Հայոց գիրը եւ թիթեռը

կամ՝ Հայակենտրոնություն-2 Նա ընկավ հատակին՝ մի նրբագեղ արարած, մի փոքր բան, որ ընդունակ էր խախտելու հավասարակշռությունը, եւ շրջվեց շարանը փոքրիկ դոմինոների, մեծ դոմինոների, եւ ապա՝ հսկա դոմինոների․ վայր ընկան Ժամանակով շաղկապված բոլոր տարիները։ Ռեյ Բրեդբերի, «Եւ ամպրոպ որոտաց» ԼՈՐԵՆՑԻ ԵՒ ԲՐԵԴԲԵՐԻԻ ԹԻԹԵՌՆԵՐԸ Ասում են, թե պատմությունը պայմանական եղանակ չի սիրում։ Սակայն, թերեւս, դա վերաբերում է միայն պատմության շարադրմանը, բայց ոչ պատմագիտության շրջանակներում դրա օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Ենթադրույթներ առաջ քաշելը, վերլուծվող համակարգի տարբեր հատկանիշների փոփոխման հետեւանքների հետազոտումը գիտական եղանակի անբաժան մասն են կազմում, նույնիսկ եթե դրանք երբեմն չափազանց վերացական արդյունքների են հանգեցնում։ Համակարգերը լինում են, մասնավորապես, կանխորոշ, այսինքն…

Կարդալ ավելին