![]() | ![]() ![]() ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
![]() | ||
Capitals (Caps, Upper Case [Letters]) | Գլխատառեր (մեծատառեր) | Նույնը, ինչ՝ Upper Case. |
![]() | ||
Capline | Գլխատառերի գիծը | Տե՛ս՝Տառատեսակի տարրերը. |
![]() | ||
Caps (Capitals, Upper Case [Letters]) | Գլխատառեր (մեծատառեր) | Նույնը, ինչ՝ Upper Case. |
![]() | ||
Caps & Smalls | Երկաթագիր (II) | Շարվածքի եղանակ, որի դեպքում բառերի առաջին տառերը գլխատառ են, իսկ մնացածը՝Երկաթագիր (I) |
![]() | ||
Cap size (Cap Height) | Գլխատառերի չափը (բարձրությունը) | Տե՛ս՝Տառատեսակի տարրերը. |
![]() | ||
Carolingian Minuscule | Կարոլինգյան փոքրագիր* | Առավել հայտնին՝ միջնադարյան եւրոպական փոքրագիր տառատեսակներից։ Առաջացել է Թ դարում, ֆրանկերի կայսր Կարլ Մեծի օրոք, որտեղից էլ ստացել է իր անվանումը։
Վաղ նմուշներում մեծատառերի դերը խաղում են նույն փոքրագրերը, սակայն չափով ավելի մեծ։ Ավելի ուշ դրանց տեղում հայտնվում են Պարբերատառերը* կամ Լոմբարդական տառատեսակի տառերը։ Նշանավորեց գործնականում լատինական փարատառերի (տողատառերի) գրույթների ձեւավորուման ավարտը։ Բնորոշ է նաեւ միջբառային բացատների եւ կետադրական նաշանների առաջացումը։ |
![]() | ||
![]() | ||
Caron | Թագ*![]() | Տարբերիչ նշաններից մեկը։ |
![]() | ||
Cedilla | Ենթակեռ*
![]() | Տարբերիչ նշաններից մեկը։ |
![]() | ||
Center Point
(Middle dot) | Կենտրոնակետ* | Նշան, որը կիրառվում է բառարաններում, վանկերի բաժանման համար։ Կլոր ոչ մեծ (ի տարբերություն Bullet)-ից կետ՝ հիմնագծից բարձր։ |
![]() | ||
Char (Character, Symbol) | Տառ (Գրանշան, Նիշ, Նշան) | Նույնը, ինչ՝ Character (III) |
![]() | ||
Character (I) | Տառամայր | Ռուսերեն՝ Литера (լատ. lit(t)era - տառ) ուղղանկյուն չորսու (սովորաբար՝ տպագրական համաձուլվածքից) ճակատային մասում տառի, թվանշանի կամ այլ նշանի ուռուցիկ պատկերով (տառաչք)։ Տպելիս այն ծածկվում է ներկով եւ գոյացնում տպվածք՝ թղթի վրա։ |
![]() | ||
Character (II) (Face) | Տառաչք | Նույնը, ինչ՝ Face (II) |
![]() | ||
Character (III) (Char, Symbol) | Տառ (Նիշ, Նշան) | |
![]() | ||
Character Fit (Fit) | Տառամիջոց | Ռուսերենում ընդունված է՝ апрош (ֆրանս. approche) Տառամիջյան հեռավորությունը |
![]() | ||
Cipher (I) | Զրո | |
![]() | ||
Cipher (II) | Թվանշան | Նույնը, ինչ՝ Numeral. |
![]() | ||
Circumflex | Տանիք*
![]() | Տարբերիչ նշաններից մեկը։ |
![]() | ||
Contrast | Հակադրություն |
Տառատեսակի բնութագիր, որը նշանակում է հիմնական եւ կապակցող գծերի հաստությունների հարաբերությունը։ Տառատեսակը կարող է լինել ոչ հակադրական (ITC Avant Garde Gothic), քիչ հակադրական (Clarendon), հակադրական (Bodoni) գերհակադրական (ITC Fat Face). Ընտանիքի (լրակազմի) հատկանիշներից մեկն է։ |
![]() | ||
Counter (Eye) |
Բիբ*![]() | Տառի ներքին մասը, սպիտակ տարածությունը, որը մասնակիորեն կամ ամբողջությամբ գտնվում է տառի մասնիկների միջեւ։ |
![]() | ||
Crossbar | Հեծան* | (տե՛ս՝ Bar ) |
![]() | ||
Cross Stroke |
Խաչաձող*![]() | Տառի հիմնական գիծը հատող հորիզոնական գծիկ։ |
![]() | ||
Cyrillic [alphabet] | Կիրիլլագիր (Կյուրեղագիր) [այբուբեն] |
1. Հին սլավոնական այբուբենը 2. Սլավոնական լեզուների այբուբենը։ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |