Ուղղորդիչ ցուցումները նախատեսված են ավանդական ճարտարապետական գծապատկերի սկզբունքները ներկայացնելու համար։ Ներկայացված են առաջադրանքի տեսական հիմքերը, առաջադրանքի ծավալը, տարբերակները, կատարման հնարքները, ուսանողների ստացած հմտությունների եւ կատարված աշխատանքների գնահատման սկզբունքները։ Տրված է առաջադրանքին վերաբերող հասկացությունների համառոտ բառարան, օգտագործված եւ հանձնարարվող գրականության ցանկը։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինCategory: Գրքեր
Հայոց Տառերը
Հետազոտությունը նվիրված է Հայոց այբուբենի ծագման խնդրին։ Շուրջ 20 գրային համակարգերի ավելի քան 300 գրանշանների գծապատկերային-համեմատական վերլուծության միջոցով փորձ է արված՝ բացահայտելու Հայոց այբուբենի տեղը գրային մյուս համակարգերի շարքում։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինՃարտարապետութեան հինգ սիւնակարգերի կանոնը
Հեղինակի՝ Ջակոմո Վինյոլայի՝ իտալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի, այս տեսական աշխատությունը արդեն շուրջ կես հազարամյակ տարբեր երկրների ճարտարապետների բազում սերնդների սեղանի գիրքն է։ Սույն հրատարկությամբ աշխատությունն առաջին անգամ լույս է տեսնում հայերեն թարգմանությամբ։ Ընդգրկված են նաեւ հեղինակի կյանքին եւ գործունեությանը վերաբերող նյութեր։ Նախտեսված է ճարտարապետության մասնագիտությամբ ուսանողների եւ մասնագետների, ինչպես նաեւ եւրոպական ճարտարապետության պատմությամբ եւ տեսությամբ հետաքրքրվող անձանց համար։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինՍկզբից էր տառը
Գրի պատմության եւ տառարվեստի համառոտ ակնարկ։ Ուսումնական ձեռնարկ։ Գրքում համառօտակի շարադրված է գրի պատմությունը, ներկայացված են գրի տարբեր տեսակները։ Առանձին շարադրված է հայոց գրի պատմությունը, դիտարկված են հայոց տառերի ծագումնաբանական հարցեր՝ ելնելով նախաքրիստոնեական հայոց գրի գոյության վարկածից։ Զգալի տեղ է հատկացված հայոց, ինչպես նաեւ լատինական եւ կյուրեղյան տառերի գործնական ձեւաստեղծման եւ գեղագիտական հարցերին։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելինԶրույցներ համակարգչի մասին
Պատմություն։ Նկարագրություն։ Տեղեկատուներ։ Ուսումնական ձեռնարկ։ Գիրքն ուղղված է նախ եւ առաջ նրանց, ովքեր նոր են ծանոթանում համակարգչային որորտին։ Հատկապես՝ դպրոցականներին։ Առանձին գլուխներ նվիրված են համակարգիչների ստեղծման պատմությանը, կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին եւ գաղափարաբանությանը. մասնավորապես՝ գրերի մուտքագրման եւ ձեւավորման հարցերին։ Հավելվածում բերված համակարգչային եզրերի անգլ-ռուս-հայերեն ընդարձակ բառարանը եւ մի շարք տեղեկատուները կարող են հետաքրքրել նաեւ մասնագետներին։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելին