Դա կլինի վերջին անգամ…

Դա կլինի վերջին անգամ։ Եւ կարեւոր չէ, թե հենց ինչը․ Գուցե համբույր, գուցե պատգամ, Գուցե այսինչը, կամ այնինչը։ Գուցե վերջին ընկնող տերեւ, Շփոթություն, կասկած. թեեւ։ Մի կայծ վերջին, վերջին արեւ։ Գուցե, այո, ծեծված բարեւ։ Կամ բանաստեղծը կշրջի, Տանջված տետրում վերջին իր էջը, Եւ կայցելի մի միտք վերջին Ու վերջապես կգա անվերջը։

Կարդալ ավելին

Գիլգամեշ

(Աղյուսակ 11-ի սկիզբը) Թարգմանություն Ի․ Դյակոնովի ռուսերեն եւ արեւմտահայերեն թարգմանությունների հիման վրա։ Եւ ասում է Գիլգամեշը հեռավոր Ութնափիշտին— Քեզ նայում ու զարմանում եմ, նախնի դու իմ թանկագին։ Երկուսիս հասակը նույնն է,Երկուսիս էլ ուժը նույնն է,Եւ երկուսս էլ հոգնածՀանգստանում ենք պառկած։Քեզ ինչպե՞ս է հաջողվելԱստվածներին հմայել,Եւ հաստատվել վերեւում՝Անմահների կաճառում։ Եւ տալիս է պատասխանն իր Ութնափիշտին հեռավոր․— Լսիր, կասեմ քեզ գաղտնիքը աստվածների մեր հզոր։ Գիտես Շուրիպակը, քաղաքը հայտնի,Փռված ափերին փառահեղ ԵփրատիՇատ հին է քաղաքն այդ, եւ միշտ հաջողակԱպրել է տաքուկ մեծ դիցաց թեւի տակ։Բայց մի՛ օր նրանք հույժ հոգնած աշխարհիցՄաքրել ցանկացան այն բոլոր…

Կարդալ ավելին

Եւգենիյ Օնեգին

А. С. Пушкин ЕВГЕНИЙ ОНЕГИН Роман в стихах Pétri de vanité il avait encore plus de cette espèce d’orgueil qui fait avouer avec la même indifférence les bonnes comme les mauvaises actions, suite d’un sentiment de supériorité, peut‑être imaginaire. Tiré d’une lettre particulière Ա․ Ս․ Պուշկին ԵՒԳԵՆԻՅ ՕՆԵԳԻՆ Շափածո վեպ Pétri de vanité il avait encore plus de cette espèce d’orgueil qui fait avouer avec la même indifférence les bonnes comme les mauvaises actions, suite d’un sentiment de supériorité, peut‑être imaginaire. Tiré d’une lettre particulière Не мысля гордый свет забавить,…

Կարդալ ավելին

Պատը, որը կառուցել է․․․ օրենսդիրը

Անօգուտ օրենքներից թուլանում են օգտակար օրենքները։Շարլ Մոնտեսքյո Պատկերացրեք, որ ձեզ պետք է կառուցել քարե պարսպի վեց մետր երկարությամբ հատված։ Ոչ թե առանձնատուն, կամ քսան հարկանի շենք, կամ կամուրջ՝ Հրազդանի վրայով, կամ վերնախավային (էլիտար), ասենք, «Արամազդի» թաղամաս, այլ ձեր եւ ձեր հարեւանի հողամասերի միջեւ ցանկապատի բացակայող մի հատված։ Ինչի՞ց սկսել․․․ Բնականաբար․․․ թույլտվությունից։ Ճիշտ է, ձեր պապերը բազմիցս կառուցել են նման «հատվածներ» եւ առանց որեւէ թույլտվության։ Նույնիսկ արնախում Հովսեփի օրոք։ Հաստատ, դուք էլ եք կառուցել։ Բայց հիմա այլ է։ Հիմա իրավական երկիր է։ Ուրեմն այնպես չէ, որ ահա․ բերեցիր քարը, ավազը, ցեմենտը․…

Կարդալ ավելին

Մի՛ շտապիր

Ինչպես գիտենք, բնակչության կենսամակարդակի աննախադեպ անկումը ստիպում է մեր հայրենակիցներին ավելի շատ ավտոմեքենաներ ձեռք բերել։ Դրանով գոնե որոշ չափով հաջողվում է մեղմել այն ծայրահեղ չքավորությունը, որում նրանք հայտնվել են։ Տարեց տարի աճում է ներկրվող մեքենաների թիվը, հասնելով տարեկան մի քանի տասնյակ հազարի։ Արդյունքում զգալիորեն ավելացել են ավտոմեքենաների սեփականատերերը եւ աճել է փողոցների ծանրաբեռնվածությունը, որում իր զգալի ներդրումն ունի նաեւ տարեց տարի աճող արտագաղթի ծավալը․ արտագաղթած մեր հայրենակիցներին գալիս են փոխարինելու ավտոմեքենաները։ Իր հերթին, դա հանգեցրել է փոխադրամիջոցների շարժման միջին արագության շեշտակի նվազմանը եւ խցանումների թվի աճին։ Սակայն սրանք օբյեկտիվ երեւույթների…

Կարդալ ավելին

Մոսկովյան Մաքսային Միությունը

Коту под хвост. (Ռուսական արտահայտություն) Վերջերս հոդվածներ գրեթե չեմ գրում։ Վերջին գրածս, թերեւս, երեք տարի առաջ էր՝ օտարալեզու (իմա՝ ռուսական) դպրոցների վերաբացման դեմ․ մի գործընթացի, որը բացահայտորեն պարտադրված էր Ռուսաստանի կողմից։ Առհասարակ, եթե հուզված չես, գրելու պահանջ չես զգում։ Իսկ տարիքի հետ հուզվելու ունակությունը, կարծես թե, անշեղորեն նվազում է, եւ հուզվելու համար պահանջվում են ավելի ու ավելի հզոր ազդակներ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/14/395814/ 

Կարդալ ավելին

Վարդ անուշիկ

Վարդ անուշիկ, Կարմիր թուշիկ, Իմ խորոտիկ, նազելի, Զարդ աննման, Սիրո դարման, Սրտիս փշոտ բանալի։ Դու ծաղկեցիր, Հմայեցիր Կերպարանքով վարդերես, Ու կարծեցի՝ Սըխալվեցի, Թե միշտ ինձ հետ կլինես։ Արեւ մտավ, Օրը հատավ, Փորձանք եկավ իմ գլխին․ Անձրեւ արեց, Սիրտս լացեց՝ Քեզ չգտա իմ կողքին։ Ու տխրեցի, Ու տրտմեցի, Եւ ուժ չկար փնտրելու, Ու մնացի, Դարդից բացի, Գորշ մենությամբ սնվելու։ 09.08.1991

Կարդալ ավելին

Попытка выявления прототипов глаголических букв на основе сравнительного анализа с буквами кириллицы и ближневосточных систем письма

Հոդվածը հրապարակվել է Պսկովի պետական համալսարանի Метаморфозы Истории հանդեսում։

Կարդալ ավելին

Սիրերգ

Николай Васильевич Гоголь (Романс) Из поэмы Ганц Кюхельгартен Тебя зову! тебя зову! Твоей улыбкою чаруюсь, С тобой не час, не два сижу, С тебя очей я не свожу: Дивуюся, не надивуюсь. Поешь ли ты – и звон речей Твоих, таинственный, невинный, Ударит в воздух ли пустынный — Звук в небе льется соловьиный, Гремит серебряный ручей. Приди ко мне, прижмись ко мне В жару чудесного волненья. Пылает сердце в тишине; Они горят, они в огне, Твои покойные движенья. Я без тебя грущу, томлюсь, И позабыть тебя нет силы. И пробуждаюсь ли,…

Կարդալ ավելին

Մենություն

Rainer Maria Rilke Einsamkeit Die Einsamkeit ist wie ein Regen. Sie steigt vom Meer den Abenden entgegen; von Ebenen, die fern sind und entlegen, geht sie zum Himmel, der sie immer hat. Und erst vom Himmel fallt sie auf die Stadt. Regnet hernieder in den Zwitterstunden, wenn sich nach Morgen wenden alle Gassen und wenn die Leiber, welche nichts gefunden, enttauscht und traurig von einander lassen; und wenn die Menschen, die einander hassen, in einem Bett zusammen schlafen mussen: dann geht die Einsamkeit mit den Flussen… 1902 Ռայներ Մարիա Ռիլկե…

Կարդալ ավելին