Խմբագիր՝ Գէորգ Տէր-Վարդանեան
ՀՏԴ 801.115
ԳՄԴ 81.2-8
Յ-251
Յակոբեան (Թարումեան) Ռ.
Սկզբից էր տառը. Գրի պատմութեան եւ տառարուեստի համառօտ ակնարկ։ Ուսումնական ձեռնարկ /Թարումեան.- Եր. «ԵրՃՇՊՀ հրատարակչութիւն», 2, – 242 էջ, 117 նկար։4
Գրքում համառօտակի շարադրուած է գրի պատմութիւնը, ներկայացուած են գրի տարբեր տեսակները։ Առանձին շարադրուած է հայոց գրի պատմութիւնը, դիտարկուած են հայոց տառերի ծագումնաբանական հարցեր՝ ելնելով նախաքրիստոնէական հայոց գրի գոյութեան վարկածից։ Զգալի տեղ է յատկացուած հայոց, ինչպէս նաեւ լատինական եւ կիւրեղեան տառերի գործնական ձեւաստեղծման եւ գեղագիտական հարցերին։
ISBN 99941-914-5-4
Պատճէնաշնորհ, Ռուբէն Յակոբեան (Թարումեան), 1997-2004։
|
Խմբագրի կողմից
Մեր գրին եւ գրչութեան պատմութեանը վերաբերող մանր ու մեծ, համառօտ կամ ընդարձակ աշխատութիւները բաւական շատ են: Անշուշտ, այդ մեծ ժառանգութեան առկայութիւնն ամենեւին չի նշանակում, թէ արուածը բաւարար է, կամ ասպարէզի խնդիրները լուծուած համարելու իրաւունք ունենք: Սակայն սրան առնչուող մի այլկարեւոր՝ գործնական տառաստեղծման բնագւառում, ցաւօք, մեր ունեցածը բլորովին մեծ չէ:
Կայ մի այլ՝ տառաստեղման ասպարէզում նորերս առաջացած իրողութիւն.արճիճի վրայ, հիմնուած տպագրութիւնն արդէն գրեթէ հիմնովին դուրս է մղուել կեանքից: Համակարգչային տպագրութիւնն այժմ լիովին գերիշխում է նաեւ ամբողջ հայ (հայաստանեան եւ սփիւռքի) իրականութեան մէջ: Տպագրական արուեստի հին՝ արճճահիմք սկզբունքի պայմաններում եւս մեր տառատեսակաները շատ էլ ակնահաճոյ, դիւրընկալելի ու խնայողական չէին: Նոր պայմաններում էլ տառաստեղծները նախ քանակով շատ չեն, ապա՝ մեծ մասամբ մասնագիտական անհրաժեշտ պատրաստութիւն չունեն: Աւելին՝ ազգային գրի անցած ճանապարհին, նրա մանրամասներին ու միտումերին անտեղեակ լինելով, երբեմն՝ պահի թելադրանքով հապշտապ գործ անելով, մէջտեղ են բերում տառատեսակներ, որոնք աւելի շատ կապ ունեն օտար՝ լատինատառ կամ ռուսական-կիւրեղեան գրա-տառային աւանդոյթի հետ, ուստի եւ դրանցով ասպարէզ նետուող գրականութիւնը մեր մշակոյթի համար դառնում է աւելորդ՝ չընթերցուող մի բեռ:
Համոզուած ենք, որ այսուհետեւ արճիճի տառատեսակներ ստեղծելն անիմաստ է լինելու, ասպարէզի զարգացման միակ եղանակը լինելու է համակարգչայինը: Բնականաբար, այստեղ նոյնպէս նախընտրելի է լինելու արհեստավարժութիւնը: Այս ամէնի հիման վրայ կարող ենք վստահօրէն ասել, որ Ռուբէն Յակոբեանի ներկայ աշխատութիւնը շատ անհրաժեշտ, նոյնիսկ արդէն ուշացող գիրք է: Եթէ աւելացնելու լինենք նաեւ այն, որ հեղինակը համակարգչային տառաստեղծման գործի սակաւաթիւ լաւ մասնագետներից մեկն է, ապա առաւել ակնառու կլինեն այս աշխատութեան արժանիքները:
Մենք համամիտ չենք հեղինակի որոշ դրոյթների եւ գնահատականների (օրինակ՝ հայոց դարձին, Լուսաւորչի գործունէութեանը, նախամեսրոպեան գրին վերաբերողներին), սակայն գրքի արժէքի իմաստով սա նշակակութիւն չունի: Կարեւորն այն է, որ աշխատութեան կառուցուածքը լիովին տրամաբանական է. շարադրանքի համար որդեգրուած լաւագոյն սկզբունքն այն է, որ տառաստեղծման գործնական խնդիրները ներկաեացուած են ազգային գրչութեան պատմութեան, գրատեսակների առաջացման ու զարգացման աւանդոյթի անհրաժեշտ իմացութեամբ ու հաշուառմամբ: Աւելին՝ գիտակցելով, որ հայ ընթերցողը շատ է առնչւում որոշակիօրէն այլ մշակութային աշխարհների հետ, նա իր խնդիրները դիտարկում է նաեւ լատինական, յունական ու կիւրեղեան գրերի աւանդոյթի անհրաժեշտ իմացութեամբ, որով եւ աւելի տրամաբանուած ու հիաւորուած են դառնում յատկապէս «Գործնական տառաստեղծում» գլխում ներկայացուած կարեւոր արդիւնքները:
Այսպիսով, Ռ. Յակոբեանի ներկայ գրքի կարիքն այսօր շատ մեծէ:
Գէորգ Տէր-Վարդանեան
28. ԺԲ. 97.
|
Գիրը եւ ճարտարապետութիւնը արուեստի այն ստեղծագործական բնագաւառներից են, որոնք առաւելագոյնս արտայայտում են տուեալ ժողովրդի ձեւաբանական իդեալները եւ ճանաչողական ըմբռնումները: Գրչութեան եւ ճարտարապետութեան արուեստները յօրինուածքային արարող հիմքեր ունեն, ու հէնց այդ պատճառով էլ նման են իրար եւ փոխկապուած: Ներկայացուող աշխատութեան վերնագիրը՝ այն է. «Սկզբից էր տառը.գրի պատմութեան եւ տառարուեստի համառօտ ակնարկ»՝ որպէս թեմայի արտայայտութիւն՝ հետաքրքիր է գտնուած: Պարզորոշ երեւում է, որ աշխատութիւնում ուսումնասիրուած են տառի ձեւագոյացումը, նրա պատմական զարգացումը եւ գեղագիտական հարցերը: Աշխատութեան նպատակն է գեղարուեստի մասնագիտութեան ուսանողներին ոչ միայն սովորեցնել գրչարուեստի գեղագիտական սկզբունքները, այլեւ այն կատարել ձեւաբանական մեթոդով. այսինքն՝ տառարուեստը սովորեցնել իր կազմաւորման ընթացքի մէջ: Այդկապակցութեամբ աշխատութիւնում մեթոդական խնդիրներ են դարձել հայոց այբուբենի, ինչպէս նաեւ առհասարակ գրի ստեղծման պատմութիւնը, հայոց տառերի վայելչագրական առանձնայատկութիւնները եւ այլն:
Տառարուեստի ուսուասիրութիւնը բոլորովին էլ նոր չէ: Կան հայ գրչութեան արուեստին նուիրուած բազմաթիւ աշխատութիւններ, օրինակ՝ Ս. Լալաֆարեանի, Արտ. Մաթեւոսեանի: Սոյն աշխատութիւնը մեկնակէտ վերձնելով վերոյիշեալ աշխատութիւնները, ինչպէս նաեւ հայկական ձեռագրերն առհասարակ, որոնք գրքի ձեւով հայ գրչութեան արուեստի իրական թանգարաններ են, միահիւսում է նրանց ներդրումները ըստ ճարտարապետական գրչութեան պահանջների: Վերջինն աւելի ցայտուն է դառնում, եթէ նշենք, որ աշխատութիւնը նաեւ հիմնուած է հայկական տառարուեստի բնագաւառում արդի համակարգչային նուաճուերի կիրառման վրայ: Համակարգչային եղանակները գրչութեանը ձեւակերպման մեծ հնարաւորութիւններ են ընձեռում: Միջնադարեան տառարուեստը, կանոնացուելով արդի հայ վարպետների որոնումներով, համակարգիչների միջոցով համամասնական, համաչափական եւ պլաստիկայի տարբերակմնուեր կատարելու բազմազան խորք է ստեղծում: Ուսուասիրութեան՝ նշուած նուաճուերի միահիւսման մեթոդի շնորհիւ ստեղծուած սոյն ուսուցողական ձեռնարկը կարեւոր ներդրում է պատմական, ձեւաբանական եւ մանկաւարժական բնագաւառների համար: Նման աշխատութիւնը՝ մեթոդական հաւամ կերպով ներկայացումը վաղուց էր սպասւում: Այն այսօր անհրաժեշտ է եւ ունի զարգացման խօստումնալից հեռանկար:
Դ. Քերթմենջեան
Ճարտարապետութեան դոկտոր
30 յուլիսի 1997 թ. |
Նախաբան
Գիրը գծային նիշերի միջոցով մարդու խօսքի ամրակայման ձեւէ։ Քանի որ միայն գրի յայտնագործումը մարդկութեանը հնարաւորութիւն տուեց կուտակելու եւ հետագայ սերունդներին հաղորդելու գիտելիքներ, ուրեմն, իրաւամբ, սա քաղաքակրթութեան ամենահիմնարար բաղադրիչներից է։ Եւ պատահական չէ, որ գրի ստեղծումը բոլոր ազգերի մօտ համարուել է աստվածատուր երեւոյթ, իսկ գրի ստեղծողները սրբացուել են. երկար դարեր գիրն ու գրագիտութիւնը հիմնականում եղել են քրմութեան մենաշնորհը։
Ընդհուպ մինչեւ ձայնասփիւռի եւ ձայնագրութեան յայտնագործումը միայն գիրն էր հնարաւորութիւն տալիս մարդկային միտքը հաղորդելու տարածութեան եւ ժամանակի մէջ, պահպանելով այն դարերի ընթացքում։ Եւ նոյնիսկ այսօր մեքանական եւ էլեկտրոնային ձայնագրութեան նկատմամբ գիրն ունի մի շարմ առաւելութիւններ, որոնցից կարեւորագոյնը, թերեւս, շարադրանքի հետ աշխատելու պարզութիւնն ու արագութիւնն է։
Բացի իր անմիջական նշանակութիւնից, գիրն ունի նաեւ գեղարուեստական արժէք, քանի որ իւրաքանչիւր գիր նախ եւ առաջ այս կամ այն ձեւն ունեցող նշանների բազմութիւն է, այդ ձեւերն էլ, ըստ կատարման կարող են ունենալ գեղարուեստական ներգործու թեան ուժ, ունենալ կամ չունենալ որոշակի գեղագիտական արժէք։ Այս տեսակէտից գիրը ո՛չ միայն գրաբանութիւն կոչուած գիտութեան ուսուասիրման առարկան է, այլեւ՝ գեղագիտութեան, ճարտարապետութեան եւ այլն։ Ի տարբերութիւն հարցի գրաբանական կողմի, որը բավականաչափ չլուծուած խնդիրներ ունի, գրի գեղագիտական հարցերին նուիրուած են բազմաթիւ աշխատութիւններ, հարցն ուսուասիրուած է բազմակողմանիօրէն։ Սակայն, ինչպէս ցանկացած արուեստ, տառարուեստն էլ անսպառ է. ստեղծւում են նորանոր տառատեսակներ, գրւում են դրանք վերլուծող աշխատութիւններ, այսինքն՝ տառարուեստը մշտապէս զարգանում է։
Սակայն ասուածը հայոց տառերին եւ հայ տառարուեստին գրեթէ չի վերաբերում։ Իհարկէ, մեզանում էլ կան գրաբանական ուսուասիրութիւններ, նաեւ նոր տառատեսակներ են ստեղծւում, սակայն, նախ եւ առաջ (օրինակ, եւրոպականի համեմատ) անբաւարար է այդ գործերի ծավալը, աւելին է մնում ցանկանալ նաեւ մեթոդական մօտեցուերի առումով։ Գրաբանական բնոյթի լուրջ աշխատութիւնները կարելի է հաշուել մատների վրայ, իսկ հայոց գրի նկարչական ու գեղագիտական հարցերին առհասարակ (կամ գրեթէ) ոչ մի աշխատութիւն երբեւէ չի նուիրուել։ Հեղինակները՝ նկարիչները եւ տառաստեղծները՝ իրենց գործերը հրապարակում են առանց որեւէ վերլուծական, գործնական-բացատրական մասի։ Այդ շարքում փոքր բացառութիւն է Հ. Մնացականեանի «Հայկական տառատեսակներ» գիրքը, որի մէջ կան որոշ գործնական խորհուրդներ։
Մեր գիրքը նպատակ ունի որոշ չափով լրացնելու այդ բացը։ Քանի որ որեւէ գրի մասին խօսելիս անհնար է նրա զարգացման հարցերին չանդրանդառնալը, ուստի այստեղ կան նաեւ գրաբանական ու պատմական որոշ էջեր։ Սկզբում սա գրում էինք որպէս Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ուսանողների մեթոդական ձեռնարկ, սակայն աստիճանաբար ընդլայնուելով՝ այն վերաճեց առանձին մենագրութեան։
Մեթոդական առումով գիրքը հիմնւում է գրերի ձեւագոեացման ուսուասիրման զուգահեռների անցկացման սկզբունքի, նրանց աստիճանական պատմական զարգացման դիտարկման եւ գծագրական եղանակներով նրանց յարմարագոյն վերարտադրութեան վրայ։
Աշխատանքը պատրաստուած է ո՛չ որպէս գիտահետազօտական (յղուերով եւ փաստարկումներով) քննութիւն, քանի որ հետապնդում է նախ եւ առաջ մանկավարժական նպատակներ։ Այսուամենայնիւ, աշխտանքը հմնիուած է հայոց գրերին նուիրուած գիտահետազօտական բնոյթի (այդ թւում ՝ Ս. Լալաֆարեանի, Ա. Մովսիսեանի եւ այլոց. տե՛ս նաեւ գրականութեան ցանկը) աշխատութիւնների հանգամանալի ուսուասիրման վրայ։
Չնաեած գիրքը նուիրուած է հայկական տառատեսակներին, սակայն հաշուի առնելով այն հանգամանքը, որ այսօր մենք յաճախ ենք շփւում նաեւ լատինական եւ ռուսական տառատեսակների հետ, վերջում խօսելու ենք նաեւ նրանց առանձնաեատկութիւնների մասին։ Սա արդարացուած է նաեւ նրանով, որ հայոց գիրը, լատինական, կիրիլեան (կիւրեղեան) եւ յունական գրերի հետ միասին, պատկանում է միեւնոյն խմբին։ Նոյն հանգամանքը հնարաւորութիւն է տալիս լայնօրէն օգտուելու նաեւ այդ գրերին վերաբերող ուսուասիրութիւններից, ինչը եւ արել ենք։
Գիրքն ունի երկու հիմնական՝ պատմական եւ մեթոդական, ինչպէս նաեւ «Հայ տառարուեստի երախտաւորները» յաւելուածական մասերը։ Պատմական մասում դիտարկուած են ընդհանրապէս գրի եւ, մասնաւորապէս՝ հայոց գրի ստեղծման համառօտ պատմութիւնը։ Մեթոդական մասում անդրադարձ է արուած հայոց եւ, ինչպէս վերը նշուած է, նաեւ լատինական ու կիւրեղեան տառաձեւերի իրագործման օրինաչափութիւններին, դիտարկուած են դրանց գծապատկեր ման տարբեր եղանակներ։
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհուրդներով, դրուատական խօսքերով, ինչպէս նաեւ համապատասխան պայմաններ ստեղծելով ու միջոցներ տրամադրելով՝ նպաստել են այս գրքի ստեղծմանը։ |
Պատմական ակնարկ
Այս գլխում շարադրւում է գրի համառօտ պատմութիւնը։ Գրի պատմութեան գոնէ մակերեսային իմացութիւնն անհրաժեշտ է տառատեսակների այս կամ այն ձեւերը, կառուցուածքն ու բնոյթը հասկանալու համար։ Տառատեսակների զարգացման վրայ ազդում են ամենատարբեր հանգամանքներ, իսկ զարգացման օրինաչափութիւնը հասկանալը նշանակում է նաեւ ժամանակակից տառատեսակների ձեւերի ներքին տրամաբանութեան լաւագոյնս ըմբռնումը։ Պատահական չէ, որ հեղինակաւոր տառաստեղծներից շատերը տառարուեստի ուսումնասիրումը եւ տառաստեղծման զարգացումը հիմնում են նրա պատմութեան քննութեանեւ պատմական ձեւերի գիտակցուած պատճէնման վրայ։
Գրի գոյացման եւ աստիճանական զարգացման ընթացքն ընդգրկումէ մարդկութեան պատմութեան մի քանի հազարամեակ։ Գրի առաջացումն անբաժան է պետականկառուցուածքների գոյացու մից, քանի որ հէնց այդ պահից է առաջանում տնտեսական, իրաւաբանական, վարչական, գաղափարախօսական գործարքների արձանագրման, պահպանմանեւ մեծ տարածութիւնների վրայ հաղորդելու անհրաժեշտութիւնը։Առանձին հաղորդագրութիւններանելու փորձեր նկատւում են արդեն քարի դարի վերջից։ Սկզբում հաղորդումներիհամար կիրառուել են յուշարար միջոցներ. նախ՝ դրանք կարող էին լինել տարբերտեսակի առարկաներ, օրինակ՝ պատերազմ յայտարարելու դէպքում ՝ նետեր. երկրորդ՝այս կամ այն առարկայի պատկերային կամ պայմանական գծանշանները։ Ի տարբերութիւնգեղարուեստա կան ստեղծագործութիւնների, նման պատկերագրերը գեղարուեստական նպատակներ չեն հետապնդում, բայց նաեւ՝ բառի բուն իմաստով գիր չեն, քանիոր ոչ թէ ամրակայում են խօսքը, միտքը, այլ միայն յիշեցնում են նրա մասին։
Հիւսիս-ամերիկեան հնդկացիների պատկերագրական
մի հետաքրքիր փաստաթուղթ.
Որոշ լճերում ձուկ որսալու իրաւունք ստանալու համար հնդկացիականեօթ ցեղերի (նշուած են տոտեմներով) կողմից ԱՄՆ-ի Կոնգրէսին ուղարկուած խնդրագիր։Տոտեմ -կենդանիների աչքերն ու սրտերը միացնող գիծը ցոյց է տալիս, որ բոլորեօթ ցեղերը համամիտ են կռունկի կերպարանքով պատկերուած գլխաւոր՝ օշկաբաւիցեղին։ Կռունկի աչքը եւ խնդրոյ առարկայ լճերը (ներքեւի ձախ մասում) միացնող, եւ առաջ՝ դէպի Կոնգրէսն ուղղուած գծերը պատկերում են ցեղերի խնդրանքը։
Այսպիսով, պատկերագրերը գրի նախատիպերն են։ Եթէ գծագրականնիշը՝ նկարը կամ պայմանական նշանը, որեւէ որոշակի, հաստատուն հասկացութեանարտայայտման ձեւ է, ապա այն կոչւում է գաղափարագիր , իսկ նման նիշերիմիջոցով հաղորդումների գրանցումը՝ գաղափարագրութիւն ։* Գաղափարագրութիւնըպատկերագրութիւնից բուն գրին անցնելու փուլն է։ Այն ընդամենը նախորդի որոշչափով կատարելագործուած տարբերակն է եւ չի կարող արտայայտել հասկացութիւններիմիջեւ գոյութիւն ունեցող բարդ յարաբերութիւնները՝ գործողութիւնների, առարկաների, երեւոյթների ծագումնային, ժամանակային, տարածական եւ այլ յատկանիշները։ Գաղափարագրութիւնըչի արտայայտում բառի հնչիւնային ձեւը, հետեւապէս՝ գաղափարակգիրը կարողէ կարդալ միայն տուեալ նիշերին ծանօթ մարդը, եւ իրեն անծանօթ որեւէ նիշի հնչիւնայինկառուցուածքը վերարտադրել՝ չի կարող։
Իւկագիր աղջկայ սիրոյ տխուր պատմութիւնը
Նկարի վերին մասում պատկերուած աստիճանաւոր գծերը խորհրդանշումեն տներ։ Տներից մէկի պատերը գծված են ո՛չ ամբողջովին, որ նշանակում է, թէ տունը լքուած է այն մարդու կողմից, որի պատկերը տեղադրուած է նրա մէջ։ c-նկնոջ պատկեր է (կէտագիծը պատկերի վերին աջ մասում խորհրդանշում է ծամը)։ c-նտխրում է (խաչաձեւ գծերը վերին մասում արտայայտում են տուեալ անձի ողբն ութախիծը)։ c պատկերը տղամարդու b պատկերի հետ միացնող lkեւ nm գծերը, ցոյց են տալիս, թէ ով է նրա թախիծի առարկան։ zs, tu, zu, ts գծերը, որ սովորաբար ծառայում են փոխադարձ սիրոյ արտայայտ մանհամար, այստեղ հատւում են v կէտից ելնող vxyr գծով։ Այն խորհրդանշումէ խոչնդոտ b-ի եւ c-ի միջեւ։ Փեշ հագած (փեշը ռուս կնոջ տարբերիչնշանն է) c կնոջ պատկերի կողքին ձախ կողմից կայ երկու փոքրիկ պատկեր։Դրանք երեխաներ են։ c պատկերի գագաթից ելնող ol ալիքաձեւ գիծընշանակում է, որ նրա մտքերը հեռանում են b-ի ետեւից։ Տղամարդու dպատկերը նոյնանման ալիքաձեւ գիծ է յղում կնոջ c պատկերի կողմը, բայցի պատասխան ոչինչ չի ստանում։
«Դու (b) մեկնում ես, կսիրես ռուսի (a), որըկփակի քո ճամփան դէպի ինձ։ Դուք երեխաներ կունենաք, եւ դու կապրես ընտանեկան կեանքի հաճոյքներով։ Բայց ես՝ յավէրժ տխուր, մտածելու եմ միայն քո մասին, չնայած որ այստեղ իմ կողքին կայ մարդ (d), որը սիրում է ինձ»։ Ահա սա է գրուած նամակում։
Այսպիսով, պատկերագրերը գրի նախատիպերն են։ Եթէ գծագրականնիշը՝ նկարը կամ պայմանական նշանը, որեւէ որոշակի, հաստատուն հասկացութեանարտայայտման ձեւ է, ապա այն կոչւում է գաղափարագիր , իսկ նման նիշերիմիջոցով հաղորդումների գրանցումը՝ գաղափարագրութիւն ։* Գաղափարագրութիւնըպատկերագրութիւնից բուն գրին անցնելու փուլն է։ Այն ընդամենը նախորդի որոշչափով կատարելագործուած տարբերակն է եւ չի կարող արտայայտել հասկացութիւններիմիջեւ գոյութիւն ունեցող բարդ յարաբերութիւնները՝ գործողութիւնների, առարկաների, երեւոյթների ծագումնային, ժամանակային, տարածական եւ այլ յատկանիշները։ Գաղափարագրութիւնըչի արտայայտում բառի հնչիւնային ձեւը, հետեւապէս՝ գաղափարակգիրը կարողէ կարդալ միայն տուեալ նիշերին ծանօթ մարդը, եւ իրեն անծանօթ որեւէ նիշի հնչիւնայինկառուցուածքը վերարտադրել՝ չի կարող։
Շումերական գրի մի նմուշ
Ումմի պատկերագրական սալիկներից (մ. թ. ա. մօտ 3200 թ.)
Գաղափարագրութիւնն ունի նաեւ այլ թերութիւններ։ Այն պահանջումէ յիշելու ահռելի քանակութեամբ նշաններ, այս կամ այն նշանի միանշանակ ըմբռնումչի ապահովում, եւ, վերջապէս, վերացական հասկացութիւնների պատկերման դէպքումդժւարութիւն ներ է յարուցում։ Այդ դժուարութիւնները յաղթահարելու համար կայմի քանի միջոց, որոնցից կարեւորագոյնն այսպէս ասած թնջուկա (ռեբուսա) -հնչիւնայինմօտեցումն է։ Օգտուելով նրանից, որ իւրաքանչիւր հասկացութիւն տուեալ լեզւումարտայայտւում է հնչիւնների որոշակի համադրութեամբ, այդ հասկացութեան նիշը կարելիէ օգտագործել ո՛չ միայն ա՛յդ հասկացութեան արտայայտման, այլեւ՝ համապատասխանա՛յլ հնչիւնային կապակցութեան համար։ Այս եղանակով կարելի է արտայայտել իւրաքանչիւր, եւ նոյնիսկ՝ վերացական, պատկերման չենթարկուող հասկացութիւն, ինչպէս նաեւքերականական ցուցիչներ, մասնիկներ եւ այլն։
Շատ պայմանականօրէն՝սա կարելի է պատկերել այնպէս, ինչպէսԿ. Զետէն արել է եգիպտական գրի զարգացումը ներկայացնելու համար։Նախ, պատկերագրերի միջոցով արտայայտուել են այն առարկաներն ու հասկացութիւնները, որոնք անմիջականօրէն կարող են պատկերուել նկարով։ Ապա, կատարուել է որոշբառերի հնչիւնային փոխարինում. օինակ, hprr «բզեզ» բառըկիրառուել է նաեւ hpr «դառնալ» բառի համար։
Յետոյ, հաւանաբար, կարճ բառերն օգտագործուել են բառերի մասերիհնչիւնային փոխարինման համար, օրինակ, msdr՝ «ականջ» բառը կարողէ կազմուել հետեւեալ կերպ. ms՝ «պոչ» + dr՝«զամբիւղ» = msdr։
Իհարկէ, իրականում գրի զարգացման ընթացքն աւելի բարդ է, սակայն կարեւոր է հասկանալը, որ իսկական գիրն այն է, երբ գրանցւում է հենցխօսքը, երբ իւրաքանչիւր բառը եւ բառերի միջեւ առկայ բոլոր քերականական յարաբերութիւններնարտայայտւում են գրանշաններով, ուրեմն եւ՝ այդ եղանակով հնարաւոր է լինում վերարտադրելոչ թէ հաղորդման իմաստը, այլ նրա բառացի բովանդակու թիւնը։ Դրա համար անհրաժեշտէ, որպէսզի մշակուած լինի առանձին նշանների՝ գրոյթների խիստ որոշակիհամակարգ. ընդ որում ՝ իւրաքանչիւր գրոյթ պէտք է համապատասխանի խօսքի խիստորոշակի միաւորին. բառին՝ այդ դէպքում դա կլինի բառագրական գիր կամ բառագրութիւն, վանկին համապատասխանելու դէպքում ՝վան կային գիր կամ վանկագրութիւն, եւ, վերջապէս, հնչիւնին համապատասխանելիս՝ այբուբեն։ Վերջին երկուդէպքերը, սովորաբար, կոչւում են հնչիւնային գիր։
Բառագրական գիրը, որպէս կանոն, մաքուր, առանձին եւ ինքնուրոյնգոյութիւն ունենալ չի կարող, որովհետեւ նախ՝ լեզուների մեծ մասում առանձինբառերի նշանների յաջորդական տեղադրու մով կապակցուած խօսք արտայայտելն անհնարէ, ապա՝ քերականա կան յարաբերութիւնները բառերի միջեւ մեծ մասամբ արտայայտւում են ձեւաբանական հնչիւնային ցուցիչներով, որոնք յատուկ նշաններ են պահանջում։Այդ պատճառով տարածուել են բառա -վանկային գրերը։ Սրանց հիմքում եղած գրոյթներըերկար ժամանակ պահպանել են նկարային ձեւը։ Միաժամանակ (եւ նրանց դուրս մղելով), կիրառուել են նաեւ արագագրական տարբեր եղանակներ, որոնցից կարեւորագոյնը բաբելոնեան սեպագիրն է։ |
Բառա-վանկային գիր
Բառա -վանկային, նկարային գրային համակարգերը, հաւանաբար՝մեծ մասամբ իրարից անկախ, առաջացել են ամենուր, ուր գոյացել են պետութիւններ.փոխառուել կարող էր միայն խօսքի գծագրական պատկերման բուն գաղափարը, իսկ գրայինմիջոցները տարբեր լեզուների համար ինքնայատուկ են եւ սերտ կապ ունեն տուեալլեզուի հնարաւորութիւնների հետ։ Նիշերի առանձին նմանութիւնները բացատրւումեն պատկերուող առարկաների եւ գրանիւթերի կամ այլ՝ պատահական նմանութիւններով։Բառաեւվանկա յին գրային համակարգերից ամենայայտնիներն են. հին եգիպտականը (մ. թ. ա. Դ հազ. երկրորդ կէսից), շումերականը (մօտաւորապէսմ. թ. ա. 3200 թուականից) եւ նրանից ծագած սեպագիր տարատեսակ ները, էլամականը(մ. թ. ա. Գ հազ.), նախահնդկականը (մ. թ. ա. Գ–Բ հազ.), կրետէականը(մ. թ. ա. Գ հազ. մինչեւ մ. թ. ա. Բ հազ. վերջին քարորդը), չինականը (մ.թ. ա. Բ հազ.-ից) եւ նրա հիմքի վրայ Հեռաւոր Արեւելքում գոյացած այլ գրերը(կորէական, ճապոնական, վիետնամական)։
Այս համակարգերում գրոյթը կարող է լինել մի քանի տեսակի.նշանակել բառ (բառագիր ), առանձին հնչիւններ կամ հնչիւնակապա կցութիւններ(վանկագիր ) կամ լինել հասկացութիւնների որեւէ խմբի որոշիչ։ Կայ նշանների մի կարեւոր տեսակ եւս. այլագրերը , որոնք այսպէս ենկոչւում, որովհետեւ ծառայում են՝ որեւէ լեզւում մէկ այլ լեզուի գաղափարագրերովնրա իսկ բառերի եւ արտայայտութիւնների գրանցման - նշանակման նպատակին։
Քանի որ աշխարհի ամենահին գրերի զգալի մասը պատկանում էսեպաձեւ գծիկներից կազմուած գրանշանների համակարգ ունեցող գրերի խմբին, ուստիարժէ մի քանի խոսքով անդրադառնալ այդ գրերին, որ կոչուում են սեպագրեր։
«Գիլգամեշը եւ ուռին» շումերական
դիւցազնաւէպի բնագրով կաւէ սալիկի գծապատկերը (մ. թ. ա. Բ հազ.)։ Սա հնագոյն սեպագրի օրինակներից է։
Գրանշանների արտաքին այս ձեւը լիովին բացատրւում է դեռեւս չկարծրացածկաւէ սալիկների վրայ ուղղանկիւն ձողի կողով գրելու արհեստով։ Գտնուած հնագոյնսալիկներից պարզ երեւում է, թէ ինչպէս է հնագոյն նկարային գիրն աստիճանաբարվերածուել սեպագրի։ Անհրաժեշտ է յիշել, որ սեպագիր ասելով հասկանումեն գրի արտաքին ձեւը, մինչդեռ սեպագրի տեսք են ունեցել ե՛ւ գաղափարագիրը, ե՛ւ վանկագիրը, ե՛ւ, նոյնիսկ, այբուբենը՝ հնչիւնային գիրը։
Ստորեւ բերւած է մի օրինակ հին բաբելական գրից, եւ աղիւսակ, որը պատկերում է նկարային գրի աստիճանական վէրաճումը սեպագիր նշանների։ Պէտքէ, սակայն, հատուկ ուշադրութիւն դարձնել այն հանգամանքի վրա, որ ներկայացվածձեւափոխութիւնները իրականում կատարւել են չափազանց դանդաղ՝ դարերի ու հազարամեակներիընթացքում։
Հին բաբելական գիրը. Համմուրապիի օրենսգրքի 6-րդ կէտը։ (31) um-ma a-wi-lum (32) namkur ilim(33) ք ekallim (34) i-rվ-վq (35) a-wi-lum u-Օ (36) id-da-ak (37) ք a u-Օ-qa-am(38) i-na qո-ti-u (39) im-hu-ru (40) id-da-ak Եթէ մարդը գողացել է Աստուծոյ կամ պալատիունեցուածքը, այդ մարդը պիտի սպանուի. ինչպէս նաեւ նա, ով գողօնը նրա ձեռքիցընդունել է՝ պիտի սպանուի։ |
Վանկային գիր.
Գրի վանկային համակարգերը, սովորաբար, բառաեւվանկայինհամակարգերի հետագայ զարգացման արդիւնք են, չնայած յայտնի են նաեւ, այսպէսասած, արհեստականօրէն վանկային գիր ստեղծելու առանձին դէպքեր։ Դրանցից է, օրինակ, հիւսիսամերիկեան հնդկացիական չիրոկի ցեղի համար 1821 թուականինհնդկացի Սիկվայայի ստեղծած վանկային գիրը (այդ գրով որոշ ժամանակ նոյնիսկ լրագիրէ հրատարակուել)։ Այսպէս, կրետէական բառաեւվանկային գրի ժառանգորդ դարձաւ Կիպրոսիվանկային գիրը, իսկ հին պարսկական գրեթէ մաքուր վանկային գիրը բաբելոնեանսեպագրի հեռաւոր ժառանգորդն է։ Վանկային գիրը լայն տարածում գտաւ յատկապէսՀնդկաստանում եւ ՀարաւեւԱրեւելեան Ասիայում։ Նրա ամենահին համակարգերից ենքարոշթին եւ բրահմին (մ. թ. ա. ԴեւԳ հազ.), որոնց ծագումն առայժմ այնքան էլ պարզ չէ։
Հին շումերական նշանները եւ նրանց վերաճումը սեպագիրնշանների
Սրանցից վերջինից ծագել են բազմաթիւ (մի քանի տասնեակ) ՝այժմ էլ գործածական, գրային համակարգեր, որոնցից կարեւորա գոյնը դեւանագարինէ, որ հնդկաստանեան գրաբարի՝ սանսկրիտի , եւ հնդկական ամենատարածուած, իսկ այսօր արդէն՝ նաեւ պետական՝ հինդի լեզվի գիրն է։
Դեւանագարի գիրը
Իսկ մեզ համար յատկապէս կարեւոր է արդեն գրեթէ վանկայինդարձած այն գիրը, որը գոյացել էր բաբելոնեան սեպագրից, եւ որը գործածում էինխուրրիների երկրում, ապա նաեւ՝ Հայքում, Արարատեան (Վանի) թագաւորութեան օրոք։Այս գիրը եւ խուրրիական խմբին պատկանող լեզուն մոտ 300 տարի Հայքում եղելեն պաշտօնական գործածութեան մէջ (ինչպէս հետագայում ՝ արամէերէնը եւյունարէնը, իսկ մեր օրերում, մինչեւ վերջերս՝ ռուսերէնը) եւ միայն այս գրիշնորհիւ է, որ մենք այսօր կարող ենք քիչ թէ շատ մանրամասն պատկերացում ունենալմեր երկրի այն դարերի պատմութեան մասին։
Արա Գեղեցիկ Ա ( Արգիշտի Ա) թագաւորի՝ Երեւան ամրոցի հիմնադրմանըվերաբերող արձանագրութիւնը բազալտի սալի վրայ։
Այս գիրը ասորեստանեան սեպագրից գրեթէ չի տարբերւում. միակբացառութեամբ, որը թելադրուած է, հաւանաբար, քարի վրայ գրելու արհեստի առանձնայատկութեամբ։Այն է. երբ ասորեստա նեան գրում հորիզոնական սեպը հատում է ուղղաձիգը, արարատեանհամապատասխան գրանշաններրի տարբերակներում հատում չկայ. հորիզոնական սեպնընդհատւում է, ապա ուղղաձիգ սեպից այն կողմ գրւում է մի այլ սեպ։
Արարատեան սեպագիրը պարունակում է վանկանշաններ եւ թուովմօտ քառասուն գաղափարանշան։ Ստորեւ բերուած են արարատեան սեպագրի շուրջ 120 նշան։
Վանկային համակարգերի ընդհանուր թերութիւնը գրանշանների(գրոյթների) չափազանց մեծ քանակն է (մի քանի հարիւր), նաեւ՝ նրանք որոշակիպատկերներ չեն արտայայտում, ուստի եւ վատ են յիշւում, դժվար են իւրացւումեւ քիչ են տարբերւում մէկը միւսից, այսինքն՝ ունեն ընթեռնելիութեան ցածր յատկանիշ։Բացի սրանից, նրանք անյարմար են այն լեզուների համար, որոնց մէջ հնչիւնափոփոխութեան երեւոյթներն առաջացրել են մի վանկի մէջ բաղաձայն ների քանակի աճ։Խնդիրն այն է, որ վանկային գիրը, որպէս կանոն, ունի միայն բաց (ձայնաւորովաւարտուող, բաղաձայնով «չփակուած») վանկերի նշաններ։ Այդպիսի գրով հեշտ էգրել, օրինակ, «բա-լե-նի» (հայերէնում այս կարգի բառերը չափազանց քիչեն), մինչդեռ «ճկուածք» բառը կստանար՝ լաւագոյն դէպքում ՝ հետեւեալտեսքը. ճը-կո-ւա-ծը-քը։ |
Այբուբեն
Այբբենական է այն գիրը, որի իւրաքանչիւր նշանն արտայայտումէ մէկ հնչիւն, իսկ իւրաքանչիւր հնչիւնին համապատասխանում է մէկ գրանշան։
Այբուբենը գրի ամենապարզ եւ յարմար տեսակն է։ Այբբենականգրեթէ բոլոր յայտնի համակարգերն ունեն ընդհանուր ծագում եւ սկիզբ են առնում Փիւնիկէի, Սիրիայի ու Պաղեստինի սեմական (աւելի ճիշտ՝ հիւսիսեւսեմական) գրից։ Փիւնիկէումեւ Պաղեստինում մ. թ. ա. Բ հազ. կէսից ոչ ուշ տարածուած էր մի գիր, որի մէջնշանակւում էին միայն բաղաձայները (22 նիշ. սկզբում, հնարաւոր է, մի փոքր աւելի)։
Արարատեան սեպագրի նշանները (ըստ Հ. Աճառեանի)
Արդէն այն ժամանակ հաստատուել էին այս այբուբենի գրանիշերի հերթակարգը եւգրոյթների (տառերի) անունները, որոնք հետագայում դարձան տարբեր այբուբեններիտառերի կարգի եւ անունների հիմքը։ Սա դեռեւս այբուբեն չէր՝ այս բառի բունիմաստով, որովհետեւ ձայնաւորներ նշանակող յատուկ նիշեր չունէր (այսօր համարումեն, որ այբուբենի ստեղծման ճանապարհին այդ կարեւորագոյն քայլն արել են յոյները), սակայն, երբեմն նոյնպէս կոչում են այբուբեն։
Հնագոյն հիւսիսսեմական արձանագրութիւններիցմէկը. Ախիրամի արձանագրութիւնը, մ. թ. ա. ԺԲ–ԺԱդդ.։
Այդպէս կոչուած փիւնիկեան գրի ծագման մասին կան մի քանի տեսակէտներ։Ոմանք (Լենորման, դէ Ռուժէ եւ այլոք) համարել են, որ փիւնիկեան այբուբենիհիմքում եգիպտական գրի ձեւափոխուած բաղաձայններն են։ Ուրիշները կարծում են, որ փիւնիկեան գրի հիմքում դրուած է սկզբնահնչիւնային սկզբունքը , իսկգրանշանները (բայց ո՛չ արժէքը) վերցուած են եգիպտական հիէրոգլիֆներից։ Այսկարծիքը, չնայած շատ հակառակորդներ էլ ունի, սակայն բաւական տարածուած է։Կան այլ վարկածներ եւս։ Բոլոր դէպքերում անկասկածելի է թւում, որ փիւնիկեանգրի՝ հիւսիսային Փիւնիկէի, ուգարիտեան սեպագիր «այբուբենի» (ունի փիւնիկեանինհամապատասխա նող հերթակարգ), հարաւսեմական, եւ, գուցէ նաեւ սինայէական գրերիհիմքում միեւնոյն վանկային նախատիպն է։ Ինչ վերաբերում է այս գրի ստեղծմանժամանակին, ապա ամենայն հաւանականու թեամբ դա տեղի է ունեցել հիքսոսեան դարաշրջանում, այսինքն՝ մ. թ. ա. 1730–1580թթ։
Փիւնիկեան գիրն իր արամէական տարբերակով (արամէերէնի հետմիասին) լայն տարածում գտաւ հին պարսկական պետութեան գրասենեակներում (մ.թ. ա. Զ–Դ դդ.) ՝ Փոքր Ասիայից մինչեւ Հնդկաստան։ Դա բերեց նրա բազմաթիւ տեղականտարատեսակների ձեւաւորմանը, եւ յարմարեցմանը՝ ամենատարբեր լեզուներ վերարտադրելուհամար։ Այդ տարբերակներից մէկը՝ այսպէս կոչուած «քառակուսի» տառատեսակն ընդօրինակեցինհրէաները (աւելի հնում հրէաները գործածում էին այբուբենի փիւնիկեան տարբերակը, որի վերջին ժառանգորդը Պաղեստինում սամարացիների սակաւամարդ աղանդի գիրն է)։Արամէական արագագրի մի առանձնայատուկ տարբերակ, որին աւելացուած էին վերտողայինեւ ենթ ատողային նշաններ, դարձաւ արաբական այբուբենի հիմքը։
Վաղ, գրասենեակային իր տարբերակով, ապա նաեւ՝ ի դէմս այլտարատեսակների, արամէական այբուբենը մ. թ. ա. Դ–Գ դդ. կիրառուեց իրանականխմբի լեզուների՝ միջին պարսկերէնի, պահլաւերէ նի, սոգդիերէնի, խորեզմերէնիեւ միւսների համար։ Հին պարսկական կայսրութեան անկումից եւ յունաեւմակեդոնականաննուաճումներից յետոյ (մ. թ. ա. Դ դ.) գոայացած անկայուն եւ տարալեզու պետականկազմաւորումներում առաջացաւ գործնական նամակագրութեան մէջ արամէական գրասենեակայինբանաձեւեր, առանձին արամէական բառերն ու արտայայտութիւններ գործածելու սովորութիւն (անկախ նրանից, թէ որ լեզուով էր գրւում փաստաթուղթը, որովհետեւ արամէերէնըգրասենեակային ոլորտում հանրածանոթ լեզու էր)։ Այդ եղանակով Միջին Ասիայի, Իրանի եւ յարակից երկրների գրերում ձեւաւորուեց արամէական այլագրերի համակարգը։Արդիւնքը եղաւ այն, որ երբեմն բնագրերի մէջ այնքան շատ են արամէական այլագրերը, որ դժուար է լինում պարզելը, թէ ո՞ր լեզուով է գրուած այն։ Միայն բառերի՝արամեերէնին խորթ շարադասական յաջորդականութիւնն է յուշում, որ առկայ է այլագրութիւնեւ ոչթէ բուն արամէական գիր։ Այսպիսի բնոյթ ունեն, օրինակ, Սեւանայ լճի աւազանումգտնուած արձանագրութիւնները։
Սեւանայ լճի արամէատառ արձանագրութիւնները
Ինչպէս արդէն ասել ենք, փիւնիկեան գիրը սկզբունքօրէն դեռեւսիսկական այբուբեն չէր, այլ՝ պարզեցուած վանկային գիր, քանի որ նշանակում էրմիայն բաղաձայները. աւելի պարզ՝ ունէր մէկ բաղաձայնից եւ ցանկացած ձայնաւորից(այդթւում նաեւ՝ ձայնաւորի զրոյից) բաղկացած վանկերի համար նախատեսուած նշաններ(եգիպտական գրի նման)։ Այն հանգամանքը, որ իւրաքանչիւր վանկային նշան կարողէ նշանակել նաեւ բաղաձայն առանց ձայնաւորի, յաճախ է դիտւում վանկային գրերում(օրինակ, կիպրոսեան վանկային գրում Stasikrates անունը գրւում է sa-ta-si-ka-ra-te-se)։Գրելիս ձայնաւորներից հրաժարուելու հնարաւորութիւնը սեմա-քամեան լեզուներիընդհանուր իւրայատկութեան հետեւանքն է։ Այս լեզուներում բառերի իմաստներնարտայայտում են բաղաձայները, մինչդեռ ձայնաւորներն արտայայտում են հիմնականումքերականական յարաբերութիւնները։ Սակայն սխալ է տարածուած այն կարծիքը, թէգրի զուտ բաղաձայնային համակարգը, իբր, աւելի յարմար է սեմական լեզուներիհամար. քերականական յարաբերութիւնների համապատասխան պատկերման բացակայութիւնըբոլոր, այդ թւում նաեւ սեմական լեզուներում դժուարացնում է բնագրի ընթերցումը*։ Ճիշտ է, փիւնիկեան գիրը, ի տարբերութիւն վանկային գրերի, հնչիւնային խօսքըսեւեռում է փոքրաքանակ եւ հեշտ յիշվող գրոյթների միջոցով, եւ դա, անշուշտ, առաջխաղացում էր, սակայն կատարելութիւնից դեռեւս հեռու էր։
Փորձեք, օրինակ, հասկանալ, թէ ինչ է նշանակում դնշշտռջխղցմրսկյնկտրլթյնցդռսհռր **։ Այս էր պատճառը, որ երկար ժամանակ այս գիրըչէր տարածւում։ Այս համակարգն իսկական այբուբեն դարձրեց միայն ձայնաւորներարտայայտող տառերի յաւելումը։ Սակայն, սեմական լեզուների շրջանակներում գործըսահմանափակուեց (այն էլ՝ ոչ միանգամից) երեք բաղաձայններին լրացուցիչ ձայնաւորարժէք հաղորդելով (լատիներէնով դրանք կոչում են մատրես լեկցիոնիս ՝ընթերցանութեան մայրեր)։ Ընդ որում, բառերն սկսեցին անջատուել բացատներով, եւ ամրագրուեց գրի ուղղութիւնը՝ աջից ձախ**։ |
Բուն այբուբեն
Երբ յոյներն ընդօրինակեցին փիւնիկեան գիրը, յունարէնումբացակայող հնչիւններ նշանակող տառերը նրանք օգտագործեցին յունարէնի բոլոր ձայնաւորներինշանակման համար։ Այսպիսով, ինչպէս այսօր ընդունուած է գիտութեան մէջ, առաջինիսկական այբուբենի ստեղծման պատիւը պատկանում է յոյներին։ Եւ յունական գիրը, որը ստացաւ գրութեան նոր՝ ձախից աջ ուղղութիւն, ուղղակի կամ անուղղակի ձեւով, իր երկու կարեւորագոյն՝ լատինագիր եւ կիրիլագիր ճիւղաւորումների շնորհիւ, դարձաւբոլոր եւրոպական այբուբենների հիմքը։
Այդ ընթացքում կատարւում էին բազմաթիւ փոփոխութիւն ներ.
ա. Տառաձեւերը փոխւում էին՝ գրանիւթի փոփոխմանը, գրիչների հմտութեան աստիճանին, արագագրութեան զարգացմանը զուգընթաց։
բ. Տառերի հնչիւնային արժէքը փոխւում էր՝ յարմարուելովայն լեզուի հնչիւնակազմին, որի համար կիրառւում էր այբուբենը. կամ՝ հետեւելովայն փոփոխութիւններին, որոնք տեղի էին ունենում հէնց լեզուի մէջ՝ նրա զարգացմանընթացքում։ Այսպէս, փիւնիկեան « բ»-նյունարէնում դարձաւ՝ , լատիներէնում՝ B։ Սակայն ժամանակի ընթացքում յունարէնում « բ»նդարձաւ « վ», եւ սլաւոնական այբուբենում B-ն արդէն կիրառուեց« վ» հնչիւնի համար, իսկ « բ»-ի համար յօրինուեց նոր տառ՝ ը։Փիւնիկեան տառը նշանակում էր « խ», բայց յունարէնում սկզբում այդ հնչիւնը չկար, այդ պատճառով այդ տառը (H) կիրառուեց որոշ շրջաններում որպէս « է», միւսներում ՝ որպէս « հ»։ Այս վերջին արժէքով այն կիրառուել է նաեւլատիներէնում։ Փիւնիկեան « գ»-նկիրառուեց նաեւ յունարէնում (թ), բայց լատիներէնում այն կիրառուեցնաեւ «կ»-ի համար (C)։ Ժամանակի ընթացքում լատիներէնում « կ»հնչիւնը i-ից եւ e-ից առաջ դարձաւ « ց», այդ պատճառով C տառն այլ եւրոպական լեզուներում սկսեց կիրառուել « կ»-ից բացինաեւ « ց», « չ», կամ « ս» արտայայտելու համար։
Տառերի արտաքին գծագրական ձեւը երկար ժամանակ անկայուն էր, որ ձեռագիր գրքի պայմաններում բնական է։ Միայն սկսած ԺԵեւԺԶ դարերից ի վերայն ամրակայուեց տպագրութեան տարածման շնորհիւ։ Տպագրութեան տարածումը նաեւպատճառ դարձաւ՝ մի կողմից այբուբենների բազմաթիւ ձեռագիր տարբերակների վերացման, միւս կողմից՝ նախկինում գիր չունեցող լեզուների համար այբուբենների ստեղծման։Նոր այբուբեններն ստեղծւում էին եւրոպական կարեւորագոյն այբուբենների պատրաստիհիմքի վրայ։
Այսօր Եւրոպայում հաստատուել են հին յունականից ծագած երեքայբուբեն. յունական, լատինական եւ սլաւոնական։
Այբուբենի շատ կարեւոր կատարելագործում եղաւ գլխատառերիգործածութիւնը։ Դրանք դարձան իւրատեսակ որոշիչներ, որ ցոյց էին տալիս բառիյատուկ կամ գոյական (ինչպէս գերմաներէ նում է) անուն լինելը։ Գլխատառերը նաեւօգնում են նախադասու թիւնների սահմաններն արագ գտնելուն։ Մի այլ կարեւոր կատարելագործումէր կէտադրական նշանների գործածութիւնը. սրանց գիւտը դեռեւս երկու հազար տարիառաջ արել էին յոյն քերականները, բայց կէտադրական նշանները կայուն, մշտականեւ կանոնաւոր գործածութիւն ստացան միայն տպագրական տառատեսակների մէջ։
Մի քանի խօսքով ադրադառնանք եւրոպական այբուբեններին, քանիոր դրանց հետ մենք յաճախ ենք առընչւում։ Ժամանակակից լատինական այբուբենըգոյութիւն ունի տպագրական երկու հիմնական տարբերակով. ա. իտալական առաւել յստակձեռագրերի հիման վրայ եւ հին հռոմէական արձանագրութիւնների տառաձեւերի ընդօրինակմանեղանակով ստեղծուած ու կատարելագործուած բուն լատինագիր կամ անտիկուա( հնաշխարհիկ ). բ. գերմանական ձեռագրերի հիմքի վրայ ձեւաւորուած գոթականտառատեսակ կամ ֆրակտուրա ։ Ֆրակտուրան Գերմանիայից դուրս հնաշխարհիկիմրցակցութեանը չդիմացաւ, անգամ Գերմանիայում այն այժմ աստիճանաբար գործածութիւնիցդուրս է մղւում։
Ժամանակակից յունական այբուբենը նոյնպէս հիմնուած է առաւելյստակ ձեռագրերի վրայ, իսկ գլխատառերն ընդօրինակում են հին արձանագրութիւնները, մասամբ էլ՝ փոխառուած են լատինագրից։
Ռուսական այբուբենը ժառանգորդն է կիրիլագրի, որ, որոշ լրացումներանելու եւ սլաւոնական լեզուների առանձնայատկու թիւններին յարմարեցնելու ճանապարհով, ձեւաւորուել է (ինչպէս ընդունուած է այսօր) ԹեւԺ դդ. յունական ձեռագիր գրիմի տարբերակից։ Պետրոս Ա-ի օրոք նրան հաղորդուել են հնաշխարհիկը յիշեցնող աւելիյստակ ուրուագրծեր։
Բոլոր ժամանակակից այբուբենները, տպագրական տարբերակ ներինզուգահեռ, ունեն նաեւ արագագրական տարբերակներ (ձեռագրեր), որոնք զգալիօրէնփոխւում են սերնդէ սերունդ եւ կախուած են գրողի անհատական իւրայատկութիւններից։
Յունական եւ նրանից ծագած լատինական այբուբենների ամենամեծթերութիւնը տառերի չափազանց փոքր քանակն է։ Հին յունարէնի եւ լատիներէնի համարդրանք բաւական էին, սակայն այդ այբուբենները փոխառած լեզուներից շատերումկան յունարէնում եւ լատիներէնում բացակայող յաւելուրդային հնչիւններ։
Այդ արգելքը յաղթահարուեց երեք տարբեր ուղիներով.
ա. Միեւնոյն տառը (գրոյթը) գործածւում է տարբեր հնչիւններնշանակելու համար, օրինակ, հին լատինական C-ն՝ «կ»ի եւ «գ»-ի, կամֆրանսական C-ն՝ «կ»-ի եւ «ս»-ի համար (պայմանաւորուած է այլ տառերիհարեւանութեամբ) եւ այլն. այս երեւոյթը կոչւում է գրի բազմահնչիւնութիւն։
բ. Նոր տառերը փոխառւում էին այլ այբուբեններից (օրինակ, Մ եւ Ճ տառերը, որ վերցուած են, հաւանաբար, եբրայական այբուբենից), ձեւափոխւում էին եղած տառերը (օրինակ լատինական Gեւն նոյն հէնց լատինական C-ից) կամ ստեղծւում էին նոր տառեր (ռուսական ճ-ն)։ Վերջինեղանակի մի տարբերակն էլ լրացուցիչ (այսպէս կոչուած տարբերիչ ) նշաններովհին տառերի հիմքի վրայ նոր տառերի ստեղծումն է (օրինակ՝ Խ, խ, թ, ժ, ի, Հ, յ, Ն եւ այլն)։
գ. Յաւելեալ հնչիւնները նշանակւում էին մի քանի տառիհամադրութեամբ, օրինակ, « շ» հնչիւնը ֆրանսերէնում արտայայտւումէ CH, անգլերէնում ՝ SH, լեհերէնում ՝ SZ, իտալերէնում՝ SC, նորվեգերէնում ՝ SJ(սրանք բոլորը, այսպէս կոչուած, երկգրութիւններեն), գերմաներէնում՝ SCH ( եռագրութիւն )։ Այս հնարքն ունի այնլուրջ թերութիւնը, որ խախտում է այբուբենի՝ մէկ հնչոյթ = մէկ գրոյթհիմնարար սկզբունքը եւ զգալիօրէն բարդացնում է ընթերցումն ու ուղղագրական կանոնները։
Սակայն այս սկզբունքը երբեք չի բացարձակացուել. եւ դա հնարաւորէլ չէ։ Հնչիւնային փոփոխութիւնները լեզուներում տեղի են ունենում միշտ*, նոյնիսկմիեւնոյն հնչիւնը կարող է փոխուել հարեւան հնչիւնների ազդեցութեամբ։ Այդ փոփոխութիւններըհաշուի առնելու համար գիրն անվերջ քերականական վերափոխումների ենթարկելու հարկկլինէր։ Բայց դա կխանգարէր նոր սերունդների կողմից՝ հին գրական աւանդոյթիընկալմանն ու իւրացմանը։
Այդ պատճառով էլ՝ այբբենական գրից օգտուող ժամանակա կիցլեզուների մեծ մասում ընդունուած ուղղագրութիւնը այս կամ այն չափով պատմականուղղագրութիւն է, այլ ոչ թէ զուտ հնչիւնային. մաքուր հնչիւնային ուղղագրութիւնընդհանրապէս չկայ։ Այս իսկ պատճառով, հնչիւնաբանները գիտական նպատակներով մշակելեն տարբեր տեսակի յատուկ այբուբեններ՝ հնչիւնային տառադարձումներ։
Սակայն պատմական գրելաձեւերի գոյութեան եւ լեզուի հնչիւնայինհամակարգի զարգացման զուգահեռ գոյութիւնն ի վերջոյ առաջացնում է գրութեանեւ արտասանութեան բացարձակ հեռացում։ Հայերէնի համար այդ խնդիրը դեռեւս մտահոգողչէ (եւ, թերեւս, այլեւս երբեք չի էլ լինելու՝ տե՛ս վերեւում ), եւ այսօր հայոցայբուբենը ամենակատարեալներից է, սակայն եւրոպական մի շարք լեզուների, օրինակ՝անգլերէնի համար դա լուրջ խնդիր է դարձել։ Միեւնոյն հնչիւնը կարող է գրուելտասնեակ ձեւերով, որոշ հնչիւններ տարբեր դիրքերում առհասարակ կարող են չընթերցուելեւ այլն։ Եւ, չնայած հնարաւոր է սահմանել անգլերէնի ուղղագրութեան որոշակիկանոններ ու սկզբունքներ, սակայն, այդ կանոնները շատ բարդ են եւ այնչափ շատբացառութիւններ են ենթադրում որ շարքային ընթերցողի տեսակէտից անգլերէն բազմաթիւբառեր միայն ձեւականօրէն են բաղկացած տառերից՝ այսինքն՝ առանձին հնչիւններպատկերող նշաններից։ Իրականում առանձին տառն արդէն ոչինչի չի համապատասխանում, եւ միայն տառերի համադրութիւնն է ամբողջութեամբ արտայայտում միասնական բառայիննշան՝ իւրատեսակ երկրորդային բառագրութիւն։ Բառերի գրութիւնը պետք է սերտելամբողջութեամբ. եթէ ո՛չ բոլոր բառերի (չինարէնի նման), ապա, գոնէ, չափազանցշատ բառերի։ Որպէս օրինակ կարելի է յիշել անգլերէն ուղղագրութեան այնպիսիհրեշներ, ինչպիսիք են through (որի հնչիւնային տառադարձութիւնն է [ ru:]), psychic [ հնsakk], Wriothesley [ հնrtsl]յատուկ անունը եւ բազմաթիւ այլ բառեր։
Անգլերէնի ուղղագրութեան արդիականացումն անգլիացինե րին անմիջապէսկկտրէր հին ուղղագրութեամբ գրուած անգլիական հսկայական գրականութիւնից։ Իսկմիլիոնաւոր գրքերը վերահրատարակելն անհնարին է։ |
Գիրը եւ գաղափարախօսութիւնը
Անհրաժեշտ է յատուկ ուշադրութիւն դարձնել մի կարեւոր երեւոյթիվրայ, որը կարելի է ձեւակերպել այսպէս. գիրը միշտ հետեւում է կրօնին։Եթէ կրօնը հիմնուած է լինում հաւատացեալների համար պարտադիր գրաւոր սկզբունքների՝սուրբ գրքերի վրայ (իսկ դա գրեթէ միշտ այդպէս է), ապա այդ գրքերի գիրը տարածւումէ կրօնի հետ միատեղ։ Այսպէս, արամէական քառակուսի տառատեսակը հուդայականութեանըզուգահեռ դարձաւ հրէաների բոլոր կենցաղաին լեզուների գիրը։ Արաբական գրինանցան գրեթէ բոլոր մահմեդական ժոդովուրդները՝ չնայած որ նախկինում շատերնունէին իրենց հինաւուրց գրերը, ինչպէս, օրինակ, պարսիկները, հիւսիս-արեւելեանՀնդկաստանի, Ինդոնեզիայի ազգերը։ Ը դարից արաբական այբուբենը դուրս մղեց նաեւՄիջին Ասիայի վաղ շրջանի այբուբենները։
Արամէական հիմքի վրայ եւ արամէական այլագրերի կիրառմամբձեւաւորուած իրանական գիրը տարածւում էր հիմն ականում զրադաշտականութեան հետ։
Այս երեւոյթը չափազանց ցայտուն է յատկապէս սլաւոնական գրերիդէպքում։ Այն ազգերը, որոնք ժամանակին ընդունել էին քրիստոնենէութեան կաթոլիկականտարբերակը, այժմ գործածում են լատինական գիրը, իսկ յունական-ուղղափառ տարբերակնընդունածները գործածում են կիրիլագիրը։
Արդէն մեր դարում նկատուեց եւս մի երեւոյթ, որ հնարաւորութիւնէ տալիս ընդհանրացնելու բերուած սկզբունքը եւ պնդելու, որ գիրը հետեւումէ պետական գաղափարախօսութեանը առհասարակ եւ ո՛չ թե միայն կրօնին։ Օրինակ, ժողովրդավարական գաղափարախօսութիւնը որպէս պետական ընդունած Թուրքիան հրաժարուեցարաբական գրից, որը մահմեդականութեան գիրն է, եւ անցաւ լատինագրի։ 1917 թուականիյեղաշրջումից յետոյ Ռուսաստանում լրջօրէն քննարկում էին Մարքսի գրին՝ այսինքնլատինագրին անցնելու անհրաժեշտութիւնը։ Սակայն երբ պարզ դարձաւ, որ «համաշխարհային յեղափոխութիւնը» չի կայանալու, եւ Ռուսաստանը դառնում է կոմունիզմիդրօշակակիրը, սրբագործուեց արդէն Լենինի գիրը, եւ նոյնիսկ իրենց հնադարեայգրերն ունեցող տասնեակ ո՛չ սլաւոնական (թիւրքական, իրանական, մոնղոլական, ռոմանական եւ այլ լեզվախմբերի պատկանող) ազգեր անցան կիրիլագրի։ 1920-ականթուականներին արուեց նաեւ հայոց լեզուն լատինագրի հիմքի վրայ դնելու մի փորձ.ստեղծուեց խառը, կիսալատինա-կիսահայատառ մի այբուբեն, որ ստացաւ «սովետագիր»անուանումը, որը, բարեբախտա բար, չկիրառուեց։ Ի հետեւանս այդ տարիների փորձերի՝հայոց այբուբենում մնացին միայն որոշ փոփոխութիւններ (կրկին ռուսականի օրինակիպատճէնմամբ), որոնք, սակայն, բաւական եղան հայոց լեզուն նաեւ ուղղագրօրէն՝արեւմտեանի եւ արեւելեանի, ինչպէս նաեւ՝հնի եւ նորի բաժանելու համար. այս «բարիքի»պտուղներն այսօր մենք շարունակում ենք ճաշակել։ |
Գրելու արհեստի ազդեցութիւնը
Հին ժամանակ փոքրատառեր չեն եղել. ե՛ւ արձանագրութիւն ներե՛ւ արագագրեր կատարելիս օգտւում էին այն գրերից, որոնց այժմ մենք կոչումենք «գլխագիր»։ Արձանագրաին գրի հիմնական առաւելութիւնը (տապանագրերում եւայլն) այսօր, ինչպէս եւ հնում, երկարակեցութիւնն է եւ գեղեցկութիւնը, իսկ արագագրութեանառաւելութիւնը, բնականաբար, արագութիւնն ու յարմարութիւնն է։
Արձանագրութիւնների հիմնական գործիքը եղել է եւ մնում է հատիչը, հիմնական նիւթը՝ քարը։ Արագագրութեան համար մեր օրերում սովորաբար կիրառուողգործիքը գրիչն է, իսկ սովորական նիւթը՝թուղթը։ Հնում կիրառուել են գրելուտարբեր գործիքներ։ Պարզունակ քերծող շիւղն առօրյայում կիրառւում էր պնակիտների (մոմապատ տախտակների) վրայ գրելու համար։ Կիրառուել են նաեւ վրձինը, եղեգնիցպատրաստուած գրիչը (սրած եւ վրձնի ձեւով ճեղքած կամ որոշակի անկեան տակ կտրուած)։Սկսած, հաւանաբար, Զ դարից (ըստ որոշ կարծիքների՝ 624 թուականից) գրիչը սկսեցինպատրաստել թռչնի փետուրից։ Հետագայում գործածութեան մէջ մտան մետաղէ գրչածայրեր։Դեռեւս 1544 թուականից նիւրնբերգ ցի վայելչագիր Նոյդերֆէրը գործածում էր երկաթէգրչածայր։ Մետաղէ գրչածայրը լայն տարածում ստացաւ 1748 թուականից յետոյ՝ երբԳերմանիայում, Ախէնի քաղաքապետի ծառայ Յանսէնը պատրաստեց առաջին պողպատէ գրչածայրը։Սակայն մետաղական գրչածայրեր կիրառուել են դեռեւս հին աշխարհում *։Որպէս մատիտ կիրառուել են կապարէ եւ արծաթէ ձողիկները. գրաքարէ մատիտ առաջինանգամ 1790 թվականին պատրաստել է ֆրանսիացի Կոնտէն։
Գրելու գործիքների եւ նիւթի ազդեցութիւնը
տառատեսակների նկարվածքի վրա:
1. Չինական վրձինը եւ նրանով գրուած գիրը; 2. Եղեգնեա գրիչըեւ նրանով գրուած դեւանագարի գիրը; 3. Արմաւենու տերեւի վրա պողպատէ քերծիչովգրուած գիրը. տերեւը չպատռելու համար խուսափում են ուղիղ գծերից. վերջումքերծուածքների մեջ տրորում են թանաք՝ գիրը լավ երեւալու համար; 4. Սովորականգրիչ; 5. Կլոր ծայրով գրիչ:
Հնում արագագրութեան համար կիրառվուող կարեւորագոյն նիւթերնէին պապիրուսը, մագաղաթը եւ մոմապատ տախտակը (պնակիտ)։ Իւրաքանչիւր գործիքեւ նիւթ տառաձեւերի վրայ թողել են իրենց ազդեցութիւնը։ Գրիչն, օրինակ, աւելիյարմար էր կոր գծերի համար, ուստի եւ նպաստեց բեկեալ, անկիւնաւոր գծերի վերացմանը։Դրան նպաստում էին նաեւ պապիրուսը եւ, յատկապէս, մագաղաթը։ Սակայն գրի արհեստիզարգացման համար ամենայեղափոխական դերը կատարեց թուղթը։
Թղթի գիւտի հայրենիքը Չինաստանն է։ Որոշ ուսումնասի րողներայն թուագրում են մ. թ. ա. 123 թուականով։ Սակայն ընդունուած է համարելու, որ մ. թ. 105 թուականին այն յայտնագործել է Ցայ Լունը։ Յամենայն դէպս Բ դարումՉինաստանում թուղթը ո՛չ միայն կար, այլեւ նրա պատրաստման արհեստը հասել էրկատարելութեան։ Է դարում թղթի պատրաստման արհեստը իւրացրեցին կորէացիներնու ճապոնացիները, Ը դարում ՝ արաբները եւ հայերը։ Պահպանուել են մաքուր լաթերից(կտաւատի գործուածքեղէնից) պատրաստուածթղթի վրայ գրուած՝ Թ դարի արաբականբազմաթիւ ձեռագրեր։ Թղթի վրայ գրուած՝ մեզ հասած հնագոյն հայկական ձեռագիրըԺ դարի է՝ 981թ.։
Եւրոպայում այդ ժամանակ թղթին դեռեւս ծանօթ չէին. այստեղառաջին անգամ ԺԲ դարում սկսեցին թուղթ արտադրել Իսպանիայում եւ Իտալիայում։Ամերիկայում թուղթը յայտնուեց միայն 1690 թուականին, սակայն Մեքսիկայի եւԿենտրոնական Ամերիկայի բնիկները թղթանման նիւթ էին պատրաստում դեռեւս մինչեւԱմերիկայում Կոլոմբոսի յայտնուելը։
Գրելու գործիքներ
Ձախից. Բաբելոնեան եւ ասորեստանեան սեպագրի թիակը։Տուրֆանի (Հիւսիս- Արեւմտեան Չինաստնան) գրելու փայտիկ։ Մոմապատ տախտակի (պնակիտի)վրայ գրելու բրոնզէ շիւղ (լայն ծայրով հարթեցնում էին մոմը)։ Թիթեղաքարի տախտակիվրայ գրելու շիւղ։ Կաւճի եւ ածուխի բրոնզէ կալիչ։ Միջնադարեան եղեգնեայ գրիչ։
Աջից. Գրելու չինական (ճապոնական) վրձին։ Սագի փետուրիցգրիչ։ Փորագրելու դանակ Սումատրայից։ Արմաւենու տերեւի վրայ գրելու փորագրիչ։Հնդկական եղեգնէ գրիչ։ Գրելու չինական (ճապոնական) վրձին։ |
Աշխարհի այբբենական գրերի դասակարգումը եւ հայոց գրի տեղը նրանց շարքում:
Գրի պատմութեան այս համառօտ շարադրանքի վերջում ներկայացնենքաշխարհի այբբենական գրային համակարգերի դասակարգումը։ Ինչպէս երեւում է բերուած գծագրից այբբենական գրերը չափազանց բազմազան են։ Միաժամանակ երեւում է, որայդ բազմազանութեան հետ մէկտեղ ամենատարբեր այբուբենների միջեւ առկայ է որոշակիծագումնաբանական կապ։
Ինչպէս արդեն ասուել էր, համաձայն այսօրուա գրաբանականպատկերացումների բոլոր այբուբենները ծագում են փիւնիկեան գրից։ Պարզորոշ առանձնանումեն գրերի երեք խոշոր խմբեր. գրեր, որոնք ծագել են հունական գրից, արամեականգրից եւ բրահմի գրից։ Սրանցից առաջին երկուսի ծագումը փիւնիկեան գրից կասկածչի հարուցում (ծագումնաբանական կապերը պատկերուած են հաստ գծերով. ենթադրականկապերը կամ ազդեցութեան ուղղութիւնները՝ բարակ գծերով)։ Երրորդը՝ բրահմին, այսօր համարուում է արամեական գրի ազդեցութեան տակ ստեղծուած, թէեւ այդ կապնայնքան էլ հստակ չի։
Արամեական ճիւղին պատկանող գրերից այսօր գործածութեան մէջեն միայն արաբական (եւ նրա հիմքի վրա ստեղծուած պարսկական, աֆղանական), եբրաեականեւ մոնղոլական գրերը (կիրառուում են Չիանստանի մոնղոլների շրջանում՝այսպէս կոչուած Ներքին Մոնղոլիայի տարածքում )։
Հունական ճիւղին պատկանող գրերն այսօր ամենատարածուածն ենաշխարհում, շնորհիվ լատինագրի եւ կիրիլագրի, որոնք հարիւրավոր ազգերի գրերիհիմքում են։ Դրանք են Նոր Աշխահի եւ Աւստրալիայի բոլոր ազգերը, Եւրոպայի բոլորազգերը, նախկին ԽՍՀՄ-ի գրեթէ բոլոր ազգերը, Աֆրիկայի եւ հարաւ-արեւելեան ազգերիմեծ մասը։
Ինչպէս երեւում է գծագրից, հայոց գիրը ներկայացուած է երկու տարբերակով. հին եւ ժամանակակից, ընդ որում հինը պատկերուած է անմիջապէս փիւնիկեան գրից բխած եւ հին հունական գրի ազդեցութիւնը կրած։ Ժամանակակից հայոց գիրը՝ մեսրոպեան գիրը ըստ այս մոտեցման ծագում է՝ նախամեսրոպեան հին հայկական գրից։ Այս մոտեցու• առայժմ հայերենագիտութեան մէջ ընդունուած չէ, եւ համարւում է չապացուցուած։ Այնուամենայնիւ մենք պնդում ենք այս տարբերակը, քանի որ, ինչպէս ցույց կտանք հաջորդ գլխում, նախամեսրոպեան հայոց գրի գոյութիւնը հաստատող փաստերը հակառակ հեղինակներից շատերի պնդու•երի այնուամենայնիւ հի•աւոր են։ Ընդ որում հանրայայտ փաստարկներին մենք աւելացրել ենք եւս մի փաստարկ, որը նոյնպէս շարադրուած է հաջորդ գլխում։ |
|