Նոր Հավաքածու 2021

Նոր հավաքածուն ընդգրկում է ավելի քան 10 տառատեսակ եւ նկարվածք։ Բոլոր տառատեսակները հայկական տառաշարից բացի ունեն լատինական, իսկ հաճախ նաեւ կյուրեղյան եւ հունական տառաշարեր, ինչպես նաեւ թվանշաններ եւ օժանդակ գրանշաններ։ Այս նոր տառատեսակները, ինչպես նաեւ Թարումեան հին տառատեսակները ներկայացված են առանձին թերթիկով, որը կարող եք ներբեռնել այստեղ։ Սրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել myfonts.com կայքում։

Կարդալ ավելին

2020-2023ԹԹ ԼՐԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

Այս տարի դադարեց գործել Լրագիր օրաթերթի կայքը։ Դադարեց գործել մի օրաթերթ, որը ստեղծվեց Երրորդ Հանրապետության առաջին տարիներին եւ հայ հանրային կյանքի մասնակիցն էր շուրջ երեսուն տարի, դադարելով աշխատանքը Չորրորդ Հանրապետության օրոք։ Իմ նյութերը պարբերաբար լույս էին տեսնում Լրագրի էջերին։ Թեեւ հատկապես հաճախ էի նյութեր հրապարակում վերջին, ամենաողբերգական երեք տարիների ընթացքում։ Նյութերն այդ ծնվում էին, երբ տեղեկատվական-քարոզչական դաշտում հայտնվում էր հերթական մի վտանգավոր գաղափար, որի դեմ, հասկանալի պատճառներով, պայքարելն անհնար է՝ այն արտադրած ուժերի աներեւակայելի հզորության պատճառով, բայց եւ լռելն անտանելի էր լինում։ Եւ նույնիսկ այս նյութերը կազմելիս գիտակցել եմ, որ…

Կարդալ ավելին

***

Թե աչքիդ աշխարհն անխախտ է,Նույնն է օրն այս ինչ երեկ,Նույնն է, կաթը, նույն է վարդը,Պատանի ես իմ ընկեր։ Թե թվաց մի բան փոխվել է,Զգեստդ, տունդ, կամ այգին,Օրն այս անցածից տարբեր է,Մեծացել ես, իմ անգին։ Թե արդեն շատ բան ուրիշ է,Եւ արագ կփոփոխվի,Զգում ես, որ ինչ նոր է՝ ճիշտ չէ,Ծերացել ես երեւի։ Իսկ եթե ամեն ինչ այլ է,Էլ ոչինչ չես ճանաչում,Եւ ամեն ինչ քեզ օտար է,Ավելորդ ես աշխարհում։

Կարդալ ավելին

* * *

Տիգրան Երկրորդ՝ ամեն երկրորդը,Ամեն երրորդը՝ գնդապետ,Սակայն չեղավ գեթ մեկն, ով զորքըԿառաջնորդեր Տիգրանակերտ։ Կպաշտպաներ Ստեփանակերտը,Որպես հանգչող հույսի թույլ հետք,Նույնիսկ, երբ որ վարիչապետը,Արդեն դրել էր վերջակետ։ Դա թուղթ էր սոսկ, դա ՍՏՈՐակետ էր․Այն փաստ դարձավ, երբ որ մարսվեց,Երբ «ազգ-բանակն» այդ վերջակետըԻր լռությամբ վավերացրեց։ 2023.09.21

Կարդալ ավելին

Իրավիճա՞կ է փոխվել, թե՞ կաթսայի ճնշումը գցելու կարիք կա

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի սեպտեմբերի 3-ին Վերջին օրերին աշխուժացել են Երեւանի փողոցները․ ինչ-որ ցույցանման միջոցառումներ են սկսվել՝ բեմով, էկրանով, բարձրախոսներով․․․ Հիշում եմ, 1988-ի ձմեռը․․․ Ով երիտասարդ է՝ երեւի չի հիշի․․․ Էլի նույն տեղում բեմ էին կառուցել, ծածկով, հզոր բարձրախոսներով (դե, էկրաններ չկային այն ժամանակ)․․․ Երգիչ-դերասաններ էին ելույթ ունենում, տարբեր հին կուսակցությունների հին առաջնորդներ․․․ Եկեղեցու սպասավորներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ էլ խոսեցին․․․ Այդպե՞ս էր․․․ Թե, երեւի ինչ-որ բաներ շփոթել եմ․․․ Բեմ չի եղել, ու բարձրախոսների փոխարեն էլ ձեռքի խոսափողներ էին․․․ եւ այն ժամանակվա «աստղերն» էլ չէին զբաղեցնում «հանդիսատեսներին»․․․ եւ «կուսակցություններ» էլ չկային․․․…

Կարդալ ավելին