Էջատակերը.

* Անգլերէն pen ինչպէսեւ ռուսերէն перо բառերն սկզբնապէս նշանակել են «թռչնի փետուր»(լատինական penna):

** Պատմութեան ընթացքում կիրառուել են (եւ դեռ շարունակում են կիրառուել) գրի գրեթէ բոլոր հնարաւոր ուղղութիւնները՝ աջից ձախ, ձախիցաջ, վերեւից ներքեւ, ինչպէս նաեւ խառն ուղղություններ. օրինակ, մի տողը՝ աջից՝ ձախ, մյուսը՝ ձախից՝ աջ (սա կոչւում է βουστροφηδο՛ν)։ Եղել է նաեւ բուստրոֆեդոնի մի տարբերակ, որի մի տողը գրելուց (կարդալուց) յետոյ անհրաժեշտ էր գլխիվայր շրջել գրուածը։ Այսպիսի գիր կիրառուել է, օրինակ, Խաղաղ ովկիանոսի Զատկի կղզում։

*ԺԳ դարի սիրիացի գիտնական Բար Էբրեյլը սեմական բաղաձայնական այբուբենների մասին յայտնել է հետեւյալ կարծիքը. «Դրանց անկատարություն նարտահայտւում է կամ ձայնաւոր կամ բաղաձայն տառերում։ Սիրիական այբուբենն անկատարէ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ առումով... Այլ է նրա՛նց վիճակը, ովքեր ունեն կատարեալ այբուբեն (ում լեզուն, օրինակ, յունարէնն է, լատիներէնը, ղպտերէնը կամ հայերէնը)։ Առանց դժուարութեան եւ արհեստական հնարքների, առանց ճիգ գործադրելու նրանք իրենց տառերի օգնութեամբ կարող են թռչելով անցնել բնագրեր, որոնք երբեք չեն իմացել, որոնք չեն ուղեկցւում որեւէ նիշերով եւ որոնք իրենք [նախապես] երբեք չեն լսել [ընթերցուելիս]»։ Այսպիսով, նոյնիսկ ԺԳ դարում սեմական բաղաձայնական այբուբենը հէնց իրենց, սեմական ժողովուրդներին, չէր տալիս ազատ եւ անսխալ ընթերցման այն հնարաւորությունը, որ տալիս է ե՛ւ բաղաձայնների, ե՛ւ ձայնավորների համար տառեր ունեցող իսկական այբուբենը։

** «Դա, անշուշտ, առաջխաղացում էր, սակայն կատարելութիւնից դեռեւս հեռու էր»։

* Յամենայն դէպս այդպէս էր մինչեւ վերջին ժամանակները։ Սակայն ինչպէս տպագրութիւնն ամրագրեց տառաձեւերը, նոյնպէս եւ ձայնագրութիւնը (եւ ձայնասփռումը) խիստ դանդաղեցրեցին հնչիւնների փոփոխութիւնները, իսկ համակարգչային ուսուցման միջոցների տարածումը կարող է, թերեւս, նոյնիսկ բացառել դրանք։

*Անհրաժեշտ է նշել, սակայն, որ գաղափարագրերը մինչեւ այսօր շարունակում են կիրառուել արագ ընկալում պահանջող հանրըմբռնելի հասկացութիւնների նշանակման համար։ Այդպիսիք են, օրինակ, ճանապարհային երթեւեկութեան նշանները, մարզատեսակների խորհրդանշանները եւ այլն. գաղափարագրերի մի տեսակ են նաեւ թուանշանները։