Նոր հավաքածուն ընդգրկում է ավելի քան 10 տառատեսակ եւ նկարվածք։ Բոլոր տառատեսակները հայկական տառաշարից բացի ունեն լատինական, իսկ հաճախ նաեւ կյուրեղյան եւ հունական տառաշարեր, ինչպես նաեւ թվանշաններ եւ օժանդակ գրանշաններ։ Այս նոր տառատեսակները, ինչպես նաեւ Թարումեան հին տառատեսակները ներկայացված են առանձին թերթիկով, որը կարող եք ներբեռնել այստեղ։ Սրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել myfonts.com կայքում։
Կարդալ ավելինAuthor: Թարումեան
Թագավարակը
Вид у Ковида —Страшного вида։То тут, то там —Новый штамм.Համարյա ըստ Վիսոցկու։-)) ԹագավարակըՃարպիկ ու արագ է․Կարծում ես՝ կատակ է,Ստանում ես ապտակը։ Ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Կարծում ես՝ պրծավ․Ահա քեզ նոր ցավ։Վտանգը անչափ էՄիշտ ահ ու սարսափ է։ Եւ ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։ Ոչինչ չի փրկում,Միայն՝ պատվաստում։Փրկիր մեզ Բիլ Գեյթս,Դու ձեւը գիտես։ Բայց ամեն անգամ՝Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Շատ թարմ։Նոր շտամմ,Նոր շտամմ,Նոր շտամմ…
Կարդալ ավելինԶգոն եղեք…
Lidé, měl jsem vás rád. Bděte!Julius Fučík Զգոն եղեք՝ վերջին պահին ասաց՝Զգոն եղեք մարդիկ, ես ձեզ սիրել եմ։Ինձ արդեն շատ քիչ րոպե մնաց,Ինձ մնում է սոսկ ձեզ զգուշացնելը։ Զգոն եղեք, երբ կհաղթեք, նույն իսկ,Զգոն եղեք, նրանք կրկին գալու են։Այլ դիմակ դրած կգան նորից,Այլ ճառով, բայց մեկ է՝ խաբելու են։ Խաբելու են ավելի հմուտ,Խաբելու զենքերը հղկվելու են,Լինելու են ավելի անգութ,Լինելու են ստոր, բայց պաշտվելու են։ Եւ եկան, եւ կրկնվեց ահա,Եւ եկան, երբ կարծեցին անցել է,Անհնար է, հինը ետ դառնա,Անհնար է, ազատին գերելը։ Եւ մարդիկ գնում էին գործի,Եւ մարդիկ հարգում էին օրենքը։Իսկ…
Կարդալ ավելինԲաց նամակ կառավարությանը
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին։
Կարդալ ավելինԿրկին դասերն են հեռավար…
Կրկին դասերն են հեռավար։Հնձում է Zoom-ը նոր ավար։Ուսումն ընկնում է գլխիվար։Բոլորը լուռ են ու շիվար։Հիմա մենք մարդ ենք, թե՞ տավար…
Կարդալ ավելինՀայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով
Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին։
Կարդալ ավելինԵրաժշտական եռանկյունի. Էդվարդ Զորիկյան, Ռուբեն Թարումյան 02.01.2020
Այս հաղորդումը նվիրված էր Վահրամ Թաթիկյանի հիշատակին։
Կարդալ ավելինԱյդ ո՞ր ազգն է, որ․..
1. Իր անվտանգության համակարգը կազմում է, ոչ թե սեփական բանակին ապավինելով, այլ սոսկ՝ այն «դաշնակից» երկրներին, որոնք նախկինում իրեն բազմիցս դավաճանել են։ 2. Հանձնում է իր պատմական հայրենիքից իրեն հրաշքով մնացած 10 տոկոսի մի հսկայական հատված եւս նույն դարավոր թշնամուն, հույս ունենալով, որ ա՛յ սրանից հետո խաղաղություն կլինի։ 3. Նախընտրում է նոր կաշառակեր իշխանություններին հներին, համարելով, որ դրանք նախընտրելի են, քանի որ նոր են։ 4. Հարբուխից վախեցած եւ դիմակով պինդ կապված անցնում է մայրուղին ամենավտանգավոր տեղում՝ խախտելով երթեւեկության կանոնները։ 5. Իր համակարգչի եւ հեռախոսի անգլերեն համակարգի փոխարեն տեղադրում է ոչ…
Կարդալ ավելինՕդակաթիլային քառյակներ
* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։
Կարդալ ավելինԳույնզգույն պահեր
Քաշել գրքույկը PDF ձեւաչափով։
Կարդալ ավելին