Խաչմերուկին

Երեկոյան Երեւան,Կոմիտասով՝ Մերգելյան,Լուսացույցի վառ կարմիր,Լարից կախված ազդագիր։Ներսում՝ տաք է, վառարան,Ֆորշի խռպոտ «Կառապան…»։Դրսում՝ քամի, տերեւներ,Ապակով վազող շիթեր,Մաքրիչների տատանում՝Հղկած շրջան ապակուն,Մայրամուտից շիկացածԱմպեր՝ Պարին սոսնձված։Հովանոցը ձեռքերինԴանդաղ անցնող մարդ ու կին…Անհամբեր ազդանշան՝Մերգելյանով՝ Բաղրամյան… 2021.03.22

Կարդալ ավելին

Շտապում եմ

Շտապում եմ ես, ժամերն արագ ցնդում են,Մտքերը կուտակվում են սրընթաց,Ապա հերթով կորչում, անհետանում են,Կամ անօգուտ մնում են լճացած։Մտքերն ու հանգը փոխադարձ հյուսվում են,Բերում է միտքը՝ հանգ, եւ հանգը՝ միտք․Միայն թե հաջողվի որսալ պոռթկումը,Վայրկյան հետո այն կկորչի ընդմիշտ։Վայրկյան հետո գուցեեւ գա հաջորդը,Գուցե մեկ այլ մի հանգ էլ նշմարվի,Կամ կմնա սոսկ հների ճահճուտը,Կամ ափսոսանք, որ հինն էլ չի հիշվի։Շտապում եմ ես, թե միտքն այս չծլի,Ինչո՞ւ պիտի հաջորդը այցելի։ 2020

Կարդալ ավելին

Սոնետ 10

For shame deny that thou bear’st love to any, Who for thyself art so improvident. Grant, if thou wilt, thou art beloved of many, But that thou none lov’st is most evident; For thou art so possess’d with murd’rous hate, That ‘gainst thyself thou stick’st not to conspire, Seeking that beauteous roof to ruinate Which to repair should be thy chief desire: О change thy thought, that I may change my mind! Shall hate be fairer lodged than gentle love? Be as thy presence is, gracious and kind, Or to…

Կարդալ ավելին

Գարուն

Արեւն այսօր արդեն խայթող է,Հողի խորքերն է թափանցում,Զով օդը ջերմ ու կազդուրող է․Շուտով կգա նոր արթնացում։Գրչանկար դարձած ծառերըՀետզհետե կթանձրանան,Ջրաներկի հյութեղ գույներըԿազդարարեն գալուստ գարնան։Ահա՜․ եկա՜վ․ անցա՜վ ձմեռը։Հոգում՝ բերկրանք անորսալի․Ինչ-որ մի բան արդեն փոխվել է,Ինչ-որ մի բան դեռ կփոխվի։Եւ կորոտա ցասմամբ երկինքը,Շանթեր արդար կճաճանչեն,Բյուրեղ ջրի բյուր-բյուր շիթերըՄաքրող հոսքի կվերածվեն։Սառույցը կլցնեն գետերը,Եւ ցուրտը կկորչի հեռվում,Ու կտիրեն միայն Արեւը,Անվերջ երկինք ու ջերմություն։ 2021.03

Կարդալ ավելին

Նոր տարի

Կրկին եկավ երեսունմեկը։Կրկին կյանքից հեռացավ մեկը՝Հիվանդ հոգնած մի հին տարի։Աստված նրան թող ողորմիԵւ հիշատակը վառ պահի։Հոսում է, փրփրում գինի,Ծնվում նոր մանուկ տարի․Եւ թող այն երջանիկ լինի։ Մինչ կտոնեն ծնունդը այդ,Մանկիկը կքնի անդարդԵւ նա Հունվար ամսվա վերջինԿասի բառերն իր առաջին։Փետրվար, Մարտ ամիսներինԿանգնած է դեռ կյանքի շեմին։Երջանկություն կակնկալիՆա արեւից ջերմ Ապրիլի։Սակայն Ապրիլ, Մայիս, Հունիս՝Իր երազածը չեն տալիս,Իսկ Հուլիսին, Օգոստոսին,Նա ճանաչում է կյանքը սին,Մնում է չորս տխուր ամիս,Երբ էլ ապրելն էլ չի գալիս։Սակայն քանի դեռ կան օրեր,Կան նաեւ քիչ թե շատ հույսեր,Եւ սպասումներ․ ոչ այս կյանքից,Այլ դեռ գալիք իր ժառանգից։Անցավ արդեն եւ Սեպտեմբեր,Եւ…

Կարդալ ավելին