բացում։ Բարձրախոսը անհույզ է, խռպոտ․ «Achtung, achtung․․․»՝ ամեն առավոտ։ Քաղաքում պարեկներ են շրջում։

Կարդալ ավելին

Պարզապես

Արել եմ ամեն ինչ, որ չանիծեն եւ Արել ամենը, որ չըհայհոյեն։ Նաեւ ձգտել եմ միշտ, որ ինձ չատեն եւ Կշտամբանքով անունս չհիշեն։ Այնպես չէ, որ անեծքը վախեցրել է, Ու չեմ կարծում, երբեք ինձ չեն ատել․ Բայց հայհոյված լինելը միշտ վանել է, Ես, պարզապես, սիրվելն եմ նախընտրել։ 2019.10.11

Կարդալ ավելին

Ձմեռ

Վերջն էր աշնան, օր առ օր Ձմեռ կիջներ սարից ձոր Ու կհասներ դաշտերին, Սեւ-սեւ վարած հանդերին։ Ծանրամարմին քուլաներ Գյուղի վերեւ կկախեր Ու կմրցեր սաստկացած Բուխարու հետ վախեցած։ Ու կըոռնար գազազած՝ Դըրսի դռնից կիսաբաց Ու իր շնչով ահարկու Ձյուն կդիզեր մութ բակում։ Լուսադեմին կլռեր, Հոգնած՝ հոգոց կքաշեր, Ու խաղաղված, ապակուն Նախշ կգծեր զարդարուն։ Խորհրդավոր լռություն Կհաստատեր աշխարհում, Սառը արեւ, կապույտ ստվեր՝ Կախարդական մի պատկեր։ 27.10.1991

Կարդալ ավելին

Ցուրտ ու մութ

Շուտով կրկին պիտի սպասենք գարնանը, Անիրական են թվալու կրկին Հոսող ասֆալտն, անձրեւն ու ծիածանը, Լազուր երկինքը ու կանաչ այգին։ Շուտով կրկին պիտի հաշվենք օրերը․ Ոգեւորված ջերմացումով չնչին Պիտի կարծենք, թե վերջ, բեկվեց ձմեռը, Եւ համոզվենք, որ խաբվեցինք կրկին։ Բայց կտեսնենք՝ օրըստօրե անցնում է Ու նահանջում է ցուրտը աշխարհի։ Ինչ ցուրտ լինի, միեւնույն է, հեռանում է․․․ Թեեւ կրկին շոգին կհետեւի… 11.09.1992

Կարդալ ավելին

***

Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Մարած են բոլոր լապտերները, Եւ լուռ են դատարկ փողոցները։ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում։ Սովի ուրվականն է շրջում, Դողում են դատարկ, գոց սրտերը․ Քաղաքով ցուրտ Սարսափն է քայլում, Մարած են բոլոր լապտերները։ 16.11.1991

Կարդալ ավելին

Անցավ

Անցավ։ Եւ այժմ նա օտար է։ Ինչպես բոլորն աչքիցդ դուրս։ Ճաշակեցիր գավաթն այդ դառը Քո բթության ձեռից անհույս։ Դուք ինչպես միշտ տեսնվելու եք, Բայց ձեր միջեւ արդեն անգութ Եւ աներեր հայտնվելու է Մի ցուրտ պատնեշ աներեւույթ։ Եւ կանիծես այդ նենգ պատնեշը, Եւ ինչպես ճանճը՝ ապարդյուն, Մինչ արնաքամ, մինչ կյանքիդ վերջը Կզարկըվես դու ապակուն։

Կարդալ ավելին