Այդ ո՞ր ազգն է, որ․..

1. Իր անվտանգության համակարգը կազմում է, ոչ թե սեփական բանակին ապավինելով, այլ սոսկ՝ այն «դաշնակից» երկրներին, որոնք նախկինում իրեն բազմիցս դավաճանել են։ 2. Հանձնում է իր պատմական հայրենիքից իրեն հրաշքով մնացած 10 տոկոսի մի հսկայական հատված եւս նույն դարավոր թշնամուն, հույս ունենալով, որ ա՛յ սրանից հետո խաղաղություն կլինի։ 3. Նախընտրում է նոր կաշառակեր իշխանություններին հներին, համարելով, որ դրանք նախընտրելի են, քանի որ նոր են։ 4. Հարբուխից վախեցած եւ դիմակով պինդ կապված անցնում է մայրուղին ամենավտանգավոր տեղում՝ խախտելով երթեւեկության կանոնները։ 5. Իր համակարգչի եւ հեռախոսի անգլերեն համակարգի փոխարեն տեղադրում է ոչ…

Կարդալ ավելին

Օդակաթիլային քառյակներ

* * *Շոշն անցավ կարմիր լույսին՝«Պորշ»-ով փռին ասֆալտին,Լավ է կար քթին դիմակ,Չունեցավ թագավարակ։ * * * Ունեցավ սրտի կաթվածԻմաստունը պատվաստված,Շատ հանգիստ էր նա սակայն․Թեստն էր իր բացասական։ * * * Գործարարը տվեց տակ,Բայց չուներ թագավարակ։Ու այդպես գաղտնիք մնաց․Ինչո՞ւ գործը վատ գնաց։ * * * Համառներին կստիպեն,Որ անպայման պատվաստվեն,Որ լսողին պատվաստված,Չվարակեն էլ հանկարծ։ * * * Նա հազում է ու ջերմում,Բայց թագեր չունի թեստում։Բժիշկներն են զարմանում․Բա ինչո՞ւ է նա հազում։

Կարդալ ավելին

Զարդարվեստ

Ուղ­ղոր­դիչ ցու­ցում­նե­րը նա­խա­տես­ված են ավան­դա­կան ճար­տա­րա­պե­տա­կան գծա­պատ­կե­րի սկզ­բունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ներ­կա­յաց­ված են առա­ջադ­րան­քի տե­սա­կան հիմ­քե­րը, առա­ջադ­րան­քի ծա­վա­լը, տար­բե­րակ­նե­րը, կա­տար­ման հնարք­նե­րը, ու­սա­նող­նե­րի ստա­ցած հմ­տու­թյուն­նե­րի եւ կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի գնա­հատ­ման սկզ­բունք­նե­րը։ Տր­ված է առա­ջադ­րան­քին վե­րա­բե­րող հաս­կա­ցու­թյուն­նե­րի հա­մա­ռոտ բա­ռա­րան, օգ­տա­գործ­ված եւ հանձ­նա­րար­վող գրա­կա­նու­թյան ցան­կը։ Քաշել գիրքը PDF ձեւաչափով։

Կարդալ ավելին

Հայակենտրոնություն

Հայաստան․ աշխարհի կենտրոնում ես․Հավասար են հեռու քեզանիցՆորվեգյան լեռների ցուրտ անհունըԵւ Օմանը՝ տապով իր կիզիչ։ Հասկացել են այդ փաստը բոլորը,Երբ ուզել են աշխարհը տիրել․Այն, որ նախ եւ առաջ կարեւորն էՀենց կենտրոնն աշխարհի գրավել։ Հասկացել են դա հույնը, մոնղոլը,Հասկացել են թուրքեր ու ռուսներ,Հասկացել են Թեմուրն ու Սարգոնը,Եւ լոկ դու ես, որ չես հասկացել։ Տե՛ս․ մինչ օրս, ահա, գրոհում ենՔո հողերն իրարից են խլումՔեզ ասում են, իբրեւ թե օգնում ենՄինչդեռ դու ոտքի տակ ես ընկնում։ Բայց շատ քաղցր է կենտրոնը։ Այդպես էլՕտարները միմյանց չեն հաղթի,Աշխարհի սուրբ կենտրոնը երբեք էլՈրեւէ մի զավթիչ չի մարսի։…

Կարդալ ավելին

«Круговой маршрут» древних дорог Великой Армении по Певтингеровой карте

Հոդվածը հրապարակվել է Պսկովի պետական համալսարանի Метаморфозы Истории հանդեսում։Այս հոդվածից սկսվել իմ «Հայքի ճանապարհներն ըստ Պեւտինգերյան քարտեզի» հետազոտությունը։

Կարդալ ավելին